Կառավարությունը հաստատել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու կարգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+39.09 oC

Կառավարությունը հաստատել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու կարգը

16:34 26.10.2023

Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը:

Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հարյուր հազարավոր՝ ազգությամբ հայ բնակիչներ հայտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և նկատի ունենալով նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը, որոշմամբ առաջարկվում է ժամանակավոր պաշտպանության տակ վերցնել և փախստական ճանաչել` Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձանց, ՀՀ տարածքում կամ ՀՀ-ից դուրս գտնվող այն անձանց, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղը, այն անձանց, որոնք չեն ունեցել հաշվառում Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են Լեռնային Ղարաբաղում և 2023 թ. սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։

Որոշմամբ առաջարկվում է նաև հաստատել ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և փաստաթուղթը տալու կարգը: Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի ԼՂ-ից բռնի տեղահանված որոշակի մեծ խումբ անձանց վերցնել ժամանակավոր պաշտպանության տակ՝ նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով, և ովքեր համաձայն «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի կճանաչվեն փախստական՝ ձեռք բերելով փախստականների համար «Փախստական և ապաստանի մասին» ՀՀ օրենքով սահմանված միևնույն իրավունքներն ու պարտականությունները:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այս որոշման նպատակն է ապահովել, երաշխավորել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքները և միջազգային իրավունքի կիրառությունը նաև համապատասխան դեպքերում: Ըստ փոխվարչապետի՝ այն տալիս է նաև հնարավորություն հետագա քայլերն այնպես կազմակերպել, որ բռնի տեղահանված մեր հայրենակիցներն օգտվեն այն սոցիալական աջակցության մեխանիզմներից, որոնք առկա են ՀՀ-ում, մասնավորապես՝ կարող են դիմել և ստանալ ՀՀ քաղաքացիություն և կենսաթոշակներ ձևակերպել:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ ընդգծել է, որ մարդիկ առանց որևէ դիմումի և որևէ մարմին այցելելու են ստանում ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձի կարգավիճակը:

«Իրենք դիմումով կամ այդ փաստաթուղթը ստանալու բերումով չէ, որ ձեռք են բերելու այդ կարգավիճակը։ Դա ուղղակի լինելու է կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, որը երբեմն, դիցուք՝ ճամփորդելիս, կարող է անհրաժեշտ լինել: Մարդիկ, այս կարգավիճակն ունենալով, իրավունք ունեն դիմելու և ստանալու ՀՀ քաղաքացիություն՝ դրանից բխող բոլոր հավելյալ իրավունքներով և պարտականություններով, այդ թվում՝ կենսաթոշակ ստանալու, բայց նաև, օրինակ՝ քաղաքացի դառնալով, կենսաթոշակ ստանալով՝ այլևս փախստականին տրամադրվող սոցիալական աջակցությունը տեղին չի լինի»,-նշել է ԱԳ նախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Գերմանիայի դեսպանի հետ

18:08 30.07.2025

Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Գերմանիայի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը հուլիսի 30-ին հանդիպել է մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում ԳԴՀ փոխդեսպան Լարս Հենիգը: Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացումը` նշելով, որ դրանք ունեն ակտիվ եւ դինամիկ ընթացք: Կողմերն […] ...

SHANTNEWS

18:00 30.07.2025

SHANTNEWS

Բնակարանային գողություն Մովսեսում․ տեղի ոստիկանները բացահայտել են դեպքը

17:50 30.07.2025

Բնակարանային գողություն Մովսեսում․ տեղի ոստիկանները բացահայտել են դեպքը

Հուլիսի 27-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Մովսես գյուղի իր առանձնատնից գողացել են փող։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնից մեկնած ծառայողները պարզել են, որ Մովսես գյուղի 46-ամյա բնակչուհու առանձնատնից գողացել են նրա դրամապատակը, որի մեջ 200 հազար դրամ է եղել։ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական […] ...

«Կրասնոդարը» ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Սպերցյանի հետ

17:40 30.07.2025

«Կրասնոդարը» ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Սպերցյանի հետ

«Կրասնոդարը» ցանկանում է Էդուարդ Սպերցյանին առաջարկել նոր պայմանագիր՝ բարելավված ֆինանսական պայմաններով, հայտնում է Metaratings-ը: Գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, թիմի կազմում անցկացրել է 145 խաղ, խփել 44 գոլ և կատարել 32 գոլային փոխանցում։ Ըստ Transfermarkt-ի՝ նրա տրանսֆերային արժեքը 25 միլիոն եվրո է: ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից բռնագանձել անշարժ ու շարժական գույքեր

17:30 30.07.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից բռնագանձել անշարժ ու շարժական գույքեր

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Երևան քաղաքում. 2 տրանսպորտային միջոց. 124 միլիոն 570 […] ...

45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է

17:19 30.07.2025

45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է

Հուլիսի 25-ին բուժհաստատությունից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 45-ամյա մի քաղաքացի։ Համայնքային ոստիկանության Արարատի բաժնի և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն վիճաբանության ժամանակ սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Արարատ գյուղի բնակիչ 31-ամյա մի երիտասարդ։ Նախաձեռնվել է քրեական […] ...

BACK_TO_TOP