19:31 31.08.2018
Եվրամիությունում մտադիր են կառույցի արտաքին քաղաքականության հանձնակատարին առաջադրել Խաղաղության նոբելյան մրցանակի, եթե նա կարողանա լուծել Սերբիայի և Կոսովոյի միջև խնդիրը, որի միջնորդական առաքելությունն է իրականացնում։ Այս մասին հայտնում է ռուսական RIA Novosti գործակալությունը՝ իր աղբյուրներին հղումով։
Սերբիայից անկախություն հռչակած Կոսովոն իր նախկին մետրոպոլիայի հետ կարող է համաձայնության հասնել առաջիկայում ու հողերի փոխանակում իրականացնել, սակայն դրա համար նախատեսված առաջին ժամկետում նրանք չեն հասցրել համաձայնության գալ։
Խնդիրն այն է, որ Սերբիան համաձայնել է որոշ տարածքներ զիջել նախկին երկրամասին՝ պայմանով, որ անկախություն ստացած Կոսովոն փոփոխություններ անի իր Սահմանադրության մեջ, որպեսզի ապահովվի սերբերի ինքնուրույնությունը, սակայն վերջին պահին Կոսովոյի իշխանությունները հրաժարվել են անել սա։ Եվ հիմա համաձայնության հասնելու դեպքում Մոգերինին կարող է հավակնել այդ բարձր մրցանակին։
Հանձնակատարը մեծ ներդրում ունի նաև Իրանի հետ Արևմուտքի հարաբերությունների ջերմացման, միջուկային գործարքի կնքման գործում։
12:07 08.05.2025
ԽՍՀՄ խնայբանկում ավանդների դիմաց փոխհատուցման ապրիլի ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերն են ներկայացվելՄիասնական սոցիալական ծառայությունը ներկայացրել է նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման 2025 թվականի ապրիլ ամսվա վճարման ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը: ...
11:49 08.05.2025
Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեությունը կապահովագրվի. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրությանկարգի նախագիծը: Իրավական ակտի ընդունումը բխում է 2024 թվականին ընդունված «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից: Ներկայում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության իրավական դաշտը կարգավորված չէ: Նախագիծը միտված է պաշտպանելու ինչպես մշակութային արժեքների փորձաքննություն […] ...
11:35 08.05.2025
ՌԴ և Չինաստանի նախագահները բանակցություններ են սկսելՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը սկսել են բանակցություններ՝ պատվիրակությունների մասնակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Օրակարգում են միջազգային հարցեր և երկկողմ առևտրաշրջանառության աճը։ Քննարկման ընթացքում անդրադարձ են կատարելու նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցերին։ ...
11:26 08.05.2025
Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման հերթական դեպքն են բացահայտելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողների ստացած հերթական օպերատիվ տեղեկության համաձայն` Դավթաշենի մի բնակիչ ապօրինի ձեռք էր բերում, պահում և օգտագործում էր թմրանյութ: Տեղեկության ստուգման ընթացքում իրավապահները ձեռք բերեցին թմրամիջոցների իրացման վերաբերյալ նոր տեղեկություններ: Ապրիլի 29-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները Երևանի Աճառյան փողոցում ձերբակալեցին և վարչություն տեղափոխեցին 41-ամյա դավթաշենցի տղամարդուն: […] ...
11:17 08.05.2025
Շիրակի մարզի Սարատակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. քրեական վարույթը դատարանում էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել է 2016-2021 թվականների ընթացքում ՀՀ Շիրակի մարզի Սարատակ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, 2021 թվականի ընթացքում նպատակ ունենալով կազմակերպել իր բնակության տարածքի արտահերթ ասֆալտապատումը, անտեսել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ նույն համայնքի մեկ այլ տարածքի […] ...