11:26 01.11.2023
Միջազգային դատական ատյաններում Հայաստանի շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն ուղղվող հատկացումները 2024 թվականին կավելանան․ ավելացումը հիմնականում վերաբերում է միջպետական գանգատների շրջանակներում ներկայացուցչության ապահովմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականին պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նկատեց, որ բյուջեի նախագծում միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացման և պաշտպանության, դրանից կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման մասով հատկացումը 1.8 մլրդ դրամից հասցվել է 3.8 մլրդ դրամի: Նա հետաքրքրվեց, թե սա ինչի՞ հետևանք է:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանն ասաց, որ պատգամավորի մատնանշած ծրագիրը բաղկացած է երկու միջոցառումից: Դրա գերակշիռ մասը վերաբերում է Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը:
«Հենց այս միջոցառման գծով ավելի մեծ ավելացում ունենք, 1.8 մլրդ դրամը վերաբերվում է տարբեր միջազգային, արբիտրաժային դատարաններում Հայաստանի շահերի պաշտպանությանը: Սա, ըստ էության, ենթադրում է որոշակի խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում: Այսինքն՝ 1.8 մլրդ ավելացումը վերաբերում է դրան»,-ասաց Խաչատրյանը:
Իսկ ինչ վերաբերում է վճիռների մասով համապատասխան փոխհատուցումների իրականացմանը, ապա ավելացումը 210 մլն դրամի չափով է՝ 2023-ի հաստատված բյուջեի նկատմամբ:
Պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց նաև ՀՀ շահերի ներկայացմանն ու պաշտպանությանն համար փաստաբանական ու իրավաբանական ծառայություններին ուղղվող գումարից և հարցրեց.
«Հայաստանի Հանրապետության շահեր ասելով՝ ի՞նչ նկատի ունենք. Հայաստանի քաղաքացին դիմել է Եվրոպական դատարան և Հայաստանից պահանջ ունի, մենք էլ միլիոնավոր դրամներ ե՞նք ծախսում փաստաբանական ծառայության վրա, դրա՞ մասին է խոսքը: Թե՞ օրինակ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերի մասին է»:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը պարզաբանեց՝ անհատական գանգատների դեպքում, այսինքն՝ երբ ՀՀ քաղաքացին Եվրոպական դատարանում Հայաստանի դեմ գանգատ է ներկայացնում, Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը իրականացնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն իր գրասենյակի միջոցներով:
«Ավելացումը, բյուջեի գերակշռող մասը վերաբերում է միջպետական գանգատներով, այսինքն՝ տարբեր միջազգային դատական ատյաններում իրականացվող Հայաստան-Ադրբեջան միջպետական գանգատների շրջանակներում ներկայացուցչության ապահովմանը, որտեղ իրականացվում է փաստաբանական ծառայությունների, խորհրդատվության գնում: Իսկ երկրորդ դեպքում ներդրումային արբիտրաժային գործերով արբիտրաժային կենտրոններին վճարվող գումարների մասին է խոսքը»,-ասաց նա:
18:50 22.05.2025
«Բարսելոնան» ու Ֆլիկը նոր պայմանագիր են կնքել«Բարսելոնան» և գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը նոր պայմանագիր են կնքել։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։ Գերմանացի մասնագետը «Բարսելոնան» մարզում է 2024թ. հուլիսից։ Կատալոնական ակումբը նրա գլխավորությամբ 59 խաղում 43 հաղթանակ է տարել, գրանցել՝ 7 ոչ-ոքի, կրել՝ 9 պարտություն, դարձել՝ Իսպանիայի չեմպիոն, երկրի գավաթակիր ու սուպերգավաթակիր։ ...
18:42 22.05.2025
Քննարկվել են «Հայաստանի 2026 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի մանրամասներըԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2026 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի անդրանիկ նիստը: Կազմկոմիտեի անդամները քննարկել են մրցույթի անցկացման ժամկետները: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է մրցույթի չափանիշների պատշաճ սահմանումն ու ՀՀ համայնքների շրջանում իրազեկվածության ապահովումը: Կազմկոմիտեն անդրադարձել է նաև մրցույթի փորձագիտական գնահատման խմբի անդամների ընտրության չափանիշներին և ներկայացվող […] ...
18:37 22.05.2025
Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերել են գողություն կատարած օտարերկրացունՄայիսի 17-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդը Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ներկայացրել, որ Աբովյան փողոցում գործող սրճարաններից մեկում հափշտակել են իր պայուսակը, և ավելի ուշ տեղեկացել էր, որ պայուսակում գտնվող իր բանկային քարտից կատարվել է կանխիկացում։ Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բաժնի ծառայողները պարզել են, որ պայուսակը հափշտակողը 25-ամյա օտարերկրացի է: Մայիսի […] ...
18:30 22.05.2025
Սա վերջին տարիների լավագույն եզրափակիչն է․ Էնրիկեն՝ ՊՍԺ-«Ինտեր» խաղի մասինՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը վերջին տարիների լավագույն դիմակայությունն է այս փուլում: «Լավ ենք ճանաչում նրանց հարձակվողներին՝ Լաուտարոյին ու Թյուրամին: Բայց «Ինտերը» կախված չէ նրանցից. թիմը շատ հզոր է: Նրանք մեզ նման են. նրանց դուր է գալիս գնդակին տիրելը: Ինձագին մեծ մարզիչ է, փորձառու է: «Ինտերը» ֆիզիկապես ուժեղ թիմ […] ...
18:26 22.05.2025
Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության խորացման հեռանկարներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Միխալ Ռուտկովսկու գլխավորած առաքելությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ Այվազյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, առաքելության այլ անդամներ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բարձրագույն կրթության […] ...
18:20 22.05.2025
ԱԽ քարտուղարն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալինՄայիսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային: Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և պատրաստակամություն հայտնել զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և ընդգծել, որ ՀՀ-ն հաստատակամ է շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների ուղին: […] ...