Ահազանգեր՝ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+24.09 oC

Ահազանգեր՝ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

11:00 01.09.2018

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Հարավկովկասյան երկաթուղու տարածքում՝ մոտ 500 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ին՝ մոտ 5000 քմ, Եղվարդ-Երևան 3-րդ կմ-ին՝ մոտ 5 հա, Եղվարդ-Աշտարակ 7-րդ կմ-ին՝ մոտ 5000 քմ, ձախակողմյան հատվածում՝ 4000 քմ, Նոր Գեղի-Աշտարակ ավտոճանապարհի 11-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ մոտ 4000 քմ, Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 700 քմ, Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի մոտակայքում՝ 2 հա, Սոլակ-Ալափարս ավտոճանապարհին՝ 1 հա, Արմավիրի մարզի Պտղունք գյուղի վարչական տարածքում՝ մոտ 2 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Օգոստոսի 23 փողոցի աջակողմյան հատվածում՝ Ֆլեշ բենզալցակայանի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, «Ծիրանի» ռեստորանից դեպի Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին՝ 6000 քմ, Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցին հարակից լճի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Աբովյան քաղաքի Կարմիր Բանակայինների փողոցի վերջնամասում՝ մոտ 2000 քմ, աղբավայրի մոտակայքում գտնվող անտառում՝ մոտ 4000 քմ խոտածածկ տարածք, 60 հատ ծառի կոճղ՝ մասամբ և 10 դեկորատիվ ծառ՝ մասամբ, Նոր Հաճն քաղաքի 2-րդ փողոցի տներից մեկի այգում՝ մոտ 200 քմ, Ջրաբեր գյուղի սկզբնամասում՝ մոտ 100 հա, Նուռնուս գյուղի երկաթգծի կայարանի մոտակայքում՝ մոտ 1000 քմ և ջերմահարվել 4 ծառ, Մրգաշեն գյուղի 2-րդ փողոցի վերջնամասում՝ մոտ 5 հա խոտածածկույթ և 12 ծառ՝ մասամբ, Բալահովիտ գյուղի Ավետիսյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7 շինության մոտակայքում` մոտ 5 հա, 100 ծառ՝ մասամբ և ջերմահարվել` 400 ծառ, Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի մշակույթի տան մոտակայքում՝ մոտ 1 հա հնձած ցորենի արտ, Վանևան գյուղում՝ 1 հա, Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի մոտակայքում՝ մոտ 1.5 հա, Կապան քաղաքի Շահումյան բնակավայրի սկզբնամասում՝ 1 հա, Կարմրաքար բնակավայրի սկզբնամասում՝ 3 հա, Հարժիս գյուղի սկզբնամասում՝ 2 հա, Գորիսից-Հարժիս ավտոճանապարհին՝ խաչմերուկի մոտակայքում՝ 2 հա, Վայոց ձորի մարզի  Ազատեկ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 350 քմ, Արագածոտնի մարզի Եղնիկ գյուղում՝ 1.5 հա, Արագած գյուղի արոտավայրում՝ 4000 քմ, Արագած լեռան ստորոտին՝ 4000 քմ, Նազրվան գյուղի Գեղարդ թաղամասում՝ մոտ 3000 քմ, «Տառերի պուրակ» կոչվող տարածքի մոտակայքում` մոտ 2 հա, Ուջան գյուղի դաշտերում՝ 30 հա, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Սևքար համայնքի սկզբնամասում՝ 1000 քմ  խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

12:36 24.06.2025

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Հանրապետության հրապարակում ներկա է եղել Օլիմպիական միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են տարբեր մարզաձևերով զբաղվող բազմաթիվ մարզիկներ: Օլիմպիական միջազգային օրը նշվում է հունիսի 23-ին՝ ի պատիվ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ: Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ […] ...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

12:20 24.06.2025

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Երևանում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին երեկոյան ժամերին` քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վ։ ​​​​​​ Մարզերում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

12:07 24.06.2025

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Օլիմպիադային անցկացվել է հունիսի 20-23-ը, որին մասնակցել է 23 երկրի 107 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց […] ...

SHANTNEWS

12:00 24.06.2025

SHANTNEWS

Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ

11:57 24.06.2025

Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցանակ

Առաջին անգամ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և «Սարոյան» հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում հայտարարվում է Սարոյանի անվան կարճ պատմվածքի մրցույթ, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ պատմվածքների գնահատումը։ Այս մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը ու գրական վարպետությունը: Հայտադիմումի ուղեցույց Մրցույթը բաց է բոլոր ազգությունների 18 տարեկանից բարձր հեղինակների համար։ Գրքի երևանյան միջազգային փառատոնի նախորդ […] ...

Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

11:49 24.06.2025

Ֆիլիպինների մոտակայքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

Ֆիլիպինների արևելյան ափի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայությունը։ Մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալների համաձայն՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:58-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մինդանաոյի Բիսլիգ քաղաքից 390 կմ արևելք։ Էպիկենտրոնում ցնցումների ուժգնության հիման վրա սեյսմիկ իրադարձությունը գնահատվում է որպես «ավերիչ»։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է […] ...

BACK_TO_TOP