Կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կտրամադրի երկամսյա սոցիալական աջակցություն՝ ամսական 50 000 դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+38.09 oC

Կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կտրամադրի երկամսյա սոցիալական աջակցություն՝ ամսական 50 000 դրամ

15:55 09.11.2023

Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որոշմամբ առաջարկվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար իրականացնել երկամսյա սոցիալական աջակցության միջոցառում՝ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար՝ ամսական 50000 դրամ։

«Միջոցառման շահառու կհանդիսանան 100 հազար դրամ միանվագ աջակցության միջոցառման շահառու հանդիսացող անձինք՝ որոշ բացառություններով։ Միջոցառման շահառու չեն հանդիսանա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, Հայաստանի Հանրապետությունում չգտնվող և բանկային հաշիվներում 2 միլիոն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցող անձինք: Կարևոր դիտարկում՝ խոսքը ոչ թե ընտանիքի անդամների, այդ թվում՝ երեխաների մասին է, այլ հենց այն անձանց, ովքեր ունեն այդ դրամական միջոցները»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ բացառություն կկազմեն Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուցում ստացող անձինք, որոնց վրա բանկային հաշիվներում 2 մլն դրամ ունենալու դեպքում սահմանափակումը չի տարածվի։

Դրամական աջակցություն նշանակելու և վճարելու համար էլեկտրոնային եղանակով ներկայացվում է մեկանգամյա դիմում՝ 2023 թ. նոյեմբերի 17-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 15-ը ներառյալ։ Առաջարկվում է վճարումներն իրականացնել բանկերի միջոցով՝ աջակցության գումարը քարտային հաշվին փոխանցելու միջոցով, իսկ քարտային հաշիվներ չունեցող 75 տարին լրացած կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող շահառուների համար ընտրված բանկերի միջոցով ապահովել քարտերի թողարկումը և շահառուի բնակության վայր առաքումը։ Որոշմամբ՝ ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից կտրամադրվի 10 միլիարդ դրամ:

Վարչապետը հետաքրքրվել է նաև 100 000 դրամ միանվագ աջակցության ծրագրի ընթացքից, որի վերաբերյալ Նարեկ Մկրտչյանը մանրամասներ է ներկայացրել: «Միանվագ աջակցության ծրագրի շրջանակում 104 200 անձի արդեն վճարումն իրականացված է, նրանցից չափահաս է 75 725-ը, անչափահաս՝ 28 475-ը»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ որոշ տվյալներ դեռևս գտնվում են մշակման փուլում:

Կառավարության որոշմամբ ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 500 մլն դրամ՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 10000 անձանց հոկտեմբեր ամսվա ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար: Գումարը կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար: Միջոցառման շրջանակում շահառուներին կցուցաբերվի սոցիալական աջակցություն՝ 6 ամիս ժամկետով՝ ամսական 40000 դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10000 դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար: ՀՀ պետբյուջեից արդեն հատկացվել է 4.45 մլրդ դրամ՝ հոկտեմբեր ամսվա աջակցության գումարը տրամադրելու համար, որը սակայն չի բավարարել բոլոր շահառուներին տրամադրելու համար:

Մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվում է հստակեցնել հյուրանոցներում և հյուրատներում ժամանակավոր բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շահառու չհանդիսանալու հարցը՝ միաժամանակ սահմանելով վերջիններիս վերաբերյալ տեղեկատվության ստացման մեխանիզմներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տնտեսական ոլորտի մարտահրավերներին օրենսդրական լուծումներ տալու նպատակով իրականացվում են համակողմանի քննարկումներ. Բաբկեն Թունյան

19:00 30.07.2025

Տնտեսական ոլորտի մարտահրավերներին օրենսդրական լուծումներ տալու նպատակով իրականացվում են համակողմանի քննարկումներ. Բաբկեն Թունյան

Խորհրդարանական մակարդակում երկրի տնտեսական բլոկը կանոնակարգող նախագծերը մշակվում, ապա օրենքի ուժ են ստանում հենց այս` ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Մանրամասները` ԱԺ տեսանյութում:   ...

Ամեն ինչ անելու ենք  լավ արդյունք գրանցելու համար․ Հովհաննես Համբարձումյան

18:52 30.07.2025

Ամեն ինչ անելու ենք  լավ արդյունք գրանցելու համար․ Հովհաննես Համբարձումյան

«Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղից առաջ՝ մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի և «Նոայի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանն ասել է. «Թիմը լիովին պատրաստ է պատասխան հանդիպմանը։ Ամեն ինչ անելու ենք  լավ արդյունք գրանցելու համար։ Առաջին հերթին թիմային խաղը պետք է շատ բարձր մակարդակի վրա լինի, սխալները քիչ լինեն, կենտրոնացվածությունը 90 րոպեի ընթացքում […] ...

Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհներին

18:46 30.07.2025

Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհներին

Հուլիսի 18-ից 30-ը ՆԳՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ մի շարք ահազանգեր են ստացվել խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված շուրջ 10 հա և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Տավուշի մարզի Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Ազատամուտ, Կոտայքի մարզի Արզական, Գառնի, Զովունի, Սյունիքի մարզի Տավրոս և Վայոց ձորի Չիվա բնակավայրերում: Մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական […] ...

Աշխատանքային հանդիպում են ունեցել Ռոմանոս Պետրոսյանն ու ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը

18:39 30.07.2025

Աշխատանքային հանդիպում են ունեցել Ռոմանոս Պետրոսյանն ու ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը

2025 թվականի հուլիսի 30-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի միջև։ Հանդիպմանը քննարկվել են ընթացիկ աշխատանքային հարցեր, առաջիկա համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են արդյունավետ համագործակցության շարունակականությունը՝ որպես ոլորտային խնդիրների […] ...

«Միլանից» հեռացած դարպասապահը տեղափոխվել է «Ռոմա»

18:30 30.07.2025

«Միլանից» հեռացած դարպասապահը տեղափոխվել է «Ռոմա»

«Ռոման» պայմանագիր է ստորագրել ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Դեյվիս Վասկեսի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը կգործի մինչև 2027թ. հունիսի 30-ը ներառյալ։ Կոլումբացի դարպասապահի տրանսֆերային իրավունքը 2023թ. հունվարից պատկանում էր «Միլանին», սակայն նա այդ թիմի կազմում ոչ մի հանդիպման չի մասնակցել։ Նախորդ մրցաշրջաններում Վասկեսը վարձավճարով հանդես է եկել «Շեֆիլդ Ուենսդեյում», «Ասկոլիում» ու «Էմպոլիում»։ ...

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»

18:24 30.07.2025

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 30-ին այց է իրականացրել Առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»: Նպատակն էր տեղում ծանոթանալ հաստատության բուժառուների իրավունքների իրացմանը, շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև աշխատանքային պայմաններին: Անահիտ Մանասյանը կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Աննա Չիլինգարյանի, տնօրենի խորհրդական Արմեն Հակոբյանի և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց է իրականացրել բաժանմունքներում, այդ թվում՝ […] ...

BACK_TO_TOP