Նոր Հայաստանում ուսումնական պրոցեսը պետք է ոչ թե տառապանք լինի, այլ հաճույք. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+18.09 oC

Նոր Հայաստանում ուսումնական պրոցեսը պետք է ոչ թե տառապանք լինի, այլ հաճույք. Նիկոլ Փաշինյան

13:22 01.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սևան քաղաքի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տոնական միջոցառմանը: Դպրոցն ամենամեծն է մարզում: Այնտեղ սովորում է 966 աշակերտ: Իսկ այս տարի առաջին դասարան է հաճախել 111 աշակերտ:

Դիմելով ներկաներին՝ Փաշինյանը նշել է, որ սա նոր Հայաստանի առաջին սեպտեմբերի 1-ն է և փոքրիկները նոր Հայաստանի առաջին առաջին դասարանցիներն են: Ո՞րն է տարբերությունը և ինչը պետք է տարբերվի այս նոր իրավիճակում:

«Նոր Հայաստանում կարևորը պետք է լինի ոչ թե գնահատականը, այլ գիտելիքը, այսինքն՝ ամեն աշակերտ, ամեն ծնող պետք է ոչ թե գնահատականի հետևից գնա, այլ գիտելիքի: Նոր Հայաստանում կարևոր է լինելու ոչ թե այն, ինչ անգիր ենք արել, այլ նոր Հայաստանում կարևոր է լինելու հմտությունը, ընդունակությունների զարգացումը: Նոր Հայաստանում ուսուցիչը, դպրոցն իր առջև պետք է ոչ թե խնդիր դնի երեխային ինչ-որ տվյալներ փոխանցելու, այլ նոր Հայաստանում դպրոցը երեխային պետք է պատրաստի թռիչքի բառիս բուն իմաստով, որովհետև մենք բոլորս մեզ, մեր երկիրը, մեր ժողովրդին պիտի պատրաստենք թռիչքի, որովհետև եկել են ժամանակներ, երբ մենք պետք է կարողանանք թռչել, կարողանանք հասնել շատ բարձր նպատակների, նոր բարձունքների»,- նշել է վարչապետը:

Նրա խոսքով՝ նոր Հայաստանում ուսումնական պրոցեսը պետք է ոչ թե տառապանք լինի, այլ հաճույք և այս դժվարին խնդրի լուծման համար պետք է համախմբել մեր ուժերը, ոչ միայն ծնողները, ոչ միայն ուսուցիչները, ոչ միայն քաղաքական իշխանությունը, այլև ամբողջ հանրությունը, պետությունը, կառավարությունը, որովհետև, ըստ  Փաշինյանի, նոր Հայաստանի առաջին սեպտեմբերի 1-ը խորհրդանշում է մի նոր էջ և այդ նոր էջում բոլորը պետք է ապրեն հաճույքով, ազատ և երջանիկ:

«Ես ուզում եմ հաջողություն մաղթել թռիչքի պատրաստվելու այս առաջին օրվա կապակցությամբ, թռիչքի պատրաստվելու մեր այս նոր ժամանակաշրջանում: Ձեր աչքերում ես տեսնում եմ հավատի զգացողություն, որը ոչ միայն չի պակասելու, այլև ամեն օր ավելի ու ավելի հզորանալու է, որովհետև դուք մի ժողովուրդ եք, որը հաղթել է և այլևս երբեք չի պարտվելու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետը շրջել է դպրոցով, եղել առաջին դասարանցիների դասասենյակներում և լուսանկարվել նրանց հետ: Լուսանկարվելու հնարավորությունից օգտվել են նաև երեխաների ծնողները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP