«Քիմիան Արտեմ Օհանովի հետ»․ անվանի գիտնականը Երևանում ներկայացրել է իր նոր գիրքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+21.09 oC

«Քիմիան Արտեմ Օհանովի հետ»․ անվանի գիտնականը Երևանում ներկայացրել է իր նոր գիրքը

11:32 13.11.2023

Սույն թվականի նոյեմբերի 9-ին Երևանի «Զանգակ» գրատանն անվանի գիտնական, բյուրեղագետ, քիմիկոս, նյութագետ Արտեմ Օհանովը ներկայացրեց իր նոր «Քիմիան Արտեմ Օհանովի հետ» գիրքը։ Հանդիպումը վարեց ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը։

«Ես վարում եմ այս հանդիպումը, որովհետև պատիվ ունեմ լինել Արտեմ Օհանովի ընկերը։ Ես երբեք չեմ հանդիպել ավելի էմոցիոնալ ինտելեկտուալի, քան Արտեմ Օհանովն է։ Ավագ սերնդից ես նրան կհամեմատեի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի հետ։ Արտեմը հրաշալի ու պարզ բացատրում է գիտության ամենաբարդ խնդիրները։ Արտեմը նոր լիցք է տվել բյուրեղային քիմիային։ 2006 թվականին նա ստեղծեց բյուրեղային կառուցվածքների համակարգչային կանխատեսման «USPEX» ծրագիրը։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել է նոր միացություն՝ բորոֆեն, որը գրաֆենի ձևափոխված տարբերակն է, ածխաթթվի փոխարեն պարունակում է բոր։ Իր կողմից կանխատեսված միացությունները բացահայտվել են նույնիսկ այլ մոլորակների վրա», – ասաց Ռուբեն Հարությունյանը։

ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Լևոն Թավադյանն անդրադարձավ պրոֆեսոր Օհանովի «Քիմիան Արտեմ Օհանովի հետ» գրքին։ «Սա յուրահատուկ գիրք է՝ հետաքրքիր օրինակներով։ Այստեղ տեղին է մեջբերել մեծ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի խոսքերը․ «Ամեն ինչ պետք է ներկայացվի այնքան պարզ, որքան հնարավոր է, բայց ոչ ավելին»։ Հենց այս սկզբունքին է հետևել գրքի հեղինակ Արտեմ Օհանովը։ Բացի այդ, գիրքն առանձնանում է քիմիայի հիմունքների և սկզբունքների յուրօրինակ հանրահռչակմամբ և մատուցման գիտական ​​խստությամբ», – ասաց ակադեմիկոս Լևոն Թավադյանը։

«Քիմիան Արտեմ Օհանովի հետ» գիրքը մեկ շաբաթ առաջ ստացել է Ռուսաստանի Դաշնության գիտահանրամատչելի գրքերի մրցույթի առաջին մրցանակը։ Այժմ տպաքանակն ավարտվել է։ Սպասվում է, որ այն կվերահրապարակվի հաջորդ տարվա սկզբին։ Գիրքը դպրոցականներին պատմում է քիմիական տարրերի, ատոմների ու մոլեկուլների, բյուրեղների մասին՝ վառ նկարազարդումներով։

Հանդիպումն անցավ հարցուպատասխանի ձևաչափով, որին ակտիվորեն մասնակցում էին և՛ պրոֆեսորներ, և՛ երիտասարդներ, և՛ դպրոցականներ։

Արտեմ Օհանովը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր է, Ռուսաստանի Դաշնության Սկոլկովոյի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր, Մոսկվայի ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, Եվրոպայի ակադեմիայի իսկական անդամ, Քիմիայի Թագավորական ընկերության իսկական անդամ, Ամերիկյան ֆիզիկական ընկերությունների իսկական անդամ: 2008-2017 թթ-ին նա եղել է Նյու Յորքի Սթոուն Բրուքի համալսարանի Նյութերի համակարգչային դիզայնի լաբորատորիայի ղեկավար։ Ավելի քան 300 գիտական աշխատանքների հեղինակ է, Հիրշի ինդեքսը՝ 86։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե որքան լավն է նա․ Մխիթարյանը՝ Յամալի մասին

15:35 02.05.2025

Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե որքան լավն է նա․ Մխիթարյանը՝ Յամալի մասին

Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղից հետո գովեստի խոսքեր է ասել կատալոնական ակումբի 17-ամյա ֆուտբոլիստ Լամին Յամալի մասին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ն: «Ամբողջ աշխարհը կարող է տեսնել, թե նա որքան լավ խաղացող է: Նա ֆուտբոլիստ է, որը փայլում է: Մենք փորձում էինք կանգնեցնել նրան, բայց այնքա՜ն դժվար էր, քանի որ […] ...

Բարեվարքությունը հանրային ծառայողի կարևոր արժանիք․ երկօրյա վերապատրաստման դասընթաց ՆԳՆ-ում

15:27 02.05.2025

Բարեվարքությունը հանրային ծառայողի կարևոր արժանիք․ երկօրյա վերապատրաստման դասընթաց ՆԳՆ-ում

Ի՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն հանրային ծառայողները, ի՞նչ հետևանք կարող է ունենալ վարքագծի կանոնների խախտումը և ինչպե՞ս է սահմանվում շահերի բախման հասկացությունը․ այս և այլ առանցքային թեմաներն էին ապրիլի 28-ից 29-ը ՆԳ նախարարությունում տեղի ունեցած Բարեվարքության հարցերով վերապատրաստման օրակարգում: Երկօրյա վերապատրաստման նպատակն էր զարգացնել բարեվարքության համակարգի վերաբերյալ ՆԳՆ հանրային ծառայողների գիտելիքները։ Դասընթացին մասնակցում էր Ոստիկանության, […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանը

15:20 02.05.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ: «Հայաստան-Չինաստան հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Մեր բարեկամական և ավանդական հարաբերությունները նաև պարտավորեցնող են, որպեսզի […] ...

Մեկնարկում է մայիս ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը. ԿԳՄՍՆ

15:14 02.05.2025

Մեկնարկում է մայիս ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (մայիս) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն: […] ...

Կփոխվի նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման կարգը. նախագիծ

15:07 02.05.2025

Կփոխվի նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման կարգը. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել լիցենզիայի տրամադրման կարգերում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը։ Առաջարկվում է ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ կատարել խմբագրումներ՝ փոփոխելով նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը, ինչպես նաև նշված հաստատություններում իջեցնելով հիմնական աշխատողների տոկոսային շեմը։ Ըստ հիմնավորման՝ […] ...

SHANTNEWS

15:00 02.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP