Ալեն Սիմոնյանը գնահատել է Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.34 oC

Ալեն Սիմոնյանը գնահատել է Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությունը

14:19 16.11.2023

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փոքր հավանականություն տեսնում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մինչև ընթացիկ տարվա վերջ կարող են խաղաղության պայմանագիր ստորագրել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։ «Կոնկրետ ժամկետների մասին չենք բանակցում, բայց փոքր հավանականություն կա, որ ցանկության դեպքում խաղաղության պայմանագիրը մինչև այս տարվա վերջ կարող է ստորագրվել»,- ասաց Սիմոնյանը։

Սիմոնյանը վկայակոչեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ երեք հիմնական սկզբունքների մասով Հայաստանի ու Ադրբեջանի միջև, կարծես, համաձայնություն կա։ Նա հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի ստորագրել այդ պայմանագիրը։

Միևնույն ժամանակ, Սիմոնյանը նշեց, որ ժամկետներն այնքան էլ կարևոր չեն, ավելի կարևոր է, որպեսզի ստորագրվի այնպիսի պայմանագիր, որը ռեալ կգործի ու Հայաստանին ու տարածաշրջանին խաղաղություն կբերի։

ԱԺ նախագահը մեկնաբանեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության պարագայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի չստորագրման պատճառը միմյանց նկատմամբ անվստահությունն է։ «30 տարի անընդմեջ մենք բոլոր հարթակներում բոլոր հնարավոր ձևերով միմյանց հարվածել ենք, և, բնական է, այդ ժամանակահատվածում անվստահություն է ձևավորվել»,- ասաց Սիմոնյանը՝ շեշտելով, որ սա ավելի շատ Ադրբեջանի խնդիրն է, որովհետև այդ երկրում երկար տարիներ պետական մակարդակով հայերի նկատմամբ ատելություն է սերմանվել։

Նրա կարծիքով՝ երկու երկրները իրենց հասարակություններին էլ պետք է պատրաստեն խաղաղության պայմանագրին։ «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է ակտիվացնի իր հասարակության հետ աշխատանքն այս առումով»,- հավելեց Սիմոնյանը։

Հարցին, թե ո՞ւմ հովանու ներքո է կնքվելու խաղաղության պայմանագիրը, ԱԺ նախագահն ասաց, որ առաջին հերթին Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պայմանավորվեն և առկա խնդիրները լուծեն, քանի որ հակառակ դեպքում հայտնվելու է երրորդ կողմ, և, անկախ նրանից, թե որ կողմը դա կլինի, իր շահերն է ներդնելու այդ գործընթացի մեջ։

Իսկ թե որ հարթակում է ստորագրվելու պայմանագիրը, Սիմոնյանը պարզաբանեց, որ կարևոր է, որպեսզի պայմանագիրն ամուր երաշխիքներ ապահովի․ եթե դա լինի, ցանկացած հարթակ ընդունելի է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության դեմ բողոքի ցույցեր են եղել Տրիպոլիում

09:31 15.05.2025

Լիբիայի ազգային համաձայնության կառավարության դեմ բողոքի ցույցեր են եղել Տրիպոլիում

Տրիպոլիում Աբդել Համիդ Դբեյբայի գլխավորած Ազգային համաձայնության կառավարության (GNA) դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել Լիբիայի մայրաքաղաքի թաղամասերում։ Այս մասին հայտնում է Libya Press գործակալությունը։ Տրիպոլիի ամենամեծ շրջաններից մեկում՝ Սուք ալ-Ջումաայում, տեղի է ունեցել խոշոր ցույց, որին մասնակցել են չորեքշաբթի գիշերը բռնկված զինված բախումները։ Տասնյակ ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով Դբեյբայի կառավարության հրաժարականը։ Հերթական […] ...

Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում

09:26 15.05.2025

Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում

Գագարին ԳԲԿ-ն սնող DN100 տրամագծով կողմնատար-գազատարի 0,562 կմ հատվածում նախավթարային վիճակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով մայիսի 15-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 16-ը ժամը 21։00-ն դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Գագարին ավանի, Չկալովկա, Լճաշեն, Նորաշեն բնակավայրերի գազասպառողների, «Կար-ապ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սեդամի» ՓԲԸ-ի ԱԳԼՃԿ-ի, նշված բնակավայրերում գործող այլ ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում […] ...

Իրաքի գեներալ. Բաղդադի արաբական գագաթնաժողովը կանցկացվի առանց պարետային ժամի

09:20 15.05.2025

Իրաքի գեներալ. Բաղդադի արաբական գագաթնաժողովը կանցկացվի առանց պարետային ժամի

Բաղդադում պարետային ժամ չի սահմանվի ոչ Արաբական լիգայի 34-րդ գագաթնաժողովից առաջ, ոչ էլ մայիսի 17-ին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գագաթնաժողովի անվտանգության գերագույն կոմիտեի ներկայացուցիչ, գեներալ Միկդադ Միրին։ «Մենք հաստատում ենք, որ պարետային ժամ չի լինի ոչ Բաղդադում արաբական գագաթնաժողովից առաջ, ոչ էլ դրա ընթացքում»,- նրա խոսքերն է մեջբերում Իրաքյան լրատվական գործակալությունը։ […] ...

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան

09:16 15.05.2025

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան

Մայիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան, որտեղ կմասնակցի «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից եւ հայտնում, որ այցի ընթացքում նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ: ...

Մեքսիկայում ավտովթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ

09:10 15.05.2025

Մեքսիկայում ավտովթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ

Առնվազն 21 մարդ է զոհվել Մեքսիկայում Կուակնոպալան-Օախակա մայրուղու վրա տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, հայտնել է Պուեբլա նահանգի ներքին գործերի նախարար Սամուել Ագիլար Պալան։ «Ըստ առաջին տվյալների՝ վթարի է ենթարկվել երեք մեքենա։ Նախնական արդյունքն այն է, որ 18 մարդ տեղում մահացել է, ևս երեքը՝ հիվանդանոցում։ Մի քանի հոգի վիրավորվել են և գտնվում են բժշկական […] ...

Մերձավոր Արևելքը կայուն չի լինի առանց Պաղեստինի խնդրի լուծման․ Եգիպտոսի արտգործնախարար

09:00 15.05.2025

Մերձավոր Արևելքը կայուն չի լինի առանց Պաղեստինի խնդրի լուծման․ Եգիպտոսի արտգործնախարար

Քանի դեռ Պաղեստինի խնդիրը չի լուծվել, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում կայունություն չի լինի։ Այս մասին Բաղդադում հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին։ Իրաքի մայրաքաղաքում նա մասնակցել է Եգիպտոսի, Իրաքի և Հորդանանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որը կազմակերպվել էր Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 34-րդ գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում, որը տեղի կունենա մայիսի 17-ին Բաղդադում, հաղորդում է Իրաքի լրատվական […] ...

BACK_TO_TOP