15:37 16.11.2023
2018-ից ի վեր 170 000-ից ավելի աշխատատեղ է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունում: Դա աշխատատեղերի աճ է ավելի քան 30 տոկոսով: Այս մասին ԱԺ-ում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ արձանագրել նաև, որ 2021-ի համեմատ աղքատությունը կրճատվել է՝ 26.5 տոկոսից դառնալով 24.8 տոկոս: Ծայրահեղ աղքատությունը 1.5 տոկոսից դարձել է 1.2 տոկոս: Բայց էլի եմ ասում, մենք չենք կարծում, որ գոյացող միլիարդները պետք է բաժանենք ժողովրդին, որ նրանք աղքատությունը հաղթահարեն: Ո՛չ, մենք պետք է աշխատելու հնարավորություն ստեղծենք: Յուրաքանչյուրը պիտի իմանա, որ աղքատությունը հաղթահարելու ճանապարհը միայն ու միայն աշխատանքն է, որովհետև մարդուն կարելի է մի օր հաց տալ, երկու օր հաց տալ, երեք օր հաց տալ, մի շաբաթ հաց տալ, մեկ ամիս հաց տալ, մեկ տարի հաց տալ, հինգ տարի կարելի է հաց տալ, բայց մարդուն պատրաստել նրան, որ դու չես աշխատելու, և կառավարությունը կամ հանրությունը քեզ ամբողջ կյանքը կերակրելու է՝ դա մարդու նկատմամբ ամենամեծ նվաստացումն ու վիրավորումն է:
Ավելի մեծ վիրավորանք մարդու նկատմամբ չի կարելի ուղղակի պատկերացնել: Եվ սա մեր քաղաքացու նկատմամբ մեր հարգանքի արտահայտություն է: Աղքատությունը հաղթահարում են աշխատանքի միջոցով: Այսօր հազարավոր մարդիկ օտար երկրներից գալիս են Հայաստանի Հանրապետությունում աշխատելու: Ընդ որում, ասեմ, խոսքն աշխատունակ մարդկանց մասին է, որովհետև ոչ աշխատունակ մարդկանց նկատմամբ վարվող քաղաքականությունը բոլորովին ուրիշ խնդիր է: Ես ընդգծում եմ աշխատունակ, որովհետև վերջին շրջանում շատ է քննարկվում նաև, ես չեմ ուզում հաշմանդամությունը և աշխատունակությունը խառնենք իրար հետ, որովհետև դրանք տարբեր բաներ են: Բազմիցս եմ կրկնել, էլի ուզում եմ կրկնել, որ 20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկն իր կյանքի մեծ մասն անց է կացրել սայլակի վրա՝ չկարողանալով խոսել, չկարողանալով շարժվել, և իր գիտական գործունեության մեծ մասը ստեղծել է սայլակի վրա նստած՝ չկարողանալով խոսել, չկարողանալով շարժվել: Այս առումով, կրթության ներառականությունը չափազանց կարևոր մի ուղղություն է, որը մենք անընդհատ պետք է զարգացնենք»,-ասել է նա:
11:48 14.05.2025
Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան, թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցին․ Փաշինյանը՝ հայտարարագրի կրեդիտների մասին2025թ․ հունվարից ի վեր համընդհանուր հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի արդեն իսկ ստացել է 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ, միջինում 90 հազար դրամ եւ դրան 800–ից 1000 մարդ է որեւէ դրական արձագանք տալիս։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան։ Գրե՛ք, որ ստացել եք, […] ...
11:43 14.05.2025
Թրամփը հանդիպել է Սիրիայի առաջնորդի հետ․ Al ArabiyaԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարում Սիրիայի վարչակազմի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Երկու երկրների առաջնորդները հանդիպել են Ռիադում՝ ԱՄՆ-Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովից առաջ, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։ ...
11:39 14.05.2025
ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի […] ...
11:27 14.05.2025
Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով Արա Բադոյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկմանԱրտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ 2020 թվականին (խմբ. Արարատ Միրզոյանն այդ ժամանակ ՀՀ ԱԺ նախագահն էր) իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «Հաշվի առնելով անձի անազատության մեջ գտնվելու հանգամանքը, ազատության մեջ գտնվելու օրերը հաշվակցվել են նշանակված […] ...
11:18 14.05.2025
ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթըԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ ինստիտուտների աղբյուրը։ «ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը», – ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների կողմից այս սահմանափակումների հաստատումը սպասվում է մայիսի 20-ին։ ...
11:10 14.05.2025
Կոտայքի մարզի դպրոցներից մեկում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի «Աղավնաձորի Զ. Դանիելյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...