Պետք է հասկանալ, թե ինչպես ԵԱՀԿ-ն կարող է տարածաշրջանին երկարատեւ խաղաղություն բերող լուծումներ առաջարկել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+15.09 oC

Պետք է հասկանալ, թե ինչպես ԵԱՀԿ-ն կարող է տարածաշրջանին երկարատեւ խաղաղություն բերող լուծումներ առաջարկել

22:52 18.11.2023

Նոյեմբերի 18-ին Երեւանում կայացել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը:

Նիստում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդարանի նախագահի ելույթը՝ այստեղ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներին: Ելույթին կարող եք ծանոթանալ  հղմամբ:

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի մասնակիցներին եւ հյուրերին ողջունել է նաեւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաուման: Կարեւորելով ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատման դերը` Պիա Կաուման անդրադարձել է վերջերս ԼՂ-ից բռնի տեղահանված հարյուր հազարավոր հայերին, նշել, որ ծանոթ է նրանց պատմություններին: ԵԱՀԿ ԽՎ նախագահը նշել է, որ արդարության գինը չպետք է լինի քաղաքացիների տանջանքների գնով:

«Կայուն խաղաղությունն ու անվտանգությունը պահանջում են վստահություն եւ փոխադարձություն: Քաղաքական առաջնորդները կրում են այդ ամենի պատասխանատվությունը»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը:

Պիա Կաումայի խոսքով պատմությունը կրկնվում է, եւ ԵԱՀԿ տարածաշրջանում ապրող ժողովուրդները պետք է հիշեն, թե ինչպես կես դար առաջ երկրները համախմբվեցին ատելության կործանարար մեխանիզմը կոտրելու համար:

«Աշնանային նստաշրջանը հիանալի հնարավորություն է` հասկանալու, թե ինչպես ԵԱՀԿ-ն կարող է առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք տարածաշրջանին երկարատեւ խաղաղություն կբերեն»,- ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաուման եւ ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել պետական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պահպանմանը:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի պաշտոնական նիստի մեկնարկից հետո տեղի է ունեցել քաղաքական ուղղվածությամբ նիստը, որի ընթացքում բանախոսներն անդրադարձել են ԵԱՀԿ տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակին, ինչպես նաեւ մարտահրավերներին արձագանքելու հարցում խորհրդարանական վեհաժողովի դերակատարությանը:

Խոսելով բարդ քաղաքական մթնոլորտում կառույցի դերի մասին՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը նշել է, որ չնայած կազմակերպությունը մարտահրավերների է բախվում՝ ԵԱՀԿ-ն շարունակում է կատարել իր մանդատները եւ նշանակալից դեր խաղալ բոլորի համար անվտանգության ամրապնդման գործում:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանն անցել է կտրուկ փոփոխությունների միջով, որոնք նոր տեսլական են ձեւավորել միջազգային ասպարեզում նրա դերի մասին. նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքով ժողովրդավարացման գործընթացը շարունակաբար ամրապնդում է հայկական պետական ինստիտուտները եւ հայ հասարակությանը դարձնում ավելի դիմացկուն ներքին եւ արտաքին մարտահրավերների նկատմամբ: Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը:

Զեկուցողը նաեւ անդրադարձել է ԼՂ բնիկ հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումներին: Նշվել է, որ Հայաստանը խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում եւ հաստատակամորեն հավատարիմ է խաղաղության օրակարգին:

Նիստից հետո խորհրդարանականների միջեւ տեղի է ունեցել բաց քննարկում, որի ընթացքում եվրոպացի պատգամավորները, խոսելով ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգային հարցերի մասին, նշել են, որ անվտանգության միջոցների ձեռնարկումը մեծ նշանակություն ունի կառույցի համար: Ընդգծվել է, որ վերջին տարիներին աշխարհը փոխվել է, մարտահրավերները շատացել են, եւ կազմակերպությունը պետք է քայլեր ձեռնարկի դրանք կանխարգելելու համար: Խորհրդարանականները մտահոգություն են հայտնել եւ դատապարտել Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումը, աջակցություն հայտնել ագրեսիայից տուժածներին: Ելույթ ունեցողները նշել են, որ աջակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը: Կարեւորվել է Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը:

Եվրոպացի պատվիրակներն ընդգծել են, որ ագրեսիան ճիշտ ճանապարհ չէ, խոցելի է դարձել ժողովրդավարությունը: Նրանց խոսքով անհրաժեշտ է ճիշտ դիվանագիտություն եւ գործուն քայլերի ձեռնարկում: Նշվել է, որ ագրեսիա իրականացնող պետությունները պետք է պատասխանատվություն կրեն: Նշվել է նաեւ, որ Հայաստանի սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը վտանգի տակ են: Ելույթներ են եղել ուղղված ի պաշտպանություն Ադրբեջանում հայ բանտարկյալների:

Մասնակիցները ողջունել են եւ ընդունելի համարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն աշխատանքը կշարունակի նոյեմբերի 19-ին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետ

23:59 20.05.2025

Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետ

Վերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Այս մասին հայտնում է հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը: Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող […] ...

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի Հայաստանը

23:53 20.05.2025

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի Հայաստանը

Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն այսուհետև կներկայացնի Հայաստանը, Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան հաստատել է տեղափոխությունը: Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ սպորտային զույգ կունենա գեղասահքի մրցումներում: Նրանք սեպտեմբերին Պեկինում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ անվանի Ֆեդոր Կլիմովի […] ...

Ուսուցչի հաջողության ճանապարհը

23:44 20.05.2025

Ուսուցչի հաջողության ճանապարհը

Աշակերտը միշտ իրավացի է. այս սկզբունքով է առաջնորդվում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Ստեփանյանը։ Նրա դասերը կառուցված են փոխադարձ հարգանքի, հետաքրքրության և շարունակաբար զարգանալու պատրաստակամության վրա։ Արմեն Ստեփանյանը երբեք չի դադարում սովորել, ինքնակրթվել և նոր մոտեցումներ բերել դասարան։ Կամավոր ատեստավորումն անցել է հաջողությամբ. բարձր արդյունքները վկայում են նրա հետևողական աշխատանքի, մասնագիտական պատրաստվածության և […] ...

Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած

23:37 20.05.2025

Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժած

Մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աբրահամ Ա․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ա․-ի վարած «Kia Optima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և […] ...

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

23:28 20.05.2025

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակում քաղաքական երկխոսության և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման նշանակալի ներուժը և […] ...

Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ.  վարորդներից մեկը մահացել է

23:21 20.05.2025

Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մահացել է

Մայիսի 20-ին, ժամը 18:53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […] ...

BACK_TO_TOP