ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի նախաքննությունը շարունակվում է, պատճառները պարզվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+23.09 oC

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի նախաքննությունը շարունակվում է, պատճառները պարզվում են

13:00 20.11.2023

Ինչպես արդեն ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, 2023 թվականի նոյեմբերի 17-ին Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի, դրանց արդյունքում մի քանի անձանց տուժելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի և 357-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության շրջանակներում պարզվել է, որ անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը և 911 ծառայության աշխատակիցները, նկուղային հարկում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, հայտնաբերել են տղամարդու այրված դի: Պարզվել էր, որ մահացածը նշված ուսումնական հաստատության 73-ամյա աշխատակից Ժ․Խ․-ն է, ով բնակվում էր Երևան քաղաքում:

Դեպքի վայրից «ծխահարված» ախտորոշմամբ Համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել ոստիկանության մեկ ծառայող, իսկ երկու անձինք՝ 70 և 66 տարեկան, որոնք ևս հանդիսանում են ԵՊՀ աշխատակիցներ, «պոլիտրավմա, քիմիական այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել «Այրվածքների կենտրոն» ՓԲԸ։ Ինչպես մահացած, այնպես էլ բուժօգնության դիմած անձինք քրեական վարույթով ճանաչվել են տուժող։

«Արմենիա» ՀԲԿ-ից և «Այրվածքների Կենտրոն»-ից ստացված տեղեկանքների համաձայն՝ բուժօգնության տեղափոխված, ԵՊՀ աշխատակից հանդիսացող երկու տուժածների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր, նրանք ի վիճակի չեն մասնակցելու որևէ վարութային և ապացուցողական գործողության: Ոստիկանության՝ ծխահարված ծառայողը համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն։ Պարզվել է, որ պայթյունի օջախ է հանդիսացել ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում գտնվող, ներկայում որպես սպասարկման ոլորտի աշխատակիցների հանդերձարան ծառայող տարածքում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են այրված հագուստներ, արնանման նյութի և մոխրացած հետքերից նմուշներ։ Առգրավվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։

Նշանակվել է դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատապայթյունատեխնոլոգիական, դատանյութագիտական, դատահրդեհատեխնիկական, դատաճարտարագիտատեխնիկական, դատաէլեկտրատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական հանձնաժողովային համալիր փորձաքննություն:

Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժնին:

Նախաքննությունը, որն իրականացվում է ձևավորված քննչական խմբի կողմից, ակտիվորեն շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պայթյունի պատճառը, դրան նպաստած հանգամանքները լիարժեք պարզելու և իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։ Այս կապակցությամբ հաստատված փաստական տվյալների ձեռքբերումից հետո ՀՀ քննչական կոմիտեն անհրաժեշտ տեղեկատվություն կտրամադրի։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել

12:13 22.05.2025

Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել

Հայաստանում նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ գումարի դիմաց: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն կսահմանվի 37 տարեկանը: Որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ «Առաջարկվում է 24 ամսից պակաս պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորություն սահմանել. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայության դեպքում՝ […] ...

SHANTNEWS

12:00 22.05.2025

SHANTNEWS

Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունը

11:58 22.05.2025

Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունը

Իսրայելը լրացուցիչ անվտանգության միջոցառումներ կձեռնարկի իր դեսպանատներում ամբողջ աշխարհում՝ կապված Վաշինգտոնում դեսպանատան երկու աշխատակիցների սպանության հետ, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է «Times of Israel»-ը։ «Ես հրամայել եմ ուժեղացնել անվտանգության միջոցառումները ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններում», – ասել է նա։ Նա սպանությունները որակել է «սարսափելի հակասեմիտիզմի դրսևորում» և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին։ […] ...

Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո Ռուբիո

11:43 22.05.2025

Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո Ռուբիո

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին փոխանցել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը՝ շեշտելով, որ երկու երկրների միջև հնարավոր բախումը կդիտարկվի ապակառուցողական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության անդամ Ջիմ Կոստայի՝ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչին։ Պատասխանելով […] ...

Ամառային դասընթացներ Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում

11:38 22.05.2025

Ամառային դասընթացներ Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում

ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն մասնակցելու Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվող ամառային դասընթացների: Ուսուցումն իրականացվելու է ռումիներենով: Ռումինական կողմից ներկայացվող պահանջները կցվում են: Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, իսկ սկանավորված տարբերակն ուղարկել [email protected] կամ [email protected]. էլեկտրոնային հասցեներին: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 29-ը` ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` […] ...

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել ու տեղափոխել քրեակատարողական հիմնարկ

11:31 22.05.2025

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել ու տեղափոխել քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները մայիսի 20-ի առավոտյան ժամը 10-ին մայրաքաղաքի Ջահուկյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու մեղադրանքով հետախուզվող 29-ամյա տղամարդու, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ ...

BACK_TO_TOP