Կառավարությունն առաջարկում է անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար սահմանել նոտարական վավերացման պարտադիր պահանջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+12.64 oC

Կառավարությունն առաջարկում է անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար սահմանել նոտարական վավերացման պարտադիր պահանջ

15:51 21.11.2023

Գործադիրն առաջարկում է օրենսդրական փոփոխություն կատարել՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար սահմանելով նոտարական վավերացման պարտադիր պահանջ՝ առանց բացառության:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի խոսքով միաժամանակ նախատեսվում է վերացնել նաեւ Կադաստրի կոմիտեի կողմից նշված գործարքները Կառավարության որոշմամբ սահմանված օրինակելի ձեւով կնքելու իրավասությունը: Նախագծի ընդունումից հետո կառաջարկվի նաեւ ուժը կորցրած ճանաչել Կառավարության որոշմամբ սահմանված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի օրինակելի ձեւը:

Գերատեսչության ներկայացուցչի խոսքով նախագծի ընդունումը կնպաստի անշարժ գույքի նվիրատվության գործարքների մասով քաղաքացիների եւ պետության իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը՝ հաշվի առնելով, որ նոտարներն ունեն առավել լայն լիազորություններ զսպելու հնարավոր շինծու գործարքների կնքման ռիսկը: Առանձին դեպքերում նաեւ կբարձրանա փողերի լվացման դեպքերի կանխման արդյունավետությունը:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը զեկուցողից հետաքրքրվել է՝ նոտարներին վերը նշված գործիքը վերապահելու պատճառով ռիսկեր չեն առաջանա՞, որ վերջիններս դրանք ոչ իրավաչափ կկիրառեն:

Փոխխոսնակի հարցին ի պատասխան՝ գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ յուրաքանչյուր իրավիճակում կարող է լինել անձի կամ պաշտոնատար անձի սուբյեկտիվություն: «Նոտարի կողմից որեւէ գործարք կասկածի տակ դնելով՝ գործընթացը չի ավարտվելու: Դա լինելու է ոչ թե վերջնական որոշում, այլ ազդակ, որը ստուգվելու է մի քանի ֆիլտրերով»,- նշել է զեկուցողը՝ հավելելով, որ նախագիծն ազնիվ եւ պարկեշտ քաղաքացուն որեւէ անհանգստություն չի պատճառելու:

Արձագանքելով զեկուցողի պատասխանին՝ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է, թե արդյոք հավասարակշռվելու է գործընթացը:

«Ցանկացած նոտար պետք է իմանա, որ խնդրահարույց գործարքը դատարան չուղարկելու համար պատասխանատվություն է կրելու, ոչ խնդրահարույց գործարքի համար բյուրոկրատական քաշքշուքի ստեղծումը եւս պատժելի պետք է լինի»,- նկատել է Հակոբ Արշակյանը:

Արա Մկրտչյանը հայտնել է, որ նախագծով նոտարներին որեւէ լրացուցիչ հսկողական գործառույթ չի տրամադրվում:

«Սահմանված է, որ նոտարն իրավունքով պետք է ուսումնասիրի հաճախորդին ու գործարքի նպատակը, ինչպիսի իրավունք ու պարտավորություն չունի Կադաստրի կոմիտեն: Այդ է պատճառը, որ նվիրատվությունների գործընթացն ուզում ենք փոխանցել նոտարների դաշտ»,- ասել է փոխնախարարն ու տեղեկացրել, որ նոտարների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնում է Արդարադատության նախարարությունը, ինչը հնարավորություն կտա գործընթացները հնարավորինս ճիշտ կազմակերպել:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը տարակուսանք է հայտնել՝ նշելով, որ նախագիծը չի փարատելու վերը նշված ռիսկերը:

Պատգամավորի նկատառմանն ի պատասխան՝ Արա Մկրտչյանը նշել է. «Ե՛վ «Նոտարիատի մասին» օրենքով, ե՛ւ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման մասին» օրենքով նոտարն ուղղակի պարտավորություն ունի ուսումնասիրել ինչպես հաճախորդին, այդպես էլ գործարքը: Նա պարտավոր է պարզել տվյալ գործարքի իրական նպատակը, այն համապատասխանո՞ւմ է արդյոք ընտրված ձեւին՝ նվիրատվությանը. ռիսկերը կառավարելն այս ձեւով շատ ավելի արդյունավետ կլինի»,- ասել է Արա Մկրտչյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին

21:25 15.05.2025

Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն մտադիր է տեղափոխվել «Նապոլի», գրում է Daily Mail-ը: Բելգիացին, որը պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբից հեռանալու մասին, նախապատվությունը տալիս է «Նապոլիին», քանի որ շատ է ցանկանում աշխատել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Իտալական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է 2 տարվա պայմանագիր: Դե Բրույնեի ծառայություններով հետաքրքրված […] ...

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարար

21:19 15.05.2025

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

21:10 15.05.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 130՝ «Մանկական երկաթուղի» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հրազդանի Կիրճ 9՝ «Լադա» ՍՊԸ, Հովհանիսյան առանձնատուն, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ թաղ. 53-99 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի […] ...

«Վիլյառեալը» մոտ է  ՉԼ ուղեգիր նվաճելուն

20:58 15.05.2025

«Վիլյառեալը» մոտ է ՉԼ ուղեգիր նվաճելուն

Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ «Վիլյառեալը» միավորների քանակը հասցրել է 64-ի և 5-րդ տեղում է։ Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գոտում է, 6-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» այժմ առաջ է 6 միավորով ու մոտ է ակումբային գլխավոր եվրագավաթի ուղեգիր նվաճելուն։ ...

Օրենքում կատարված փոփոխություններով նոր հնարավորություններ կստեղծվեն տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար

20:50 15.05.2025

Օրենքում կատարված փոփոխություններով նոր հնարավորություններ կստեղծվեն տեղական ռազմարդյունաբերության զարգացման համար

ՀՀ ԱԺ մայիսի 15-ի արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով քննարկվել և 56 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ԱԺ պատգամավորներ Տրդատ Սարգսյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով իրավական հիմքեր են ստեղծվում ՀՀ կառավարության համար իր սեփականությունը հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը կոնկրետ […] ...

Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում

20:37 15.05.2025

Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում

2025-ից մեկնարկել է եկամուտների տարեկան հայտարարագիր լրացնելու երկրորդ փուլը: Հիմա արդեն ծրագրին միացել են նաև վարձու աշխատող քաղաքացիները, որոնք կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP