Հայաստանի ատոմակայանը փակելու պլաններ չկան․ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ թուրքական կողմի պահանջի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

Հայաստանի ատոմակայանը փակելու պլաններ չկան․ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ թուրքական կողմի պահանջի մասին

11:10 05.12.2023

Հայաստանի ատոմակայանը հետևում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) առաջարկներին և ուղեցույցներին՝ սերտորեն համագործակցելով Գործակալության հետ։ Գործակալությունում վստահ են, որ Հայաստանն ատոմակայանի անվտանգության առումով լուրջ աշխատանք է իրականացնում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Հայաստանի ատոմակայանը հետևում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաջարկներին և ցուցումներին։ Սա շատ կարևոր է։ Ատոմակայանում տեղի են ունեցել վերանորոգման կարևոր աշխատանքներ, որոնք անհրաժեշտ էին։ Այսպիսով՝ մենք կարող ենք շարունակել գործել։ Ատոմակայանի գործունեության ժամկետի երկարաձգում պետք է լինի մի քանի տարով, և մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես են այդ աշխատանքները իրականացվել»,- ասել է Գրոսին։

Անդրադառնալով վերջերս Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն ուղղված թուրքական կողմի նամակին, որով պահանջվում էր քայլեր ձեռնարկել Հայաստանի ատոմակայանը փակելու ուղղությամբ՝ Գրոսին նշել է, որ իրենք լսում են բոլորին և տալիս են համապատասխան բացատրություններ։

«Մենք լսում ենք բոլորին։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը գլոբալ կազմակերպություն է։ Այսպիսով, մենք յուրաքանչյուրին լսում ենք։ Ինչ վերաբերում է այդպիսի մտահոգություններին, մենք բացատրում ենք, թե ինչ ենք անում, մենք հավաստիացումներ ենք տալիս, որ ամեն ինչ ճիշտ է արվում։ Ես կարող եմ ասել, որ սա միակ դեպքը չէ։ Աշխարհի այլ հատվածներում էլ, որտեղ հարևան երկրները միմյանց հետ որոշակի խնդիրներ ունեն, մոտենում են ինձ և հարցնում՝ ի՞նչ է կատարվում մեր հարևան երկրում։ Մենք դրանց լուրջ ենք վերաբերվում, բայց մենք պատասխանները տալիս ենք։ Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ Հայաստանը շարունակում է լրջորեն աշխատել մեզ հետ և ամրապնդում է ատոմակայանի անվտանգությունը, և մենք վստահ ենք այս հարցում»,- ընդգծել է նա։

Հարցին, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պլանավորում է Հայաստանի ատոմակայանը փակելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել, Գրոսին պատասխանել է․

«Ոչ, բացարձակապես ոչ։ Եթե ատոմակայանի հետ կապված հարց լինի, մենք այն անմիջապես կհասցեագրենք կառավարությանը և առաջինը կասենք, որ խնդիր կա ու որոշ գործողություններ անելու անհրաժեշտություն կա։ Բայց այս պահին, ինչպես արդեն ասացի, մենք վստահ ենք, որ գործողությունները կարող են շարունակվել»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 01.07.2025

SHANTNEWS

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

21:50 01.07.2025

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

21:40 01.07.2025

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական ​​անվտանգության նախարարության շահերից բխող […] ...

ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

21:30 01.07.2025

ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի միջև բանակցությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավար Ստեֆան Դյուժարիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ TASS-ի հարցին ի պատասխան։ «Ես չեմ տեսել բանակցությունների արդյունքները, բայց ակնհայտ է, որ մենք ողջունում ենք երկու երկրների միջև ցանկացած երկխոսություն, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով»,-ասել էնա։ ...

ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը

21:18 01.07.2025

ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը

ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան  նշանավորվեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր արձանագրումներով: Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բարձր ներկայացուցչի հետ մամուլի ասուլիսում նշեց, որ երեք ձեռքբերում ունեն: Գործնական ի՞նչ նշանակություն կարող են ունենալ դրանք: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ «Հեռանկարի» տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղել

21:05 01.07.2025

Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղել

Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրությունը․ «2025 թ. հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հանդիպել են Երևանում: Այցը և կայացած քննարկումները նշանավորել են կարևոր շրջադարձ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում։ Նախարարն ու ԵՄ […] ...

BACK_TO_TOP