18:05 06.12.2023
Ռուսական «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը ամփոփել է Եվրո-2024-ի ընտրական փուլն ու խոսել տարբեր թեմաների շուրջ։
«Հայաստանի հավաքականը վատ շրջափուլ չանցկացրեց, եղան վառ հանդիպումներ։ Միայն Լիտվայի դեմ խաղում չկարողացանք ցուցադրել որակյալ խաղ, ինչն անդրադարձավ ամբողջ ընտրական փուլի վրա։ Ամեն դեպքում, ունենք լավ թիմ և կարող ենք աճել։ Ամեն ինչ կանենք դրական արդյունքի հասնելու համար։
Միշտ ունեցել եմ Հայաստանի հավաքականում խաղալու հետ կապված մտքեր։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից ինձ հետ կապ հաստատել են դեռ այն ժամանակ, երբ խաղում էի Իսպանիայում։ Չեմ կարող ասել, թե քանի առաջարկ էր եղել այս ընթացքում, սակայն մենք հաղորդակցվել ենք։
Հավաքականում խաղալու ընտրությունը կարող ես կայացնել միայն սրտով։ Նախևառաջ, հարցնում էի ինքս ինձ ու համաձայնեցի։ Ոչ ոք չէր կարող ազդել ինձ վրա։
Ռուսաստանի հավաքականից հրավեր ստանալուց 2 շաբաթ առաջ ինձ զանգել էին Հայաստանից և ասել, որ պատրաստ են հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը։ Որոշ ժամանակ անց ինձ զանգեցին ակումբից ու շնորհավորեցին Ռուսաստանի հավաքական հրավիրվելու առթիվ։ Ես շատ զարմացա, քանի որ անսպասելի էր։ Չէի սպասում, որ կհայտնվեմ հավաքականի ընդլայնված ցուցակում։ Սակայն ես ակումբին ասացի, որ պատրաստում են փաստաթղթերս Հայաստանի հավաքականում խաղալու համար։ Չեմ զրուցել ո՛չ Վալերի Կարպինի, ո՛չ ՌՖՄ-ի հետ»,- sport-express.ru-ի հետ հարցազրույցում ասել է 22-ամյա ֆուտբոլիստը։
Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ 2017-ին նա տեղափոխվել էր իսպանական «Լևանտե», որի համակարգում 5 տարի անցկացնելուց հետո 2022-ի ամռանը միացել էր «Նիժնի Նովգորոդին»։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը ռուսական ակումբի կազմում անցկացրել է 23 հանդիպում ու դարձել 7 գոլի հեղինակ։
12:53 24.05.2025
Ռուբիոն մեկնաբանել է Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու ԱՄՆ որոշումըԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումը երկու երկրների միջև նոր հարաբերությունների հաստատման առաջին քայլն էր, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Այսօրվա գործողությունները ներկայացնում են նախագահի՝ Սիրիայի և Միացյալ Նահանգների միջև նոր հարաբերությունների տեսլականի իրականացման առաջին քայլը։ Նախագահ Թրամփը Սիրիայի կառավարությանը հնարավորություն է տալիս խթանել խաղաղությունն ու կայունությունը՝ ինչպես Սիրիայի ներսում, այնպես էլ հարևանների […] ...
12:40 24.05.2025
ԱՄՆ-ի և Շվեյցարիայի հավաքականները դուրս են եկել հոկեյի ԱԱ-ի կիսաեզրափակիչԱՄՆ-ի և Շվեյցարիայի հավաքականները դարձան տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի առաջին մասնակիցները: ԱՄՆ-ի հավաքականը քառորդ եզրափակչում 5-2 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի թիմին: Շվեյցարացիները քառորդ եզրափակչում 6-0 հաշվով հաղթել են Ավստրիայի հավաքականին: ԱՄՆ-ի հավաքականը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կանադա-Դանիա զույգի հաղթողի հետ, իսկ Շվեյցարիան Շվեդիա-Չեխիա դիմակայության հաղթողի հետ կմրցի: ...
12:26 24.05.2025
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր ՍիյարտոնՄայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նախարար Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման: Ծրագրված է հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: ...
12:17 24.05.2025
Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. ԱԽ գրասենյակը հայտնում է պատճառըՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվելիք Անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը։ Այս մասին տեղեկացրին խորհրդի գրասենյակից` պատասպանելով «Արմենպրես»-ի հարցմանը։ «Մայիսի 28-ին, Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու պատճառով ՀՀ ԱԽ քարտուղարը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք հանդիպմանը»,- հայտնեցին ԱԽ գրասենյակից։ ...
12:05 24.05.2025
Տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել «Բայերի» հետՀոլանդացի հանրահայտ մարզիչ Էրիկ տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել Լևերկուզենի «Բայերի» հետ։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 55-ամյա մասնագետը պատրաստակամություն էր հայտնել ընդունելու թիմի ղեկը գերմանական ակումբի ներկայացուցիչների հետ շփումներից հետո: Այժմ ակումբը պետք է վերջնական որոշում կայացնի, քանի որ ղեկավարները միաժամանակ բանակցություններ էին վարում […] ...