Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Քաղաքաշինության կոմիտեի կազմակերպած խորհրդատվական հանդիպմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+27.09 oC

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Քաղաքաշինության կոմիտեի կազմակերպած խորհրդատվական հանդիպմանը

19:48 16.12.2023

Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների համար դեկտեմբերի 16-ին Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվել է խորհրդատվական հանդիպում, որին մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Ներկայացվել են ԼՂ քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների և մասնագետների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակելու համար ստեղծված հնարավորությունները, ընդունված իրավական կարգավորումները։
Մասնավորապես՝ կատարվել են փոփոխություններ 3 օրենքում՝ հնարավորություն ստեղծելով, որ ԼՂ կազմակերպությունները պարզ ընթացակարգով ստանան իրավաբանական և հարկային գրանցում, ապա դիմեն Քաղաքաշինության կոմիտե՝ լիցենզիայի ճանաչման համար։
«Հասկանալով՝ կազմակերպությունների հիմնական մասն ինչ դժվարությունների է առերեսվում՝ պատրաստ ենք քննարկել աջակցության հատուկ գործիքակազմ կիրառելու հնարավորությունը և լսել ձեր տեսակետը՝ նախատեսելով կարգավորումներ, որպեսզի առաջիկայում ձեր գործունեությունը սահուն ընթանա։ Ակնկալում ենք, որ ճանաչելով ԼՂ ձեր գործընկերներին, նրանց մասնագիտական կարողությունները՝ համախմբվելով կձևավորեք անհրաժեշտ մարդկային ներուժը, որը կկարողանա ժամանակին ու որակով իրականացնել շինարարական պատվերները»,-դիմելով հանդիպման մասնակիցներին՝ ընդգծել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Անդրադառնալով Հայաստանում ընթացող մեծածավալ շինարարությանը՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ընդգծել է, որ փորձ է արվում ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի ԼՂ գործընկերները հնարավորինս շուտ կարողանան ներգրավվել քաղաքաշինական ծրագրերում․ «Չափազանց կարևորում ենք ԼՂ քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների ներգրավումը ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված տարբեր նշանակության օբյեկտների նախագծման և շինարարական ծրագրերում։ Մեծ սպասելիքներ ունենք մեր հետագա համագործակցությունից»։
Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները ներկաներին ծանոթացրել են գործող ընթացակարգերին, արդիականացված նորմերին, կոմիտեի կայքում հրապարակված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կատալոգներին, դպրոցաշինության հետ կապված գնումների կազմակերպման վերջին փոփոխություններին։ Նրանք պատասխանել են նաև ներկաներին հուզող հարցերին։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն առաջարկել է կարճ ժամանակ անց կազմակերպել հանդիպում՝ քննարկելու կազմակերպությունների գործունեությունը վերսկսելու ընթացքում առաջացած հարցերը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը վստահեցրել է, որ մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցները հետևողականորեն կաջակցեն բոլոր դիմողներին և հետամուտ կլինեն խնդիրների վերհանմանը։ Միաժամանակ կկազմակերպվեն քննարկումներ Ճարտարապետների պալատի և Հայաստանի շինարարների միության հետ՝ հետագա կարգավորումները նախանշելու նպատակով։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են «Հայաստանի 2026 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի մանրամասները

18:42 22.05.2025

Քննարկվել են «Հայաստանի 2026 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի մանրամասները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2026 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի անդրանիկ նիստը: Կազմկոմիտեի անդամները քննարկել են մրցույթի անցկացման ժամկետները: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է մրցույթի չափանիշների պատշաճ սահմանումն ու ՀՀ համայնքների շրջանում իրազեկվածության ապահովումը: Կազմկոմիտեն անդրադարձել է նաև մրցույթի փորձագիտական գնահատման խմբի անդամների ընտրության չափանիշներին և ներկայացվող […] ...

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերել են գողություն կատարած օտարերկրացուն

18:37 22.05.2025

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերել են գողություն կատարած օտարերկրացուն

Մայիսի 17-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդը Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ներկայացրել, որ Աբովյան փողոցում գործող սրճարաններից մեկում հափշտակել են իր պայուսակը, և ավելի ուշ տեղեկացել էր, որ պայուսակում գտնվող իր բանկային քարտից կատարվել է կանխիկացում։ Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բաժնի ծառայողները պարզել են, որ պայուսակը հափշտակողը 25-ամյա օտարերկրացի է: Մայիսի […] ...

Սա վերջին տարիների լավագույն եզրափակիչն է․ Էնրիկեն՝ ՊՍԺ-«Ինտեր» խաղի մասին

18:30 22.05.2025

Սա վերջին տարիների լավագույն եզրափակիչն է․ Էնրիկեն՝ ՊՍԺ-«Ինտեր» խաղի մասին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը վերջին տարիների լավագույն դիմակայությունն է այս փուլում: «Լավ ենք ճանաչում նրանց հարձակվողներին՝ Լաուտարոյին ու Թյուրամին: Բայց «Ինտերը» կախված չէ նրանցից. թիմը շատ հզոր է: Նրանք մեզ նման են. նրանց դուր է գալիս գնդակին տիրելը: Ինձագին մեծ մարզիչ է, փորձառու է: «Ինտերը» ֆիզիկապես ուժեղ թիմ […] ...

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության խորացման հեռանկարները

18:26 22.05.2025

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության խորացման հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Միխալ Ռուտկովսկու գլխավորած առաքելությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Մկրտիչ Այվազյանը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, առաքելության այլ անդամներ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բարձրագույն կրթության […] ...

ԱԽ քարտուղարն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին

18:20 22.05.2025

ԱԽ քարտուղարն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Մայիսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային: Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և պատրաստակամություն հայտնել զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և ընդգծել, որ ՀՀ-ն հաստատակամ է շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների ուղին: […] ...

Կևին Դե Բրույնեին երկու առաջարկ է արվել

18:16 22.05.2025

Կևին Դե Բրույնեին երկու առաջարկ է արվել

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն առաջիկա օրերին ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի։ Այս մասին հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Բելգիացին երկու առաջարկ ունի: Ամերիկյան «Չիկագո Ֆայրը» դեռևս ապրիլին առաջարկ է արել Դե Բրույնեին: Կա նաև «Նապոլիի» տարբերակը: Իտալական ակումբը համաձայնություն ստանալու դեպքում ցանկացած պահի կարող է բավարարել ֆուտբոլիստի պահանջներն ու պայմանագիր առաջարկել նրան: ...

BACK_TO_TOP