23:04 16.12.2023
Թուրքիայի, Բուլղարիայի և Ռումինիայի պաշտպանության նախարարությունների ղեկավարները ծրագրում են հունվարի 11-ին Ստամբուլում համաձայնագիր ստորագրել Սև ծովում ականազերծման աշխատանքային խմբի ստեղծման մասին, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախարար Յաշար Գյուլերը։
Թուրքիայի, Ռումինիայի և Բուլղարիայի արտաքին գործերի և պաշտպանության փոխնախարարները քննարկել են նոյեմբերի վերջին Սև ծովում ականների դեմ պայքարի համատեղ աշխատանքային խմբի ստեղծման հարցը։
«Թուրքիայի, Բուլղարիայի և Ռումինիայի պաշտպանության նախարարների կողմից Սև ծովում ականազերծման աշխատանքային խմբի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը նախատեսվում է 2024 թվականի հունվարի 11-ին»,- մեջբերում է Գյուլերի հայտարարությունը DHA գործակալությունը։
Նախարարի խոսքով՝ Անկարան ձգտում է ապահովել, որ Սև ծովը լինի «հանգիստ ծով», և դրան առնչվող բոլոր հարցերը լուծվեն բացառապես իր ավազանում գտնվող երկրների կողմից։
Գյուլերը նշել է, որ անհրաժեշտության դեպքում դաշնակիցների օգնությունը կխնդրեն, սակայն այժմ նման կարիք չկա։
«Խմբի ստեղծման նպատակն է հայտնաբերել ականներ, որոնք հոսանքով տեղափոխվում են ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական նավահանգիստներից և վերացնել դրանք։ Վերջերս հաճախակիացել են նման ականների հայտնաբերման դեպքերը, ուստի մենք ստեղծում ենք այս եռակի խումբը։ Մեր ականակիրները պարեկելու են տարածքը մինչև Ռումինիայի սահմանները»,- նշել է Գյուլերը։
Ռումինիայի պաշտպանության նախարար Անխել Թիլվարն ավելի վաղ ասել էր, որ Բուխարեստը Թուրքիայի և Բուլղարիայի հետ միասին ծրագրում է իրականացնել Սև ծովում ծովային ականների մաքրման գործողություն։
10:25 05.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին10:25 05.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվելԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...