Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն ապօրինի արդյունահանման դեպքեր են բացահայտել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+27.09 oC

Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզներն ապօրինի արդյունահանման դեպքեր են բացահայտել

10:52 20.12.2023

Դեկտեմբերի 13-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Նոր Արտագես գյուղի սկզբնամասում իրականացվում է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում։ Նշված վայր մեկնած իրավապահները հայտնաբերել են ավազակոպճային խառնուրդով բեռնատարներ, ամբարձիչ, վերամբարձիչներ։ Մեքենաների վարորդները հրավիրվել են բաժին։ Նրանք հայտնել են, որ ավազակոպճային խառնուրդ դուրս բերելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չունեն։

Ապօրինի արդյունահանման հաջորդ դեպքը բացահայտվեց դեկտեմբերի 14-ին: Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Զարթոնքից Արևիկ տանող ճանապարհին իրականացվում է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում։ Ստացված տեղեկությունն իրացնելիս նշված վայրում իրավապահները հայտնաբերել են մեծ քանակությամբ ավազակոպճային խառնուրդ, ավազի լվացման կետ, ամբարձիչ, էքսկավատոր և բեռնատարներ, իսկ 500 մետր հեռավորության վրա տարբեր չափերի և խորության ջրափոսեր և թրթուրավոր էքսկավատոր կային։ Այս դեպքում ևս մեքենաների վարորդները հրավիրվել են բաժին։ Նրանք հայտնել են ավազակոպճային խառնուրդի դուրսբերման, բեռնման ու տեղափոխման վերաբերյալ մանրամասներ։

Դեկտեմբերի 15-ին Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Լեռնագոգ գյուղում իրականացվում է հրաբխային խարամի ապօրինի արդյունահանում։ Նշված հասցեում կային շարժման մեջ գտնվող ամբարձիչ և հրաբխային խարամով բեռնված երկու բեռնատար։ Մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել են հրաբխային խարամի զանգվածներ։ Պարզվել է նաև, որ այդ օրը 7 բեռնատար հրաբխային խարամ արդեն տեղափոխվել է Դալարիկ։ Բեռնատարները տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Նշանակվել են փորձաքննություններ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզում իրանցի վարորդը «MAN» մակնիշի բեռնատարով կողաշրջվել է

16:30 03.07.2025

Սյունիքի մարզում իրանցի վարորդը «MAN» մակնիշի բեռնատարով կողաշրջվել է

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևան-Կապան ավտոճանապարհի 231 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 58-ամյա Աբոլղասեմ Ս․-ն իր վարած «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։   ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ

16:23 03.07.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 2-ին մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Մհեր Գրիգորյանը իր և կառավարության անունից շնորհավորել է տոնի կապակցությամբ՝ մաղթելով Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին ու կառավարությանը խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց: Փոխվարչապետն ընդգծել է, որ 2025 թվականի սկիզբը նշանակվորվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների […] ...

Հանցավոր խմբի անդամները գնորդներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար. ՔԿ

16:17 03.07.2025

Հանցավոր խմբի անդամները գնորդներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ների կալանավորներ Վ.Ս.-ն և Մ.Գ.-ն հափշտակություններ կատարելու նպատակով ստեղծել և ղեկավարել են հանցավոր կազմակերպություն՝ դրանում նյութապես շահագրգռելու միջոցով մասնակից դարձնելով մի շարք անձանց: […] ...

Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին

16:11 03.07.2025

Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին

Հետայսու պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում (մարտական հերթապահություն իրականացնող) զինծառայողները կստանան արձակուրդ՝ 30 օր ժամկետով, մյուս զորամասերի զինծառայողները՝ 21 օր ժամկետով, ընդհանուր ծառայության ընթացքում՝ հավասար մասերով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Արձակուրդների ժամկետի ավելացումը տարածվելու է նաև ներկայումս պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվողների վրա՝ արդեն իսկ ստացած արձակուրդի ժամկետի […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 3-ին

16:05 03.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 457 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ:   ...

Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ

16:00 03.07.2025

Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծի փոխարեն որոշվել է մշակել նոր թունելի կառուցման նախագիծ

Գործադիրը հավանություն է տվել 2025 թ. մայիսի 29-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ թիվ 3449-ARM. Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր. վարկային համաձայնագրի փոփոխություններ (թիվ 3)» նամակ-համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Ծրագրի նպատակն է Մ6 Վանաձոր (Մ-3 հատման կետ) – Ալավերդի – ՀՀ սահման (Բագրատաշեն) միջպետական նշանակության […] ...

BACK_TO_TOP