19:54 28.12.2023
«Ինտերի» երկրպագուների Solo ed esclusivamente INTER էջը սոցիալական ցանցերում գովաբանել է Հենրիխ Մխիթարյանին։
«Նրա ազգանունը, որն ավելի շատ բաղաձայն ունի, քան ձայնավոր, հնչում է պոեզիայի նման։ Դարերի միջով անցած երկրի գրկում նա ավելին է, քան ֆուտբոլիստ․ նա հույսի խորհրդանիշ է, ֆուտբոլին սիրահարվածի մարմնացում է։
Մխիթարյանն «Ինտերում» պարզապես խաղացող չէ․ նա նվիրվածության, ուժի և կրքի խորհրդանիշ է։ Նրա ներկայությունը մեծության գրավական է, ամեն ճակատամարտում համառ պայքարի անհրաժեշտության հիշեցում։ Մխիթարյանը պարզապես չեմպիոն չէ, նա ներշնչանք է, որը լուսավորում է նոր նվաճումների հասնելու ճանապարհը։ Խաղադաշտում Մխիթարյանը մարմնավորում է կիրքը ֆուտբոլային խաղի նկատմամբ։ Նրա ամեն հպումը գնդակին, ամեն վճռական անցումը վարպետության և նվիրվածության ձոն է։ Նրա ներկայությունը հիշեցում է ներքին ուժի մասին, որը կարող է հաղթահարել ամեն արգելք։ Մխիթարյանը լուռ առաջնորդ է։ Նրա հավատարմությունը թիմին ծանր ժամանակներում փարոս է թիմակիցների համար։ «Ինտերը» նրա մեջ գտել է ոչ միայն անսովոր տաղանդի, այլև առաջատարի, որը բարձրացնում է մյուսներին իր վճռականությամբ և մեծությամբ։
Նրա առաջընթացի պատմությունը Հայստանից մինչև Եվրոպա վառ վկայություն է, որ համառությունն է երազանքներն իրականություն դարձնելու բանալին։ Մխիթարյանն այս «Ինտերի» հենասյուներից մեկն է, երբ խաղադաշտի կենտրոնում պայքարում է գնդակի համար, վերադարձնում է այն և վերսկսում թիմի գրոհը բարձր արագությամբ ու տեխնիկայով, որից քչերն ունեն։ Նա նվագում է մի սիմֆոնիա, որն արձագանքում է «Ինտերի» երկրպագուների սրտերում։ Այս ֆուտբոլիստի մեծությունը հնարավոր չէ փոխանցել բառերով։ Աստված օրհնի 2022թ․ հուլիսի 2-ը, երբ «Ինտերը» ձեռք բերեց այս չեմպիոնին»։
17:46 22.05.2025
Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայությանՄայիսի 23-ին ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Վաղ առավոտից ՆԳՆ ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և, առհասարակ, այն տարածքներում, որտեղ անցկացվելու են ավարտական միջոցառումներ՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։ ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած իրավախախտման՝ ճանապարհային երթևեկության աննշան թվացող խախտումից […] ...
17:37 22.05.2025
Յամալի գործակալությունն աշխատավարձի բարձրացում է պահանջել «Բարսելոնայից»«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի գործակալությունն աշխատավարձի բարձրացում է պահանջել «Բարսելոնայից»։ Այս մասին հաղորդում է La Ser-ը: Գործակալությունը պահանջում է, որ Յամալի նոր աշխատավարձը կազմի 35-ից 40 միլիոն եվրո: Այդ դեպքում նա կդառնա «Բարսելոնայի» կազմում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: ...
17:30 22.05.2025
ԱԳՆ խոսնակը հերքում է լուրերը, թե Լավրովի այցի ծրագրից Ծիծեռնակաբերդ այցելությունը հանվել է հայկական կողմի նախաձեռնությամբՍոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, թե հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի ծրագրից հանվել է Ծիծեռնակաբերդ այցելությունը։ «Արմենպրես»-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում է խնդրել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանից, որը հերքեց այդ լուրը։ «ՌԴ ԱԳ նախարարի աշխատանքային այցի ծրագրի մշակման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է, որ նախարար Լավրովը կայցելի Հաղթանակի […] ...
17:26 22.05.2025
Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ձորիցՄայիսի 22-ին` ժամը 10:37-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Աշտարակ քաղաքի կամրջից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ձորից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ ...
17:18 22.05.2025
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում էՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետությունում է՝ Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ցիցիկոստասի հրավերով: Մայիսի 22-ին տեղի է ունեցել գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվոպահակայինների և զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը: Դիմավորման արարողությունից հետո ՀՀ […] ...
17:10 22.05.2025
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարիցՄայիսի 22-ին՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզի ՕԿԿ ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ Դրախտ լողափի մոտ վթար է տեղի ունեցել։ Մեկնել են պարեկային կարգախմբեր։ Պարզվել է, որ նշված ճանապարհահատվածում բախվել են «ՈՒԱԶ» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով չորս անձ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 15:27-ին Գավառի ԲԿ-ից հայտնել են, որ վթարի հետևանքով իրենց […] ...