17:36 29.12.2023
«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեք Գրիլիշի նոր բնակարանը թալանել են, հայտնում է The Sun-ը։
Դա տեղի է ունեցել Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Էվերթոն» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպման ժամանակ։ Ֆուտբոլիստի հարազատները եղել են տանը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Ուղղաթիռով խուզարկվել է կալվածքը, բայց ոչ մի հետք չի հայտնաբերվել: Չնայած բարձր անվտանգությանը և ցանկապատի առկայությանը՝ չարագործներին հաջողվել է ներխուժել կալվածք և 1 միլիոն ֆունտ արժողությամբ ժամացույցներ և զարդեր գողանալ:
Առայժմ ձերբակալվածներ չկան, հետաքննությունը շարունակվում է։
18:11 22.05.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր18:11 22.05.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրերՍյունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 21-ին այցելել է Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար և Խնածախ բնակավայրեր։ Այցի նպատակն էր տեղում մարդու իրավունքների վիճակին ծանոթանալը և փաստահավաք աշխատանքներ իրականացնելը: Համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ուղեկցությամբ սահմանամերձ բնակավայրերում Պաշտպանն ու աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են բնակիչների հետ, լսել նրանց մտահոգող հարցերը, ինչպես նաև […] ...
18:03 22.05.2025
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Լեհաստան երկկողմ օրակարգինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում առկա մարտահրավերների շուրջ՝ շեշտելով դրանց հաղթահարման նպատակով արժեքահեն, համախոհ գործընկերությունների ամրապնդման կարևորությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել […] ...
17:54 22.05.2025
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումըՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը։ Քննարկվել են համագործակցության օրակարգում ընդգրկված ուղղություններով կատարված աշխատանքները, հստակեցվել հաջորդ քայլերը։ Անդրադարձ է եղել քաղաքաշինական մի շարք նորմերի արդիականացմանը, ԵՄ նորմերի տեղայնացման գործընթացում հնարավոր համագործակցությանը, վերանորոգված բնակարաններով շենքի հանձնման կարգավորումների մշակմանը, քաղաքաշինական ընթացակարգերի վերանայմանը և պարզեցմանը։ Դիտարկվել են […] ...
17:46 22.05.2025
Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով Ոստիկանությունն անցնում է ուժեղացված ծառայությանՄայիսի 23-ին ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Վաղ առավոտից ՆԳՆ ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և, առհասարակ, այն տարածքներում, որտեղ անցկացվելու են ավարտական միջոցառումներ՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։ ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած իրավախախտման՝ ճանապարհային երթևեկության աննշան թվացող խախտումից […] ...
17:37 22.05.2025
Յամալի գործակալությունն աշխատավարձի բարձրացում է պահանջել «Բարսելոնայից»«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի գործակալությունն աշխատավարձի բարձրացում է պահանջել «Բարսելոնայից»։ Այս մասին հաղորդում է La Ser-ը: Գործակալությունը պահանջում է, որ Յամալի նոր աշխատավարձը կազմի 35-ից 40 միլիոն եվրո: Այդ դեպքում նա կդառնա «Բարսելոնայի» կազմում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: ...