Երևանում Mercedes-ը կոտրել է էլեկտրասյունը, ընկել է մոտ 20 մ բարձրությունից ու բռնկվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

Երևանում Mercedes-ը կոտրել է էլեկտրասյունը, ընկել է մոտ 20 մ բարձրությունից ու բռնկվել

12:05 01.01.2024

Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 05։40-ի սահմաններում Mercedes GL մակնիշի ավտոմեքենան «Սիլիկյան» թաղամասից դեպի նոր կառուցվող ճանապարհով ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը և ճաղավանդակներին, կոտրել այն և մոտ 20 մ բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել կամրջի տակով անցնող ճանապարհի մեջտեղում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդին առաջինը օգնության է հասել Մասիս քաղաքի բնակիչ երիտասարդ մի տղա, ով, վտանգելով իր կյանքը, կրակի միջից կարողացել է դուրս բերել վարորդին, ում այնուհետև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել և տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և ջրատար։ Հրշեջները մեծ դժվարությամբ են կարողացել մարել կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։

Հիվանդանոց տեղափոխվելիս վարորդը ասել է, որ ավտոմեքենայում բացի իրենից ևս 3 հոգի է եղել։ Կրակը մարելուց հետո փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները ուղղել են ավտոմեքենան․ բարեբախտաբար, վարորդի հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։ Ըստ տեղեկությունների՝ ավտոմեքենան հաշվառված է Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արմեն Գրիգորյանի անվամբ։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդին վառվող ավտոմեքենայից դուրս բերող երիտասարդը Մասիսի բնակիչ 26-ամյա Ալեքսանդր Այվազյանն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը․ ԶԼՄ

10:00 24.05.2025

Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը․ ԶԼՄ

Բրիտանական Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրին թաքցրել է դուստր ունենալու փաստը, հաղորդում է բրիտանական Daily Mail թերթը ՝ մեջբերելով Մերկուրիի կենսագրության մասին նոր գիրքը, որը վերնագրված է «Սիրով, Ֆրեդի»։ Այն գրվել է Լեսլի-Էն Ջոնսի կողմից։ «Սիրով, Ֆրեդի»-ն պատմում է մի երեխայի մասին, որը պատահաբար է բեղմնավորվել Ֆրեդիի մտերիմ ընկերոջ կնոջ հետ սիրավեպի ժամանակ 1976 թվականին՝ […] ...

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են շարունակել բանակցությունները

09:39 24.05.2025

ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են շարունակել բանակցությունները

Հռոմում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հինգերորդ փուլն ավարտվեց առանց համաձայնության հասնելու, սակայն կողմերը որոշել են շարունակել բանակցությունները, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ Իրանը և Միացյալ Նահանգները մտադիր են սահմանել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի պարամետրերը՝ կարևոր մանրամասները թողնելով քննարկման ավելի ուշ։ Բանակցությունների հինգերորդ փուլից հետո Իրանի արտաքին […] ...

Տուխելը «Մանչեսթեր Յունայթեդի» ոչ մի ֆուտբոլիստի չի հրավիրել Անգլիայի հավաքական

09:10 24.05.2025

Տուխելը «Մանչեսթեր Յունայթեդի» ոչ մի ֆուտբոլիստի չի հրավիրել Անգլիայի հավաքական

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ներկայացրել է թիմի հայտացուցակն Անդորայի դեմ Եվրո-28-ի որակավորման մրցաշարի և Սենեգալի հետ ընկերական հանդիպումների համար: Հատկանշական է, որ «Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի», «Ռեալի», «Աթլետիկոյի» և «Բավարիայի» անգլիացիները նույնպես հայտացուցակում են, չնայած նրան, որ մասնակցելու են աշխարհի ակումբային առաջնությանը: Փոխարենը հայտացուցակում ոչ մի ֆուտբոլիստ չկա «Մանչեսթեր Յունայթեդից»: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:30 24.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

23:59 23.05.2025

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների քառամյա ծրագրով Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը: Տեղում բուծված կենդանիների դեպքում այն կազմում է մինչև 150 հազար դրամ, ներկրվածինը՝ 225 հազար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում: ...

Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

23:51 23.05.2025

Ֆրանսիան խոստանում է պատասխանել ԱՄՆ արտահանման 50% մաքսատուրքերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԵՄ ապրանքների վրա հունիսի 1-ից ուժի մեջ մտնող 50% ներմուծման մաքսատուրքերն անընդունելի են, BFMTV-ին ասել է Ֆրանսիայի արտաքին առևտրի հարցերով լիազոր նախարար Լորան Սեն-Մարտենը։ Նա նշել է, որ եվրոպացիները կձեռնարկեն պատասխան միջոցներ։ «Սա մեզ համար անընդունելի է», – ասաց նա՝ հաստատելով, որ նման մաքսատուրքերի դեպքում կոնյակի և այլ ապրանքների մատակարարումը […] ...

BACK_TO_TOP