16:01 05.01.2024
Այսօր՝ հունվարի 5-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Քարաշամբ-Արգել գյուղամիջյան ճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Դավիթ Դանիելյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 37GM070 համարանիշի և Երևանի բնակիչ 53-ամյա Արտակ Ասոյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 35XP878 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկը՝ երեխա, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։Քանի որ վթարի հետևանքով ճանապարհը դարձել էր միակողմանի երթևեկելի, տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արթուր Առաքելյանն ու պարեկ Տիգրան Խեչումյանը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկությունններով՝ հնարավոր է ձևակերպված փաստաթղթերը փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։
14:07 24.05.2025
Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետըՄայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը։ Ֆիլիպ Իվանովիչը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման: Կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ...
14:00 24.05.2025
ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը՝ ԶՖԳ ընդլայնման և Եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթյո Վասյորի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում իրականացվող և պլանավորվող ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Քրիստինե Ղալեչյանը բարձր է գնահատել ֆրանսիական կողմի աջակցությունը Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։ Ֆրանսիական պատվիրակության […] ...
13:47 24.05.2025
ԱՄՆ-ն պետք է շատ ավելի ուժեղ ճնշում գործադրի Ռուսաստանի վրա․ ԶելենսկիԱրևմուտքը պետք է զգալիորեն ավելի մեծ ճնշում գործադրի Ռուսաստանի վրա, Ուկրաինան սպասում է «պատժամիջոցային քայլերի» ԱՄՆ- ից և Եվրոպայից։ Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Telegram-ի ալիքում։ «Ակնհայտ է, որ մենք պետք է շատ ավելի մեծ ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա՝ արդյունքների հասնելու և իրական դիվանագիտություն սկսելու համար։ Մենք սպասում ենք պատժամիջոցային քայլերի ԱՄՆ-ից, […] ...
13:35 24.05.2025
«Ռեալում» խաղալը փոխեց իմ կյանքը. Լուկա ՄոդրիչԽորվաթ լեգենդար ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը սոցցանցերում կատարած գրառմամբ անդրադարձել է Մադրիդի «Ռեալից» հեռանալուն: «Ժամանակը եկել է։ Սա այն պահն է, որը ես երբեք չէի ուզում զգալ, բայց սա ֆուտբոլ է, և կյանքում ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ… Շաբաթ օրը ես կանցկացնեմ իմ վերջին խաղը «Սանտիագո Բեռնաբեուում»։ Ես 2012 թվականին ժամանեցի աշխարհի լավագույն թիմի մարզաշապիկը […] ...
13:24 24.05.2025
Թրամփը ստորագրել է ԱՄՆ-ում միջուկային էներգիայի զարգացմանն ուղղված հրամանագրերԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը ստորագրել է գործադիր հրամանագրեր, որոնք ուղղված են առաջիկա 25 տարիների ընթացքում միջուկային էներգիայի ներքին արտադրությունը քառապատկելուն։ «Նպաստել ԱՄՆ միջուկային էներգիայի հզորության ընդլայնմանը 2024 թվականի մոտ 100 ԳՎտ-ից 400 ԳՎտ մինչև 2050 թվականը»,- ասվում է Սպիտակ տան կողմից հրապարակված գործադիր հրամանագրերից մեկում։ Նշվում է, որ «միջուկային էներգիան կարող է ազատել […] ...
12:53 24.05.2025
Ռուբիոն մեկնաբանել է Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու ԱՄՆ որոշումըԱՄՆ-ի կողմից Սիրիայի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումը երկու երկրների միջև նոր հարաբերությունների հաստատման առաջին քայլն էր, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Այսօրվա գործողությունները ներկայացնում են նախագահի՝ Սիրիայի և Միացյալ Նահանգների միջև նոր հարաբերությունների տեսլականի իրականացման առաջին քայլը։ Նախագահ Թրամփը Սիրիայի կառավարությանը հնարավորություն է տալիս խթանել խաղաղությունն ու կայունությունը՝ ինչպես Սիրիայի ներսում, այնպես էլ հարևանների […] ...