ԱՀԿ-ն հայտնել է 2000 թվականից ի վեր աշխարհում ծխախոտի սպառման նվազման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+24.09 oC

ԱՀԿ-ն հայտնել է 2000 թվականից ի վեր աշխարհում ծխախոտի սպառման նվազման մասին

19:39 27.01.2024

Մոտ 1,25 միլիարդ մարդ կամ մոլորակի յուրաքանչյուր հինգերորդ չափահաս բնակիչ օգտագործում է ծխախոտ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ 2000 թվականին այդ համամասնությունը յուրաքանչյուր երրորդից մեկն էր։  Սա ցույց է տալիս, որ երկու տասնամյակի ընթացքում ծխախոտի սպառման նվազում է գրանցվել:

Ինչպես նշվում է ԱՀԿ զեկույցում, «ծխախոտի օգտագործումը նվազում է, չնայած ծխախոտի արդյունաբերության՝ առաջընթացը վտանգելու ջանքերին»։

Կազմակերպության վերջին գնահատականների համաձայն՝ «աշխարհում կա 1,25 միլիարդ չափահաս ծխախոտ օգտագործող»:

«2022 թվականի միտումները վկայում են ծխախոտի օգտագործման շարունակական նվազման մասին. մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդ չափահաս մարդ ամբողջ աշխարհում օգտագործում է ծխախոտ, մինչդեռ 2000 թվականին՝ յուրաքանչյուր երրորդը», – նշում են փորձագետները:

Զեկույցի համաձայն՝ ծխախոտ օգտագործող բնակչության ամենաբարձր մասնաբաժինը գրանցվել է Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանում՝ 26,5%: Եվրոպական տարածաշրջանում իրավիճակը շատ ավելի լավ չէ (25,3%)։ Եվրոպական տարածաշրջանի կանանց շրջանում ծխախոտի օգտագործումը ավելի քան կրկնակի է, քան համաշխարհային միջինը, և նվազումը շատ ավելի դանդաղ է, քան մյուս տարածաշրջաններում:

Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ մինչև 2025 թվականը ծխախոտի օգտագործումը 2010 թվականի համեմատությամբ կնվազի 25 տոկոսով։ Աշխարհում ընդամենը 56 երկիր կհասնի 30 տոկոս կրճատման։ Վեց երկրում «դեռևս նկատվում է ծխախոտի օգտագործման աճ»։ Դրանք են՝ Եգիպտոսը, Ինդոնեզիան, Հորդանանը, Կոնգոն, Մոլդովան և Օմանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախորդ շաբաթվա ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

15:17 05.05.2025

Նախորդ շաբաթվա ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ապրիլի 28-ից մայիսի 4-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է պտուղների պտղի ձևավորումը և բանջարանոցային մշակաբույսերի սածիլման աշխատանքները։ Նախալեռնային շրջաններում սկսվել է պտղատուների պտուղների ձևավորումը, կատարվել է եգիպտացորենի և լոբու ցանք։ Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակվել է գտնվել ցողունակալման, տեղ-տեղ՝ […] ...

Շիրակի պարեկների պայքարը թմրամոլության դեմ. ձերբակալվածի մեքենայում «ՊՎՊ» տեսակի թմրամիջոց կար

15:11 05.05.2025

Շիրակի պարեկների պայքարը թմրամոլության դեմ. ձերբակալվածի մեքենայում «ՊՎՊ» տեսակի թմրամիջոց կար

Շիրակի մարզի պարեկները մայիսի 3-ի գիշերը՝ ժամը 3.30-ին, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի խճուղում, ապօրինի թմրամիջոց պահելու և պատրաստելու կասկածանքով, ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են տարել «Մերսեդես» մակնիշի մեքենայի 27-ամյա վարորդին և 22-ամյա ուղևորին, իսկ «Մերսեդեսը», որի նստատեղի տեսանելի հատվածում կար սպիտակ փոշենման զանգված, տեղում վերցվել է պահպանության: Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած […] ...

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

15:05 05.05.2025

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր․ ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Ոչ օրինական ճանապարհով փորձել են ներկրել ավտոպահեստամասեր։ Դիզվառելիքի և մեքենայի յուղի անօրինական ներմուծման փորձերը կանխվել են։ Քաղաքացու ուղեբեռից հայտնաբերվել են չհայտարարագրված «Marlboro» տեսակի ծխախոտներ։ Հայտնաբերվել է չհայտարարագրված 203 կգ կիտրոն, պղպեղ և լոլիկ։ Չհայտարարագրված 151 կգ բեռի` էլեկտրոնային ծխախոտի, միկրոհամակարգերի, չրերի ներմուծման փորձերը կանխվել […] ...

SHANTNEWS

15:00 05.05.2025

SHANTNEWS

Մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

14:55 05.05.2025

Մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության Շիրակի օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 27-ին՝ կեսգիշերն անց, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Արթիկ քաղաքի 31-ամյա և 38-ամյա երկու բնակիչ։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզի ու Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վիճաբանություն-ծեծկռտուքի ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին կտրող-ծակող առարկայով վնասվածքներ է պատճառել արթիկցի […] ...

Տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն

14:48 05.05.2025

Տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն

Մայիսի 5-ին տեղի է ունեցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն։ Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալներ Արման Սարգսյանն ու Հրաչյա Սարգսյանը, ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը, բարձրաստիճան այլ սպաներ ու հյուրեր։ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորել է […] ...

BACK_TO_TOP