22:52 18.01.2024
Ձվարանների քաղցկեղը, որի դեպքերի 60-80 տոկոսը հայտնաբերվում է միայն III և IV փուլերում, շատ վտանգավոր հիվանդություն է համարվում, քանի որ այն ուշ է դրսևորվում, ասել է գինեկոլոգ և ուռուցքաբան Ալեքսեյ Մուրավլևը։ Նա որոշ կանանց զգուշացրել է քաղցկեղի ագրեսիվ տեսակի մասին «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում։
Նա պարզաբանել է, որ կանանց վերարտադրողական համակարգի այս տեսակի քաղցկեղի պատճառները լիովին ուսումնասիրված չեն։ Օրինակ, դեպքերի 10 տոկոսում կա ժառանգական ձև, որը կապված է որոշակի գեների մուտացիաների հետ: Կան նաև ռիսկի գործոններ՝ քաղցկեղի այս տեսակը կարող է ախտահարել 50 տարեկանից բարձր կանանց, գեր հիվանդներին և կանանց, ովքեր սկսել են դաշտանը վաղ (մինչև 12 տարեկանը): Բացի այդ, հիվանդանալու վտանգը մեծանում է այն կանանց մոտ, ովքեր հղի չեն եղել կամ իրենց առաջնեկին ծնել են 35 տարեկանից հետո։
Միաժամանակ, հավելել է Մուրավլևը, ռիսկի գործոնները չեն հանդիսանում հիվանդության իրական պատճառը, և դրանց առկայությունը չի նշանակում, որ կինը քաղցկեղով հիվանդանալու է։
16:31 05.05.2025
Երևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ. Տիգրան ԱվինյանԵրևանն ու Մարսելը նոր էջ են բացում իրենց համագործակցության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այսօր Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի հետ միասին ստորագրեցինք եղբայրական կապերի հաստատման փոխադարձ հռչակագիր։ Այս քայլը ձևակերպում է մեր համատեղ նպատակներն ու ամրապնդում ավելի քան 30 տարվա գործընկերությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, պատմական հիշողության և […] ...
16:25 05.05.2025
Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԵրիտասարդ հայ բռնցքամարտիկները Վրաստանում կայացած Ակակի Կակուրիձեի անվան միջազգային մրցաշարում 10 մեդալ են նվաճել, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։ Վաղարշակ Քեյանը (55 կգ), Ալիկ Կճոյանը (65 կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ) և Սարգիս Անդրեասյանը (90 կգ) հաղթել են բոլոր մրցակիցներին ու դարձել ոսկե մեդալակիր։ Վահրամ Դովլաթբեկյանը (50 կգ) և Արտյոմ Ստեփանյանը (70 կգ) նվաճել են […] ...
16:20 05.05.2025
Երևանում «Mercedes ML»-ը գլխիվայր շրջվել է. կա տուժածԱյսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Աշոտ Ա.-ն իր վարած «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի 153 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է […] ...
16:16 05.05.2025
Հայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱպրիլի 28-ից մայիսի 5-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4441 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 146 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 143, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 274 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 802, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու […] ...
16:11 05.05.2025
Ժնևում Լենա Նանուշյանն անդրադարձել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքինԺնևում կայացած ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկումը: Զեկույցում ամփոփված են վերջին տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումները, խնդիրներն ու հեռանկարները: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդես է եկել զեկույցով` նախորդ շրջանի դիտարկման ընթացքում Հայաստանին տրված հանձնարարականների […] ...
16:06 05.05.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Լիխտենշտայնի Իշխանապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր հմուտ կառավարման ներքո Լիխտենշտայնը նոր ձեռքբերումներ կարձանագրի։ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Լիխտենշտայնի Իշխանապետության հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում՝ հիմնված ընդհանուր […] ...