Գերմանացի պատգամավորն առաջարկել է կասեցնել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+18.88 oC

Գերմանացի պատգամավորն առաջարկել է կասեցնել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները

18:19 22.01.2024

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է քննարկել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցը։ Այս մասին ասվում է ԵԽԽՎ X-ի միկրոբլոգում։

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները վիճարկվել են պարտավորությունների չկատարման, ինչպես նաև համագործակցության բացակայության էական հիմքերով: Ըստ ԵԽԽՎ մամուլի ծառայության՝  համապատասխան որոշումը կկայացվի չորեքշաբթի՝ քննարկումից հետո:

Վիճարկման առաջարկն արել է գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն: Ըստ նրա՝ այսօր դրամատիկ էսկալացիա է Ադրբեջան ներքին քաղաքականության մեջ, որտեղ շատանում են քաղբանտարկյալները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 100 հազարից ավելի մարդ:

«Մեր վեհաժողովի զեկուցողներին երեք անգամ հնարավորություն չտրվեց 2023-ին այցելել Լաչինի միջանցք: Իսկ այսօր արդեն Եվրոպական խորհուրդը չի ստանում Ադրբեջանի նախագահի ընտրությանը հետևելու հրավեր»,- ասել է պատգամավորը:

Շվաբեի համոզմամբ՝ դա համագործակցության բոլոր օրենքների բացահայտ և աններելի խախտում է, փորձ՝ խարխլելու Եվրոպական խորհուրդը և հանդես գալու մյուս բոլոր կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի դեմ: Գերմանացի օրենսդիրի համոզմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը պետք է ուղղակի պատասխանատվություն կրի այդ ամենի համար, պետք է կասեցվեն նրա լիազորությունները: Շվաբեն դիմել է ԵԽԽՎ-ի անդամներին տալ հստակ արձագանք: Նախագահողի առաջարկից հետո դահլիճում ներկա պատգամավորների ձայների գերակշիռ մեծանասնությամբ հարցը դրվել է ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի քննարկմանը:

Հունվարի 24-ի երեկոյան բանավեճի ընթացքում քննարկվելու է Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների կասեցման կամ վավերացման հարցը: Ըստ ԵԽԽՎ մամուլի ծառայության՝ կարող է որոշում կայացվել վավերացնել պատվիրակության լիազորությունները, կասեցնել դրանք կամ կասեցնել մասամբ:

Մինչև այդ Ադրբեջանի պատվիրակները կարող են մասնակցել նիստերին, սակայն իրավունք չեն ունենա մասնակցել իրենց հարցով քվեարկությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կապահովվի վարորդական վկայականի ստացման թվայնացման գործընթացը

14:40 15.05.2025

Կապահովվի վարորդական վկայականի ստացման թվայնացման գործընթացը

Գործադիրը հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքների նախագծերով առաջարկվում է հնարավորություն տալ ՀՀ տարածքում երթևեկել առանց հաշվառման վկայագրի և վարորդական վկայականի […] ...

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունը կկրկնապատկվի

14:36 15.05.2025

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունը կկրկնապատկվի

Գործադիրը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին: Առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակում մշակել միասնական/համանման քաղաքականություն` նպաստելով գյուղատնտեսության մեջ խոշոր և արտադրողական տնտեսությունների հիմնմանը։ Մասնավորապես, ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում […] ...

Կառավարությունը հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

14:25 15.05.2025

Կառավարությունը հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագիծը: Օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ այն բարձրագույն կրթության և գիտության ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխման «ողնաշարն» է: […] ...

ՏՀԶԿ Հանրային բարեվարքության ցուցիչների նախաձեռնության փորձագետներն այցելել են Հայաստանի Հանրապետություն

14:10 15.05.2025

ՏՀԶԿ Հանրային բարեվարքության ցուցիչների նախաձեռնության փորձագետներն այցելել են Հայաստանի Հանրապետություն

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը բացման խոսքով է հանդես եկել մայիսի 13-ին և 14-ին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հանրային բարեվարքության ցուցիչների փորձագետների հետ կայացած հանդիպումներում, որոնց շրջանակներում քննարկվել են մի շարք հարցեր: Գևորգ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին ներկայացված դրական գնահատականների և իրականացված աշխատանքի համար: Միաժամանակ՝ վերահաստատել է ՀՀ կառավարության կողմից հակակոռուպցիոն քաղաքականության […] ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ

14:08 15.05.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ

Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաեւի հետ: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի եւ Ղազախստանի խորհրդարանների համագործակցությունը կայուն բնույթ է կրում: Քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացին վերաբերող հարցերը: ԱԺ նախագահը […] ...

Պեսկովը պատասխանել է Պուտինի՝ Թուրքիայում բանակցություններին ներկա լինելու մասին հարցին

13:49 15.05.2025

Պեսկովը պատասխանել է Պուտինի՝ Թուրքիայում բանակցություններին ներկա լինելու մասին հարցին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը CNN-ի հետ զրույցում բացառել է Վլադիմիր Պուտինի ներկայությունը Ուկրաինայի հետ Թուրքիայում կայանալիք բանակցություններին։ «Ոչ», – պատասխանել է նա, երբ հարցրին, թե հնարավո՞ր է, որ Պուտինը ժամանի Ստամբուլ։ Այսօր Ստամբուլում սպասվում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև վերջին երեք տարվա ընթացքում առաջին բանակցությունները: ...

BACK_TO_TOP