23:12 27.01.2024
Կարկանդակները ավելի լավ է ուտել օրվա առաջին կեսին, դրանց չափաբաժինը չպետք է գերազանցի 150-200 գրամը, ավելի լավ է ընտրել անյուղ խմոր կամ ոչ քաղցր թխվածքաբլիթի խմոր, իսկ միջուկի համար օգտագործել մրգեր և հատապտուղներ, բանջարեղեն, խոտաբույսեր, լոբազգիներ, հավի, նապաստակի, հնդկահավի միս կամ ձուկ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է մայրաքաղաքի առողջապահության վարչության գլխավոր սննդաբան Անտոնինա Ստարոդուբովան:
«Անկախ խմորի և միջուկի բաղադրությունից, ցանկացած թխած մթերք բավականին բարձր կալորիականությամբ մթերք է, դա պետք է հաշվի առնել և պահպանել չափավորություն: Էներգետիկ արժեքով չափազանց մեծ դիետան անխուսափելիորեն հանգեցնում է ավելորդ քաշի ռիսկի բարձրացմանը, գիրությսն և դրա հետ կապված հիվանդությունների: Թույլատրելի չափը կախված կլինի սեռից, տարիքից, ֆիզիկական ակտիվության մակարդակից, ինչպես նաև արտադրանքի սննդային արժեքից: Բայց ամեն դեպքում, կարկանդակի չափաբաժինը չպետք է գերազանցի 150-200 գրամը»,- ասել է Ստարոդուբովան:
Նրա խոսքով, բարձր կալորիականությամբ սնունդն ավելի լավ է օգտագործել փոքր քանակությամբ և օրվա առաջին կեսին, երբ ակտիվությունը, ներառյալ ֆիզիկականը, ավելի բարձր է։
«Ամենամեծ քանակությամբ ճարպը պարունակում է շերտավոր խմորը, երկրորդ տեղում կարագով խմորն է, որին ավելացվում է նաև բավականին մեծ քանակությամբ շաքար: Ամենաքիչ ճարպն ու շաքարավազն օգտագործվում է, այսպես կոչված, անյուղ խմորիչի պատրաստման մեջ, ինչպես նաև թխվածքաբլիթի ոչ քաղցր խմորի, օրինակ՝ կեֆիրով կամ այլ ֆերմենտացված կաթնամթերքով։ Զտված պրեմիում ալյուրի առնվազն մի մասը փոխարինելը ամբողջական հացահատիկի ալյուրով կհարստացնի խմորը վիտամիններով, հանքանյութերով և սննդային մանրաթելերով»,- ասել է դիետոլոգը։
Բժիշկը նշել է, որ միջուկի համար լավագույնն է ընտրել ճարպի, շաքարի կամ աղի ցածր պարունակությամբ մթերքներ։
«Օրինակ` ջեմի փոխարեն, ավելի լավ է միջուկ պատրաստել թարմ կամ սառեցված մրգերից և հատապտուղներից՝ նվազագույն ավելացված շաքարով: Տարբեր բանջարեղենից, խոտաբույսերից, հատիկաընդեղենից պատրաստված միջուկները՝ օրինակ՝ կաղամբ, դդում, լոբի, ոլոռ, լավ են աշխատում: Մսով կարկանդակի համար ավելի լավ է ընտրել ցածր յուղայնությամբ միս և թռչնամիս, նաև ձուկ»,- ասել է Ստարոդուբովան։
Նա պարզաբանել է, որ պանրի փոխարեն միջուկն ավելի լավ է պատրաստել ցածր յուղայնությամբ կաթնաշոռից, դա էապես կնվազեցնի պատրաստի ուտեստի մեջ հագեցած ճարպի և աղի քանակը, իսկ համն ընդգծելու համար կարելի է օգտագործել տարբեր տեսակի կանաչի։
Գործակալության զրուցակիցը նաև ասել է, որ խորհուրդ չի տրվում տապակել միջուկը կամ պատրաստի կարկանդակները՝ սա զգալիորեն մեծացնում է ուտեստի կալորիականությունը։ Միջուկը կարելի է շոգեխաշել կամ եփել, իսկ կարկանդակները թխել ջեռոցում։
11:11 08.08.2025
«Ոսկե գնդակի» 30 հավակնորդներըFrance Football-ը հրապարակել է «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների անունները: Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են՝ Ուսման Դեմբելեն – ՊՍԺ Ջանլուիջի Դոնարուման – ՊՍԺ Ջուդ Բելինգհեմը – «Ռեալ Մադրիդ» Դեզիրե Դուեն – ՊՍԺ Դենզել Դյումֆրիսը – «Ինտեր» Էռլինգ Հոլանդը – «Մանչեսթեր Սիթի» Սերու Գիրասին – «Բորուսիա Դորտմունդ» Վիկտոր Դյոկերեշը – «Սպորտինգ»/«Արսենալ» Աշրաֆ Հաքիմին – ՊՍԺ Հարի […] ...
10:49 08.08.2025
Վաշինգտոնում ակնկալվող Փաշինյան-Թրամփ և Փաշինյան-Թրամփ-Ալիև բանակցությունների օրակարգը հայտնի էՎաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Միացյալ Նահանգների նախագահի հետ, ապա եռակողմ հանդիպում՝ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական գործակցության առաջմղմանը։ Միացյալ Նահանգներում են «Լուրերի» նկարահանող խմբերը: «Նախ տեղի կունենա Փաշինյան-Թրամփ հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել էներգետիկային, արհեստական բանականությանը, «Խաղաղության խաչմերուկին» վերաբերող փաստաթղթեր: Ինչ վերաբերում է ամենաքննարկվող հարցին՝ […] ...
10:45 08.08.2025
Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչքՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Նարեկացու փողոցում փաստացի բնակվող 38-ամյա տղամարդը տանը և կից շինություններում շշալցնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ, դրանց փակցնում կեղծ պիտակներ ու դրոշմանիշներ, ապա իրացնում: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Օգոստոսի 4-ին հայտնաբերվեցին արդեն շշալցված մեծ քանակությամբ կեղծ օղիներ ու կոնյակներ, տարաներով սպիրտ, ինչպես նաև խցաններ, […] ...
10:36 08.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 8-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 8-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...
10:21 08.08.2025
«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի չի գրանցել առաջին թիմում«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի դեռ չի գրանցել առաջին թիմում, հայտնում է Marca-ն: Մարկուս Ռեշֆորդը, Էրիկ Գարսիան, Վոյցեխ Շյեսնին, Ժերար Մարտինը, Հեկտոր Ֆորտը, Օրիոլ Ռոմեուն, Ռունի Բարդեգջին ու Մարկ Բերնալը դեռ գրանցում չունեն տարբեր պատճառներով: 2025/26 մրցաշրջանը կատալոնացիների համար պաշտոնապես մեկնարկում է օգոստոսի 16-ին՝ Լա լիգայի առաջին տուրի «Մալյորկայի» հետ խաղով: Եթե մինչև այդ օրն ակումբը չգրանցի […] ...
10:00 08.08.2025
ԱՄՆ-ը կարող է վերանայել Ճապոնիայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերըՃապոնիան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել փոփոխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը այն մասում, որը չի արտացոլում ճապոնական ապրանքների մաքսատուրքերի վերաբերյալ նախկինում ձեռք բերված համաձայնությունները, ԱՄՆ կատարած այցից հետո լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի տնտեսական վերականգնման նախարար Ռյոսեյ Ակազավան։ «Ցավալի է, որ բյուրոկրատական պատճառներով ամերիկյան կողմը հրապարակեց և սկսեց իրականացնել նախագահական հրամանագիր, որի բովանդակությունը տարբերվում […] ...