10:49 08.08.2025
Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Միացյալ Նահանգների նախագահի հետ, ապա եռակողմ հանդիպում՝ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական գործակցության առաջմղմանը։ Միացյալ Նահանգներում են «Լուրերի» նկարահանող խմբերը:
«Նախ տեղի կունենա Փաշինյան-Թրամփ հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել էներգետիկային, արհեստական բանականությանը, «Խաղաղության խաչմերուկին» վերաբերող փաստաթղթեր:
Ինչ վերաբերում է ամենաքննարկվող հարցին՝ արդյոք Վաշինգտոնի միջնորդությամբ կքննարկվի՞ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը, նշվում է, որ հանդիպման արդյունքներով կստորագրվի փաստաթուղթ»,- տեղեկացնում է Վաշինգտոնում աշխատող «Լուրերի» թղթակից Մայա Խաչատրյանը:
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԳ նախարարը, փոխնախարարները, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ԱԽ քարտուղարը, ԲՏԱ նախարարը:
Այսպիսով, այսօր՝ ժամը 22:30-ից, Վաշինգտոնում ակնկալվում են Փաշինյան-Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ: Դրանք ամբողջությամբ ուղիղ հեռարձակվելու են Առաջինի լրատվական ալիքով, Առաջին ալիքով և «Լուրերի» սոցիալական հարթակներում:
«Լուրերի» թղթակիցները Վաշինգտոնում նաև խնդրին տիրապետող փորձագետների հետ առանց տեսախցիկի զրույցներում պարզել են, թե ինչ ակնկալիքներ կան այսօրվա բանակցություններից, ինչ փաստաթղթեր կարող են ստորագրվել:
Ըստ շրջանառվող թեզերի՝ միջանցքի թեման փակվում է։ Չկա միջանցք, կան բացվող ճանապարհներ, Հայաստանի Հանրապետության ապաշրջափակում։ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ճանապարհներն օգտագործելու են նույն պայմաններով, միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում, փոխադարձության հիման վրա։ Հայաստանը երկաթուղային կապ է ստանալու արտաքին աշխարհի հետ՝ դեպի Իրան, դեպի Չինաստան, Կենտրոնական Ասիա, Ռուսաստան։
Հայաստանով անցնող ենթակառուցվածքները լինելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո՝ գործելու են ՀՀ օրենքները, ՀՀ պետական ինստիտուտները, իրավապահները։
ԱՄՆ նախագահի ներկայությամբ նախաստորագրվելու է Խաղաղության համաձայնագիրը, կողմերը ԱՄՆ նախագահի ներկայությամբ պարտավորվում են պահպանել խաղաղությունը, բացառել վրեժխնդրությունը, հրաժարվել միմյանցից տարածքներ գրավելու գործելակերպից՝ այսօր և ապագայում, հիմնված այն փաստի վրա, որ Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ տարածքները նույնական են անկախ Հայաստանի և Ադրբեջանի տարածքների հետ։ Այս պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը ոչ միայն անիմաստ է, այլև կասկածի տակ կարող է դնել կողմերի անկեղծությունը, ուստի կողմերը համատեղ դիմելու են ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպիսով փաստացի խաղաղություն կհաստատվի։
Փորձագետների գնահատմամբ՝ Վաշինգտոնում կարձանագրվի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի և վավերացվի, ինչի համար պատասխանատվություն է ստանձնում նաև ԱՄՆ նախագահը։
«Թրամփի ուղին» դիտարկվում է որպես ռազմավարական ենթակառուցվածքային նախագիծ՝ տարածաշրջանային հաղորդակցման նոր ցանցեր ձևավորելու և միջազգային կապերը խթանելու համար։ Ծրագիրը կարող է դառնալ Հայաստան-ԱՄՆ ներդրումային համաձայնագրի գործնական հիմք։
12:35 08.08.2025
Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 15 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12-ական դեպք՝ խարդախության, թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խուլիգանության, շրջանառությունն արգելված […] ...
12:28 08.08.2025
Համաձայն փոփոխվող կարգի՝ պոլիկլինիկաներից քաղաքացիները հնարավորություն կունենան տրամադրվող անվճար և փոխհատուցվող դեղերը ստանալ 3 ամսվա համար2025 թվականի սեպտեմբերից, համաձայն փոփոխվող կարգի, պոլիկլինիկական օղակից (նաև որոշ բժշկական հաստատություններերից) մեր քաղաքացիները հնարավորություն կունենան տրամադրվող անվճար և փոխհատուցվող դեղերը ստանալ 3 ամսվա համար ` նախկինում 1 ամսվա փոխարեն: Պարբերական հիվանդության, ֆենիլկետոնուրիա, հիպոֆիզային գաճաճության, ցրված սկլերոզի, հոգեկան հիվանդությունների, էպիլեպսիայի բուժման համար նախատեսված դեղերը, բայց ոչ հոգեմետ դեղերը կարող են տրամադրվել անվճար` 3 ամսվա անհրաժեշտ […] ...
12:20 08.08.2025
Մեսսին, Ռոնալդուն հիասքանչ են, բայց ինձ այլ ֆուտբոլիստ է ոգեշնչում․ Լուկակու«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում գովեստի խոսքեր է ասել «Ռեալի» նախկին առաջատար Կարիմ Բենզեմայի հասցեին: «32 տարեկան եմ ու շարունակում եմ մրցունակ լինել ամենաբարձր մակարդակում: Ամեն ինչ անում եմ դրա համար, ես նույնիսկ տանն իմ սեփական մարզասրահն ունեմ: Իհարկե, հիանում եմ Լեո Մեսսիի, Կրիշտիանու Ռոնալդուի, Զլատան Իբրահիմովիչի ու Ռոբերտ Լևանդովսկիի […] ...
12:13 08.08.2025
Ավարտվել է Ռուբիկ Հակոբյանի կողմից իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր հնչեցնելու դեպքի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռ.Հ.-ի կողմից իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր հնչեցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն […] ...
12:05 08.08.2025
Ժամանակավորապես փակ է լինելու Դավիթ Բեկի-Ռոստովյան խաչմերուկից դեպի Դավիթ Բեկ-Նուբարաշեն խաչմերուկ ուղղությունըԴավիթ Բեկի փողոց թիվ 7/5 հասցեի ճանապարհահատվածի երթևեկելի մասի տակ գտնվող Ողջաբերդի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստսոսի 13-ին, ժամը 08:00-ից փակ է լինելու Դավիթ Բեկի փ.-Ռոստովյան փ. խաչմերուկից դեպի Դավիթ Բեկի փ.-Նուբարաշեն փ. խաչմերուկ ուղղությունը: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին: Երթևեկության անվտանգության ապահովման նպատակով հորդորում ենք վարորդներին խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության […] ...