21:20 25.01.2024
40 տարեկանից բարձր կանանց խորհուրդ է տրվում պարբերաբար մի քանի բժշկական հետազոտություն անցնել, ասել է բժշկական գիտությունների թեկնածու, ուրոլոգ, էնդոկրինոլոգ Ալեքսանդր Կորոլևը։ Նրանց անունները բժիշկը նշել է Lenta.ru-ի հետ զրույցում։
«Տարիքի հետ մեծանում է բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում՝ սրտի հիվանդությունների, քաղցկեղի և արթրիտի զարգացման ռիսկը: Եթե սկսեք ավելի կանոնավոր այցելել ձեր բժշկին, դա կօգնի կանխարգելել, կանխատեսել ու բուժել հիվանդությունները՝ նախքան դրանց՝ լուրջ խնդիր դառնալը»,- հորդորել է էնդոկրինոլոգը։
Կորոլևը շաքարային դիաբետի սկրինինգը պարտադիր է անվանել տարին մեկ անգամ, հատկապես, եթե կինն ունի ռիսկի գործոններ, ինչպիսիք են՝ գիրությունը կամ ժառանգական նախատրամադրվածությունը: Էնդոկրինոլոգը խորհուրդ է տվել նաև կաթնագեղձերի ամենամյա մամոգրաֆիա և արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգ։
«30-65 տարեկան կանայք պետք է կատարեն ՊԱՊ թեստ։ Երբ գնում եք բժշկի հետ հանդիպման, մի ամաչեք կիսվել ձեր սեռական կյանքի մասին որոշ ինտիմ մանրամասներով: Եթե դուք նոր հարաբերությունների մեջ եք կամ կասկածում եք, որ ձեր զուգընկերը այլ կանայք ունի, դուք պետք է թեստ անցնեք սեռավարակների վերաբերյալ»,-ասել է բժիշկը։
40-ից բարձր կանանց համար Կորոլևը նաև խորհուրդ է տվել վերահսկել արյան ճնշումը և արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Վերջին դեպքում անհրաժեշտ է անցնել այսպես կոչված լիպիդային համալիր թեստ, որը կարող է օգտագործվել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը որոշելու համար և որն օգտագործվում է աթերոսկլերոզի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը գնահատելու համար։
14:35 05.05.2025
Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ շատ ակտիվ քննարկումներ կան. Ալեն ՍիմոնյանՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումները շարունակվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին ասաց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ն արդեն նախնական խոսակցություններ, քննարկումներ համաձայնեցված համաձայնագրի ստորագրման շուրջ։ «Այո, քննարկումներ կան, քննարկումները շարունակվում են: Չեմ ուզում հիմա դրա մասին խոսել, որ չխանգարեմ այդ պրոցեսին, բայց քննարկումները կան ու շատ […] ...
14:27 05.05.2025
Կրթության և մշակութային իրավունքները՝ ՀՀ համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի շրջանակումԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Ժնևում ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած ՀՀ ներկայացրած 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկմանը: ՀՀ 4-րդ շրջանի ազգային զեկույցն անդրադարձել է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին, մասնավորապես՝ կյանքի, ազատության և անվտանգության, կրթության […] ...
14:20 05.05.2025
Պատրաստ են Երևանի 51 հասցեներում հեղեղատար համակարգի կառուցման ու վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերըԵրևանի քաղաքապետարանի կողմից պատվիրված և պատրաստ են արդեն մայրաքաղաքի 51 հասցեներում հեղեղատար համակարգի կառուցման ու վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
14:13 05.05.2025
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերինՏնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 5-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքում եւ կից օրենքներում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները: Խոսքը վերաբերում է փոխարկելի փոխառություններին, երբ բաժնետիրական ընկերություններն իրենց ստեղծման սկզբնական շրջանում հնարավորություն են ունենում որպես աշխատավարձ վճարելու նաեւ բաժնետոմսեր ու բաժնեմասեր: Մանրամասները՝ հղմամբ: […] ...
14:07 05.05.2025
Ալեն Սիմոնյանը վստահ է՝ եթե ընտրություններն անցկացվեն նույնիսկ այս ուրբաթ, ՔՊ-ն հաղթելու էԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ եթե այս ուրբաթ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթելու է՝ 50+1 տոկոս ձայներ հավաքելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց՝ անդրադառնալով ընդդիմության կողմից վարչապետի իմպիչմենտի գործընթաց սկսելու մտադրության վերաբերյալ հարցին: ԱԺ նախագահը հիշեցրեց, որ 2021 թվականին տեղի են ունեցել ընտրություններ, որոնք որևիցե մեկի մոտ կասկած […] ...
14:03 05.05.2025
Քննարկվել է սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանն ուղղված նախաձեռնությունըՆախաձեռնությունը մշակվել է սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծման նպատակով. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Նա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 5-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» եւ հարակից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Նախարարի խոսքով փաթեթի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության […] ...