16:24 30.01.2024
Մղձավանջներն ամենից հաճախ հանդիպում են անհանգստության խանգարումներ ունեցող մարդկանց մոտ, այնպես որ դուք կարող եք ազատվել դրանցից՝ նվազեցնելով սթրեսի մակարդակը օրվա ընթացքում, ասել է սոմնոլոգ Նատալյա Բելոզերովան։ Սարսափելի երազներից ազատվելու այլ արդյունավետ միջոցներ բժիշկը բացահայտել է Lenta.ru-ին։
Բելոզերովան հայտնել է, որ երազները մտավոր գործունեության արտացոլումն են, որը շարունակվում է գիշերը։ Այնուամենայնիվ, երբ մարդը քնում է, այն որոշակիորեն փոխվում է, քանի որ ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են իրականությունը քննադատաբար գնահատելու համար, չեն գործում: Սոմնոլոգը միաժամանակ նշել է, որ մղձավանջներ ամենից հաճախ հանդիպում են տագնապային խանգարումներ ունեցող մարդկանց մոտ։ Ուստի նա օրվա ընթացքում սթրեսի մակարդակի նվազեցումն անվանել է դրանցից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը։
«Ձեր անհանգստությունը վերահսկելու համար կարևոր է պահպանել քնի լավ հիգիենան: Պետք է նույն ժամին պառկել քնելու և վեր կենալ նույն ժամին, սահմանափակել կոֆեինի և հոգեմոստիմուլյատորների օգտագործումը, բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը։ Պետք չէ նաև գիշերը չափից շատ ուտել»,- ասել է Նատալյա Բելոզերովան:
Բժիշկը պարզաբանել է, որ երեկոյան թեթև ընթրիքն ընդունելի է, սակայն պետք է ուտել քնելուց ոչ ուշ, քան երեք ժամ առաջ։ Նա նաև խորհուրդ է տվել, որ մղձավանջներից խուսափելու համար պետք է ընտրել զբաղմունք կամ հոբբի, որը կօգնի ձեզ հանգստանալ կամ ձեր միտքը հեռացնել առօրյա հոգսերից։
«Դուք կարող եք նաև ձերբազատվել մղձավանջներից ճանաչողական վարքային հոգեթերապիայի, նյարդամկանային թուլացման տեխնիկայի և շնչառական վարժությունների օգնությամբ»,- հավելել է սոմնոլոգը։
Եթե վերը նշված բոլոր մեթոդներն արդյունք չեն տալիս, Բելոզերովան խորհուրդ է տվել խորհրդակցել բժշկի հետ՝ դեղորայքային թերապիա նշանակելու համար:
10:49 08.08.2025
Վաշինգտոնում ակնկալվող Փաշինյան-Թրամփ և Փաշինյան-Թրամփ-Ալիև բանակցությունների օրակարգը հայտնի էՎաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Միացյալ Նահանգների նախագահի հետ, ապա եռակողմ հանդիպում՝ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական գործակցության առաջմղմանը։ Միացյալ Նահանգներում են «Լուրերի» նկարահանող խմբերը: «Նախ տեղի կունենա Փաշինյան-Թրամփ հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել էներգետիկային, արհեստական բանականությանը, «Խաղաղության խաչմերուկին» վերաբերող փաստաթղթեր: Ինչ վերաբերում է ամենաքննարկվող հարցին՝ […] ...
10:45 08.08.2025
Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչքՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Նարեկացու փողոցում փաստացի բնակվող 38-ամյա տղամարդը տանը և կից շինություններում շշալցնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ, դրանց փակցնում կեղծ պիտակներ ու դրոշմանիշներ, ապա իրացնում: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Օգոստոսի 4-ին հայտնաբերվեցին արդեն շշալցված մեծ քանակությամբ կեղծ օղիներ ու կոնյակներ, տարաներով սպիրտ, ինչպես նաև խցաններ, […] ...
10:36 08.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 8-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 8-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...
10:21 08.08.2025
«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի չի գրանցել առաջին թիմում«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի դեռ չի գրանցել առաջին թիմում, հայտնում է Marca-ն: Մարկուս Ռեշֆորդը, Էրիկ Գարսիան, Վոյցեխ Շյեսնին, Ժերար Մարտինը, Հեկտոր Ֆորտը, Օրիոլ Ռոմեուն, Ռունի Բարդեգջին ու Մարկ Բերնալը դեռ գրանցում չունեն տարբեր պատճառներով: 2025/26 մրցաշրջանը կատալոնացիների համար պաշտոնապես մեկնարկում է օգոստոսի 16-ին՝ Լա լիգայի առաջին տուրի «Մալյորկայի» հետ խաղով: Եթե մինչև այդ օրն ակումբը չգրանցի […] ...
10:00 08.08.2025
ԱՄՆ-ը կարող է վերանայել Ճապոնիայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերըՃապոնիան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել փոփոխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը այն մասում, որը չի արտացոլում ճապոնական ապրանքների մաքսատուրքերի վերաբերյալ նախկինում ձեռք բերված համաձայնությունները, ԱՄՆ կատարած այցից հետո լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի տնտեսական վերականգնման նախարար Ռյոսեյ Ակազավան։ «Ցավալի է, որ բյուրոկրատական պատճառներով ամերիկյան կողմը հրապարակեց և սկսեց իրականացնել նախագահական հրամանագիր, որի բովանդակությունը տարբերվում […] ...
09:55 08.08.2025
Շվեդիան միջոցներ է հատկացրել Ուկրաինայի հասարակական կազմակերպություններինՇվեդիայի կառավարությունը մոտ 10 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինայի հասարակական կազմակերպություններին աջակցելու համար, ասվում է Շվեդիայի կառավարության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։ «Կառավարությունը մեծացնում է Ուկրաինայի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին տրամադրվող աջակցությունը՝ հատկացնելով 100 միլիոն կրոն (մոտ 10.4 միլիոն դոլար)», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ միջոցները հատկացվում են զարգացող երկրների քաղաքացիական հասարակությանը օգնելու […] ...