Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է եկամտահարկի դրույքաչափերի փոփոխման 2 մոդել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+18.09 oC

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է եկամտահարկի դրույքաչափերի փոփոխման 2 մոդել

14:57 06.09.2018

Եկամտահարկի առաջարկվող փոփոխությունների շուրջ վարչապետը խոսել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում:

«Այս հարկային համակարգը խրախուսում է ստվերը, և սեփականատերերը նախընտրում են հարկվել շահութահարկի և դիվիդենդի դաշտում: Նրանք աշխատավարձը չեն վճարում, որպեսզի շատ եկամտահարկ չվճարեն: Մարդը ստանում է 250 հազար դրամ աշխատավարձ, սակայն 100 հազարը վճարվում է առձեռն, և այդ դեպքում գումարը պակաս է հարկվում: Եկամտային հարկն ավելի բարձր է, քան շահութահարկը՝ գումարած դիվիդենդի հարկը»,- ասել է վարչապետը:

Նոր կառավարությունն առաջին սցենարով առաջարկում է հարկման 3 սանդղակների փոխարեն ձևավորել 2-ը:

Նիկոլ Փաշինյանի խոսքերով ՝ այս մոդելի դեպքում շեմը պետք է սահմանվի նախկին 150 հազարի փոխարեն 250 հազարը: Մինչև 250 հազար դրամ ստացող աշխատողները վճարեն 20 տոկոս եկամտահարկ, իսկ 250 հազար դրամից ավելի ստացողները եկամտային հարկի 25 տոկոս դրույքաչափով հարկվեն:

Վարչապետը կարծում է, որ այս տարբերակն ավելի շատ է համապատասխանում սոցիալական արդարության կանոններին:

Նիկոլ Փաշինյանի առաջարկած 2-րդ տարբերակով պետք է ունենալ այնպիսի հարկային համակարգ, որ եկամտահարկը լինի 20 տոկոս՝ համահարթ եկամտային հարկ և շահութահարկ: Կառավարության առաջարկով շահութահարկի և դիվիդենդի գումարը նույնպես լինի 23 տոկոս, լինի համահարթ հարկային մոդել՝ 23 տոկոս դրույքաչափով:

«Երկու տարբերակներից առաջինը կարող է թվալ ավելի շահեկան, սակայն, իմ կարծիքով, դա խաբուսիկ է: Եթե մենք այս տարբերակը կիրառենք, ապա 100 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացու եկամուտը կավելանա ամսական ընդամենը 3 հազար դրամով: Մեր կատարած փոփոխությունների արդյունքում այժմ արդեն ավելացումներ արվել են: Այս երկաստիճան համակարգով առաջնորդվելու պարագայում 100 հազար դրամ ստացող քաղաքացու գումարը կավելանա 500 դրամով, իսկ 150 հազար աշխատավարձովը՝ 750 դրամով»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ երկաստիճան մոդելը խրախուսելու է ստվերային տնտեսությունը:

«Մենք հակված ենք համահարթ տարբերակին, քանի որ պոտենցիալ ներդրողներն այս ձևով աշխատում են աշխարհում: Նաև այս դեպքում պարզեցվում է հարկային համակարգը: Համահարթ տարբերակը խրախուսում է, որպեսզի դուրս գան ստվերից, գործատուն ծախս է կարողանում ցույց տալ, և տվյալ ընկերությունը ավելի լավ հարկային պատկեր է ունենում: Համահարթ համակարգի թերությունն այն է, որ այս համակարգից ամենաշատն օգտվում են բարձր աշխատավարձ ստացողները, իսկ սա թերություն է, քանի որ տոկոսը բարձր է: 38․5 միլիարդ հավելյալ դրամ կուտակվելու է բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիների մոտ: Կարծում եմ՝ այդ գումարը պիտի գնա բանկային ավանդ կամ տնտեսություն»,- նշել է Փաշինյանը:

Ն. Փաշինյանի խոսքերով՝  այսօր խնդիր է այն, որ 150 հազար դրամ աշխատավարձ ունեցող քաղաքացիների մի մասը ստանում է հավելյալ ստվերային աշխատավարձ:

«Նոր համահարթ հարկային համակարգի ժամանակ գործատուն շահագրգռված կլինի տալ աշխատավարձը սպիտակ ձևով»,- նշել է նա:

Վարչապետը նաև նշել է, որ 199.211 քաղաքացու համար փաստացի տնօրինվող եկամուտներն ավելացվել են 2․5 տոկոսով:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP