19:24 22.02.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի կողմից մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող Քամիլ Զեյնալիին Բաքու վերադարձնելու մասին լուրին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը խնդրել է մեկնաբանել ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցի Քյամիլ Զեյնալլիին Բաքու վերադարձնելու և նրան որպես հերոս դիմավորելու լուրերը։
«Վստահ եմ, որ գործողություններ կլինեն, բայց հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել, որովհետև, այնուամենայնիվ, հարցի հետ կապված՝ նաև կոլեգիալ քննարկում պետք է լինի իրավապահ մարմինների հետ»,- ասել է Գրիգորյանը։
Հարցին, թե ի՞նչ հետևություն է պետք անել այս ամենից, փոխվարչապետը պատասխանել է․
«Եկեք առաջ չընկնենք: Երբ կլինի պաշտոնական արձագանքը, այդ ժամանակ էլ կխոսենք»:
Ավելի վաղ Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակն «Արմենպրես»-ին հայտնել էր, որ Հայաստանի ՆԳՆ-ն փետրվարի 21-ի կեսօրին Ռուսաստանից պաշտոնական գրություն է ստացել Հայաստանի կողմից մարդկայնության դեմ հանցագործության մեղադրանքով հետախուզվող ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին հայտնաբերելու մասին։ ՆԳՆ-ն անմիջապես հաստատել է, որ Զեյնալին Հայաստանի կողմից գտնվում է միջպետական հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ կալանք։
Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ոստիկանությունը Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել է Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիին, որի նկատմամբ Հայաստանի կողմից միջազգային հետախուզում է հայտարարված։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել էր, որ Զեյնալիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված սպանության մեղադրանքով։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Զեյնալիի փաստաբանին, մանրամասներ ներկայացրեցին, թե Հայաստանում ինչ մեղադրանքներ են ներկայացվել Զեյնալիին։ Զեյնալիի փաստաբանը հայտնել էր, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 135-րդ (մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ), 147-րդ (վարձկանությունը) և 149-րդ (ռազմական ագրեսիան) հոդվածներով։
Փետրվարի 21-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ՌԴ իրավապահներն ազատ են արձակել Զեյնալիին, իսկ ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Քամիլ Զեյնալին վերադարձել է Բաքու՝ տարածելով համապատասխան լուսանկարներ և տեսանյութեր։
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Քամիլ Զեյնալին մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, որի ընթացքում իրականացրել է պատերազմական հանցագործություններ, մասնավորապես սպանել է խաղաղ բնակչի։
11:54 14.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 13-14-ը11:48 14.05.2025
Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան, թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցին․ Փաշինյանը՝ հայտարարագրի կրեդիտների մասին2025թ․ հունվարից ի վեր համընդհանուր հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի արդեն իսկ ստացել է 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ, միջինում 90 հազար դրամ եւ դրան 800–ից 1000 մարդ է որեւէ դրական արձագանք տալիս։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան։ Գրե՛ք, որ ստացել եք, […] ...
11:43 14.05.2025
Թրամփը հանդիպել է Սիրիայի առաջնորդի հետ․ Al ArabiyaԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարում Սիրիայի վարչակազմի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Երկու երկրների առաջնորդները հանդիպել են Ռիադում՝ ԱՄՆ-Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովից առաջ, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։ ...
11:39 14.05.2025
ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի […] ...
11:27 14.05.2025
Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով Արա Բադոյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկմանԱրտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ 2020 թվականին (խմբ. Արարատ Միրզոյանն այդ ժամանակ ՀՀ ԱԺ նախագահն էր) իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «Հաշվի առնելով անձի անազատության մեջ գտնվելու հանգամանքը, ազատության մեջ գտնվելու օրերը հաշվակցվել են նշանակված […] ...
11:18 14.05.2025
ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթըԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ ինստիտուտների աղբյուրը։ «ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը», – ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների կողմից այս սահմանափակումների հաստատումը սպասվում է մայիսի 20-ին։ ...
11:10 14.05.2025
Կոտայքի մարզի դպրոցներից մեկում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի «Աղավնաձորի Զ. Դանիելյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...