16:17 23.02.2024
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Վիեննայում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին:
Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Պարո՛ն նախագահ,
Դուք ներկայացրեցիք այս կոմիտեի զեկույցի նախագծի վերաբերյալ Ձեր տեսլականը: Իհարկե, մենք ժամանակ եւ հնարավորություն կունենանք մինչեւ Բուխարեստում կայանալիք մեր ամենամյա նստաշրջանը մեր ներդրումն ունենալու այս զեկույցում եւ բանաձեւի նախագծում, բայց ես կցանկանայի ընդգծել տեքստում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման սկզբունքների ներառման կարեւորությունը: Այդ սկզբունքները հետեւյալն են.
Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա:
ՀՀ-ն եւ Ադրբեջանը պայմանավորվել են երկու երկրների միջեւ սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի քաղաքական հիմքի վրա:
Երկու երկրները պայմանավորվել են ապաշրջափակել տրանսպորտային եւ տնտեսական կապերը, երկրների ինքնիշխանության եւ իրավասության հարգանքի հիման վրա՝ փոխադարձության եւ հավասարության սկզբունքով:
Վերոնշյալ սկզբունքները համաձայնեցվել եւ վերահաստատվել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից Պրահայում` 2022 թվականին, Բրյուսելում՝ անցյալ տարի եւ Մյունխենում՝ մի քանի օր առաջ: Այս հանդիպումներից հետո Հայաստանն ամենաբարձր մակարդակով վերահաստատել է իր հանձնառություններն այս հիմնարար կետերի շուրջ՝ հարաբերությունների շուտափույթ կարգավորման համար: Շատ կարեւոր է, հարգելի՛ գործընկերներ, շարունակել Ադրբեջանին կոչ անել հաստատակամորեն հավատարիմ մնալ այդ սկզբունքներին եւ մասնակցել այդ պայմանավորվածությունների վրա հիմնված խաղաղ գործընթացին՝ առանց հետագա ձգձգումների եւ պահանջների, ներառյալ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները:
Այս գործընթացի համար առաջնային նշանակություն ունի Ալմաթիի հռչակագրի սկզբունքներին հավատարմությունը: Խորհրդային 12 հանրապետություններ, միանալով այս հռչակագրին եւ դառնալով ինքնիշխան պետություններ, ճանաչեցին տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը եւ միմյանց ինքնիշխանությունը: Եվ այսպիսով, Ալմաթիի հռչակագրի ընդունմամբ խորհրդային հանրապետությունների միջեւ գոյություն ունեցող վարչական սահմանները դարձան պետական սահմաններ:
Այս սկզբունքն արդիական է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների համատեքստում, այլեւ հիմնարար է հետխորհրդային մյուս հանրապետությունների, այդ թվում` Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունը հարգելու համար»,- ասել է Սարգիս Խանդանյանը:
11:48 14.05.2025
Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան, թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցին․ Փաշինյանը՝ հայտարարագրի կրեդիտների մասին2025թ․ հունվարից ի վեր համընդհանուր հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի արդեն իսկ ստացել է 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ, միջինում 90 հազար դրամ եւ դրան 800–ից 1000 մարդ է որեւէ դրական արձագանք տալիս։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան։ Գրե՛ք, որ ստացել եք, […] ...
11:43 14.05.2025
Թրամփը հանդիպել է Սիրիայի առաջնորդի հետ․ Al ArabiyaԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարում Սիրիայի վարչակազմի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Երկու երկրների առաջնորդները հանդիպել են Ռիադում՝ ԱՄՆ-Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովից առաջ, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։ ...
11:39 14.05.2025
ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խստորեն դատապարտում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ համագործակցությամբ որոշում է կայացվել սահմանված կարգով տնօրենի […] ...
11:27 14.05.2025
Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով Արա Բադոյանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկմանԱրտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի նկատմամբ 2020 թվականին (խմբ. Արարատ Միրզոյանն այդ ժամանակ ՀՀ ԱԺ նախագահն էր) իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արա Բադոյանը դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «Հաշվի առնելով անձի անազատության մեջ գտնվելու հանգամանքը, ազատության մեջ գտնվելու օրերը հաշվակցվել են նշանակված […] ...
11:18 14.05.2025
ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթըԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ ինստիտուտների աղբյուրը։ «ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը», – ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների կողմից այս սահմանափակումների հաստատումը սպասվում է մայիսի 20-ին։ ...
11:10 14.05.2025
Կոտայքի մարզի դպրոցներից մեկում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի «Աղավնաձորի Զ. Դանիելյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...