21:42 29.02.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանին: Անդրադարձ է եղել Հայաստանում թմրամիջոցների շրջանառությանը, դրա հետևանքներին, դրա դեմ պայքարին ու վիճակագրական տարբեր ցուցանիշներին:
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2019 թ-ին իրավապահների կողմից բացահայտվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 1088 դեպք, իսկ թմրամոլ ախտորոշմամբ հաշվառված է եղել 6955 մարդ։ 2020-ին այդ թվերը դարձել են համապատասխանաբար՝ 1226 և 7209, 2021-ին՝ 1544 և 7392։
2022-ին թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրած դեպքերը 2020-ի համեմատ աճել են 76 տոկոսով, իսկ իրացնելու դեպքերը՝ 95 տոկոսով։ Ինչպիսի՞ն է 2023-ի վիճակագրությունը։
«2023-ին իրավապահների կողմից բացահայտվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների 5070 դեպք, 2022 թվականի՝ 2266-ի դիմաց: Դեպքերից 2802-ը վերաբերել են թմրամիջոցների ապօրինի իրացմանը: 2022 թ-ի ցուցանիշը աճել է 1771 դեպքով: 2023 թվականին առգրավվել է 202 կգ տարբեր տեսակի թմրամիջոց»,- նշել է Վարդան Վարդանյանը:
2022 թ-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին։ 2023-ի միայն առաջին երկու ամիսներին այդ բաժնի կողմից հայտնաբերվել է տելեգրամյան 143 ալիք, որոնք իրացրել են թմրամիջոցներ: Իսկ ի՞նչ վիճակագրություն կա ամբողջ տարվա կտրվածքով:
«2023-ին արգելափակվել է թմրամիջոցների հետ կապ ունեցող տելեգրամյան 100-ից ավելի էջերի գործունեությունը: Բացահայտվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 489 դեպք: Ձերբակալվել է 489 անձ»,- ասել է ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը:
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
21:06 23.05.2025
ՈւԵՖԱ-ն ներողություն է խնդրել «Տոտենհեմից» մեդալների պակասի համարՈՒԵՖԱ-ն պաշտոնապես ներողություն է խնդրել «Տոտենհեմ» ակումբից 2024/2025 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի եզրափակչի պարգևատրման արարողության ժամանակ մեդալների պակասի համար։ Թիմի ավագ Սոն Հյոն Մինը ու ևս երկու խաղացողներ մեդալ չէին ստացել՝ կազմակերպչական բացթողման պատճառով։ Սոնը գավաթը բարձրացրել էր առանց մեդալի։ «Ցավով նշում ենք, որ պարգևատրման ժամանակ բեմում բավարար մեդալներ չեն եղել՝ խաղացողների թվի անսպասելի անհամապատասխանության պատճառով։ […] ...
20:54 23.05.2025
Փրկարարները գտել են որոնվող քաղաքացունՄայիսի 23-ին, ժամը 15:10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղի բնակիչներից մեկն անհետացել է «Եղնիկասար» կոչվող հանդամասում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության […] ...
20:45 23.05.2025
Լավրով. Ռուսաստանը պատրաստ է ներկայացնել կարգավորման փաստաթղթի նախագիծ, ռազմագերիների փոխանակումից հետոՌուսական կողմը պատրաստ կլինի Ուկրաինային ներկայացնել կարգավորման փաստաթղթի նախագիծ, հենց որ ռազմագերիների փոխանակումն ավարտվի։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա ընդգծել է, որ Մոսկվան այժմ ակտիվորեն աշխատում է պայմանավորվածությունների երկրորդ մասի վրա, որը նախատեսում է կողմերից յուրաքանչյուրի կողմից փաստաթղթի նախագծի պատրաստում, որտեղ ուրվագծվում են «կայուն, երկարաժամկետ, համապարփակ կարգավորման համաձայնագրի […] ...
20:34 23.05.2025
ՃՏՊ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՄայիսի 23-ին, ժամը 12:11-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...
20:26 23.05.2025
Փրկարարները եղնիկին դուրս են բերել Այգեշատ գյուղի ջրանցքիցՄայիսի 23-ին, ժամը 15:56-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեշատ գյուղի ջրանցքը եղնիկ է ընկել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները եղնիկին դուրս են բերել ջրանցքից և հանձնել Արմավիր քաղաքի կենդանաբանական այգի։ ...
20:15 23.05.2025
Արման Ծառուկյանը հայտնել է, որ պատրաստ է մենամարտել բրիտանացի Փեդի Փիմբլեթի դեմUFC-ի թեթև քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանը հայտնել է, որ պատրաստ է մենամարտել բրիտանացի Փեդի Փիմբլեթի դեմ: «Փիմբլեթը վերջին մենամարտում շատ լավ հանդես եկավ: Այժմ կարելի է վստահորեն ասել, որ նա ունակ է մրցել թոփ-10 մարզիկների հետ: Եթե ինձ առաջարկեն ամռանը նրա դեմ մենամարտել, ես կհամաձայնեմ: Ես կընդունեի այդ մենամարտի հրավերը, քանի որ նա […] ...