21:40 07.09.2018
Ամառային տաք օրերից հետո մարդկանց մոտ կարող է առաջանալ աշնանային դեպրեսիա (ընկճախտ): Հասկանանք ի՞նչ է աշնանային դեպրեսիան, որո՞նք են դրա նախանաշանները և ինչպե՞ս դրանք հաղթահարել:
Հոգեբան Սաթեն Գրիգորյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ աշնանային դեպրեսիան պայմանավորված է մի շարք գործոններով:
«Կարծրատիպային մոտեցում է, թե աշնանը բնորոշ են մելանխոլիան ու թախիծը: Աշնան շուրջ ձևավորված կարծրատիպերը մարդկանց ավելի շատ են սթրեսի ենթարկում, քան իրականում պետք է լինի: Մարդիկ խառնվածքներով տարբեր են, ուստի տարբեր կերպ են ընկալում ու արձագանքում փոփոխություններին»,- ասաց Սաթեն Գրիգորյանը:
Հոգեբանի խոսքով՝ աշնանային ընկճախտի առաջին նախապայմանը նոր սկզբի և միևնույն ժամանակ ավարտի խորհուրդն է:
«Դպրոցահասակ երեխաների և ուսանողների համար հոգեբանության տեսանկյունից այն նորի ազդանշան է, իսկ նոր բանը շատերի համար առանց այն էլ սթրեսոգեն է: Ավելի հասուն մարդկանց համար աշունը տարին ավարտին մոտենալու ժամանակն է, ինչը ևս ենթադրում է որոշակի մտածմունքներ և սթրես: Վերջ ի վերջո, տաք եղանակից սառը և անձրևոտ եղանակի անցումը կարող է սթրեսի պատճառ դառնալ»,- ասաց հոգեբանը:
Աշնանային դեպրեսիայի նախանշանններն են քնկոտությունը, անընդհատ տանը մնալու ցանկությունը, ցածր աշխատունակությունը և տրամադրության անկումները:
Հոգեբանն աշնանը խորհուրդ է տալիս աշխատել հնարավորինս լուսավոր սենյակում, օրվա ընթացքում ժամանակ գտնել և գոնե մեկ ժամ զբոսնել, քանի որ արևի բնական լույսը շատ կարևոր է:
Վառ գույնի հագուստ կրելը ևս կարող է նպաստել լավ տրամադրության ստեղծմանը, քանի որ հոգեբանության տեսանկյունից գորշ և մռայլ գույները տխուր տրամադրության ենթագիտակցական ազդակ են:
Ըստ հոգեբանների՝ աշնանային դեպրեսիան մի հոգեվիճակ է, որը կարող է հայտնվել նաև ներշնչանքի արդյունքում, ուստի խորհուրդ է տրվում նայել շուրջը, և տեսնել ոչ թե անձրևը և ցեխը, այլ սովորել գնահատել աշնան գույնզգույն տերևների գեղեկցությունը:
14:05 07.07.2025
Խորհրդարանը շարունակել է քննարկել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցըԱզգային ժողովը հուլիսի 7-ի արտահերթ նստաշրջանում շարունակել է քննարկել «Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Հուլիսի 4-ի քննարկումը՝ այստեղ: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն այս գործի հիմնավորումներն ապօրինի ու շինծու են որակել, նշել, որ քաղաքական պատվեր է կատարվում, ինչի առնչությամբ անհամաձայնություն են հայտնել իշխող քաղաքական ուժի պատգամավորները, […] ...
13:58 07.07.2025
Մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական փառատոնը. այն կշարունակվի 12 օրՍյունիքի մարզկենտրոն Կապանում «Նախերգանք» համերգային ծրագրով մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոնը։ Երաժշտական տոնակատարությունը կշարունակվի 12 օր անընդմեջ՝ հանդիսատեսին առաջարկելով երաժշտական տարբեր ժանրերի համերգներ՝ 30-ից ավելի հրավիրյալ երաժիշտների կատարմամբ։ «Կապան ֆեստ 2025»-ի հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու 18-րդ դարի լարային գործիքներ, այդ թվում՝ Ստրադիվարիուսի և Գվարների դել Ջեզուի ջութակները, որոնց ցուցադրությունը Կապանում կներկայացնի հայտնի ջութակագործ […] ...
13:50 07.07.2025
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանինՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Քննարկվել են Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությանն ու միջխորհրդարանական խորացող հարաբերություններին վերաբերող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել դեսպան Սվենսոնի անձնական ներդրումն ու ջանքերը երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության զարգացման հարցում։ ...
13:42 07.07.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ տրանսպորտային միջոցների ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակովԵրևանում ավտոբուսների երթևեկությունն առանձնացված գոտիներով կազմակերպելու նպատակով ամիսներին իրականացվել է գործող առանձնացված գոտիների շարունակականության ապահովում Մաշտոցի պողոտայից դեպի Խորենացի, Բեյրութի, Իտալիայի և Արգիշտիի փողոցներ՝ ապահովելով հասարակական տրանսպորտի անարգել երթևեկը դեպի «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով։ Այս նախագծով մի շարք խաչմերուկներում տեղի են ունեցել երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որոնց նպատակն է, նշված փողոցներում ավտոբուսի առանձնացված գծերի ներդրմամբ […] ...
13:33 07.07.2025
Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունըՄեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գործընթացն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի համաձայն: Մանկապարտեզը լինելու է 6 խմբանի՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: ...
13:26 07.07.2025
Լողասեզոնին Սևանալճում իրականացվելու է 24-ժամյա ուժեղացված ծառայությունՍևանալճում հուլիսի 1-ից լողասեզոնը բացվել է. փրկարարներն ու ջրային պարեկներն իրականացնում են 24-ժամյա ուժեղացված ծառայություն: Այս մասին այսօր մանրամասներ են ներկայացրել մամուլի ասուլիսի ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում: ...