13:43 25.03.2024
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերա սկսած ամերիկացի նախկին բլոգեր Ջեյք Փոլը խոսել է լեգենդար Մայք Թայսոնի դեմ կայանալիք մենամարտի մասին։
«Անկասկած, Թայսոնը կլինի իմ ամենադժվար, ամենադաժան, ամենամահաբեր մրցակիցը, չնայած իր տարիքին: Ես նույնիսկ չեմ կարողանում հավատալ, որ նման մենամարտ է կայանալու, սա սյուրռեալիստական է, շնորհակալ եմ այս հնարավորության համար:
Ուզում եմ տեսնել, թե ինչ ուժգնությամբ է հարվածելու Թայսոնը։ Լեգենդներն ասում են, որ դու «Երկաթե Մայքն» ես: Ես էլ երկաթե կզակ ունեմ, մարդիկ գիտեն այս մասին։ Ես չեմ ընկնում, երբ ինձ հարվածում են»,- նշել է Փոլը:
57-ամյա Թայսոնի (50-6, 44 նոկաուտ) և 27-ամյա Փոլի (9-1, 6 նոկաուտ) մենամարտը տեղի կունենա հուլիսի 20-ին Տեխասում:
Փոլը 2020 թվականից է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերա սկսել։ Սկզբում նա մենամարտում էր բլոգերների և հեռուստատեսային դեմքերի հետ, իսկ հետո՝ MMA-ի աստղերի հետ: Նա հաղթել է MMA-ի մարտիկներ Բեն Ասկրենին, Թայրոն Վուդլիին, Անդերսոն Սիլվային և Նեյթ Դիասին։ Ջեյք Փոլը նաև մենամարտել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների հետ, պարտվել է Թոմի Ֆյուրիին (Թայսոն Ֆյուրիի կրտսեր եղբայրը), հաղթել է փորձառու բռնցքամարտիկներ Ռայան Բյուրլանդին (17-2-1) և Անդրե Օգաստին (10-1-1):
Իսկ լեգենդար Թայսոնը մարզական կարիերան ավարտել էր 2005 թվականին՝ Քևին Մակբրայդին պարտվելուց հետո, սակայն 2020 թվականին վերադարձել էր ռինգ և 8 ռաունդանոց ցուցադրական մենամարտ անցկացրել Ռոյ Ջոնսի հետ ու այն ավարտվել ոչ-ոքի:
10:48 15.05.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Կ.Բ.-ն 2025 թվականի մայիսի 8-ին հանձնվել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմիններին: ...
10:35 15.05.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում զարգացնել պաշտպանական արդյունաբերությունըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրները պետք է զարգացնեն իրենց պաշտպանական արդյունաբերությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի «մեծ հաջողությունները» այս ոլորտում։ «Մենք կքննարկենք պաշտպանական արդյունաբերական արտադրության հարցերը։ Մենք պետք է ավելի շատ արտադրանք արտադրենք ՆԱՏՕ-ի շրջանակներում, հատկապես, երբ նայում ենք Ռուսաստանին. նրանք այս հարցում շատ հաջողակ են, և մենք պետք է հաղթենք նրանց […] ...
10:35 15.05.2025
Ռաֆինյան խոստովանել է, որ Ֆլիկի շնորհիվ մնացել է «Բարսելոնայում»«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի հետ աշխատելու մասին։ «Ֆլիկի շնորհիվ մնացի «Բարսելոնայում»։ Նա ինձ ասաց, որ կլինեմ իր թիմի կարևոր խաղացողներից մեկը։ Նա շատ է հոգ տանում խաղացողների մասին, անաչառ է և անգնահատելի մարդկային հատկանիշներ ունի։ Անչափ ուրախ էի, որ ինձ ավագ ընտրեցին։ «Բարսելոնայում» խաղալն իմ երազանքն էր, իսկ ավագի […] ...
10:28 15.05.2025
Դիլիջան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:21 15.05.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների մասինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Թուրքիան հարմար հարթակ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները «հաջող ավարտի» հասցնելու համար։ «Թուրքիան լավ հարաբերություններ ունի բոլոր համապատասխան գործընկերների հետ և դիտվում է որպես բանակցությունների լուրջ վայր», -ասել է նա ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ: Ռյուտեն նաև «զգուշավոր լավատեսություն» է հայտնել բանակցությունների հնարավոր […] ...
10:14 15.05.2025
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի 2026 թ․Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարինՉմշկասահքի միջազգային ֆեդերացիան (ISU) թույլատրել է ռուս գեղասահորդներին չեզոք դրոշի ներքո մասնակցել Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը։ Սեպտեմբերին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայանալիք վարկանիշային մրցաշարին չեզոք դրոշի ներքո կմասնակցի նաև Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, 17-ամյա հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը։ Նրա հետ մրցաշարի հիմնական մասնակցի կարգավիճակ է ստացել նաև Պետեր Գումենիկը, իսկ Ալինա Գորբաչևան […] ...