Արգենտինայի հավաքականը առանց Մեսսիի կամային հաղթանակ է տարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+7.09 oC

Արգենտինայի հավաքականը առանց Մեսսիի կամային հաղթանակ է տարել

18:22 27.03.2024

ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականն ընկերական խաղում մրցել է Կոստա Ռիկայի թիմի հետ և կամային հաղթանակ տարել 3-1 հաշվով:

Հանդիպման 34-րդ րոպեին հաշիվը բացել է Մոսկվայի «Սպարտակի» կոստառիկացի հարձակվող Մանֆրեդ Ուգալդեն: Ընդմիջումից հետո արգենտինացիները ավելացրել են ճնշումը և 3 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Աչքի են ընկել Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Անխել Դի Մարիան, անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մակալիստերը և Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը:

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածքի պատճառով չի մասնակցել հանդիպմանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

FIDE-ն շախմատի մրցաշարի նոր տարբերակ է առաջարկել, որին կմասնակցի նաև Մագնուս Կառլսենը

22:46 08.05.2024

FIDE-ն շախմատի մրցաշարի նոր տարբերակ է առաջարկել, որին կմասնակցի նաև Մագնուս Կառլսենը

Շախմատի համաշխարհային ֆեդերացիան (FIDE) մրցաշարի նոր տարբերակ է առաջարկել: Նորույթը կփորձարկեն Կասաբլանկայում: Այս նախաձեռնության նպատակը շախմատի տարածումն է այս քաղաքի բնակիչների շրջանում: Հետաքրքիր է, որ նախնական դիրքերը կլինեն հանրահայտ պատմական մրցախաղերից: Կազմակերպիչները Կասաբլանկայի քաղաքային իշխանությունն ու ֆոնդային բորսան են: Մրցաշարին կմասնակցեն նորվեգացի Մագնուս Կառլսենը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, հնդիկ Վիշվանաթան Անանդը և եգիպտոսցի Բասեմ Ամինը: Կասաբլանկայի […] ...

Էլինա Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով. Հռոմի «Մասթերս»

21:54 08.05.2024

Էլինա Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով. Հռոմի «Մասթերս»

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաջող է մեկնարկել Հռոմի WTA-1000 մրցաշարում: 21-ամյա մարզուհին 6-7, 6-0, 7-5 հաշվով առավելության է հասել իսպանուհի Քրիստինա Բուչայի նկատմամբ: Աշխարհի 72-րդ ռակետ Ավանեսյանի մրցակիցը երկրորդ շրջանում կլինի Ժակլին Քրիստիանը (Ֆրանսիա, 68-րդ ռակետ)։ ...

Նաչո Ֆերնանդեսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը

20:11 08.05.2024

Նաչո Ֆերնանդեսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը

Մադրիդի «Ռեալի» պաշտպան և ավագ Նաչո Ֆերնանդեսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը։ Փորձառու ֆուտբոլիստն Անգլիայի առաջնությունում կարիերան շարունակելու հնարավորություն ունի։ Ինչպես հայտնում է Todofichajes-ը, Լոնդոնի «Վեսթ Հեմը» կարող է պայմանագիր կնքել իսպանացի պաշտպանի հետ: Նաչոն կարող է ազատ գործակալի կարգավիճակով միանալ «Վեսթ Հեմին»:   ...

Կցանկանայի, որ նա մնար մեր թիմում․ Գվարդիոլա

19:19 08.05.2024

Կցանկանայի, որ նա մնար մեր թիմում․ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի դարպասապահ Ստեֆան Օրտեգայի ապագայի մասին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացին հաջորդ ամառ կարող է հեռանալ ակումբից, քանի որ ցանկանում է կանոնավոր խաղաժամանակ ստանալ։ «Կցանկանայի, որ Օրտեգան մնար մեր թիմում։ Ակումբի ղեկավարությունն էլ է դա ուզում։ Ստեֆանը շատ երջանիկ է «Մանչեսթեր Սիթիում», բայց ես կարող եմ […] ...

Փարիզ-2024. ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարին

15:37 08.05.2024

Փարիզ-2024. ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները կմասնակցեն օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարին

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մայիսի 9-12-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմասնակցեն Փարիզի Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարին: Վարկանիշային մրցաշարում Հայաստանը կունենա 7 ներկայացուցիչ: Հունահռոմեական ոճի ընտրանու կազմում մրցագորգ դուրս կգան և օլիմպիական ուղեգրի համար կպայքարեն Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ), ազատ ոճի ընտրանու […] ...

Անցկացվել է «Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Շիրակի մարզային ընտրական փուլի մրցավազքը

14:42 08.05.2024

Անցկացվել է «Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Շիրակի մարզային ընտրական փուլի մրցավազքը

Ախուրյան համայնքի Ախուրիկ-Առափի բնակավայրերի միջև ընկած 3,5 կմ երկարությամբ ավտոճանապարհին անցկացվեց «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների 2024 թվականի թիմային խճուղավազքի Շիրակի մարզային ընտրական փուլի մրցավազքը։ Միջոցառմանը մասնակցության հայտ էին ներկայացրել մարզի 14 հիմնական և 33 միջնակարգ դպրոցների թիմեր։ Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էին 5 տղա և 2 աղջիկ։ Մարզային ընտրական փուլում հաղթող ճանաչված դպրոցը իրավունք […] ...

BACK_TO_TOP