ՌԴ-ն իր դիվանագիտական խոսույթում չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Զախարովա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+8.09 oC

ՌԴ-ն իր դիվանագիտական խոսույթում չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Զախարովա

21:04 27.03.2024

Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին դրսեւորել առավելագույն զսպվածություն եւ խուսափել ագրեսիվ հռետորաբանությունից։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մարտի 27-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հայկական և ադրբեջանական մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, որ հայ-ադրբեջանական սահմանին առաջիկայում հնարավոր են նոր ռազմական սրացումներ:

«Տարածքային վեճերն ու պահանջները պետք է կարգավորվեն քաղաքական-դիվանագիտական տիրույթում, այդ թվում՝ անկլավների հարցը պետք է լուծել հայ-ադրբեջանական դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով զբաղվող երկկողմ հանձնաժողովի գործունեության շրջանակում։ Մենք, մեր հերթին, պատրաստ ենք ցուցաբերել առավելագույն օժանդակություն այդ աշխատանքին՝ մեր ունեցած բացառիկ քարտեզագրային տվյալներով»,- նշել է Զախարովան։

Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ ՌԴ-ն իր դիվանագիտական խոսույթում չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Խոսքը երթուղու մասին է, որը միացնում է Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի հետ Սյունիքի մարզի տարածքով։

«Կա փոխզիջումների մշակման՝ իրեն արդարացրած մեխանիզմ։ Դա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խումբն է. 2023թ. հունիսին կայացած վերջին նստաշրջանում կողմերը մոտ էին փոխշահավետ որոշման ընդունմանը տարածաշրջանում տնտեսական նշանակության երթուղիների ապաշրջափակման ուղղությամբ։ Մենք կոչ ենք անում մեր գործընկերներին ցուցաբերել քաղաքական կամք եւ վերադառնալ եռակողմ բանակցություններին»,- նշել է Զախարովան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը լավատես է Հայաստանի հետ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ

00:19 09.05.2024

Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը լավատես է Հայաստանի հետ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ

Մոսկվան դրական է վերաբերվում Երևանի հետ հետագա հարաբերությունների հեռանկարներին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում որոշակի դժվարություններ են առաջանում, սակայն «առաջնորդներն ունեն քաղաքական կամք՝ դա քննարկելու համար»։ «Մենք կսպասենք բանակցությունների արդյունքներին, կա քաղաքական կամք այս երկխոսությունը շարունակելու համար, կա երկկողմ հարաբերությունների պոտենցիալ։ Տվյալ պարագայում մենք ավելի […] ...

Պեսկովը հորդորել է չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները

00:02 09.05.2024

Պեսկովը հորդորել է չուռճացնել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա դժվարությունները

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն, սա բնական երևույթ է, ասում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Զրույցի բարդությունը ուռճացնելու կարիք չկա, իհարկե, մեր երկկողմ հարաբերություններում կան որոշակի խնդրահարույց թեմաներ։ Բայց մյուս կողմից, որքան սերտ է երկու երկրների փոխգործակցությունը, որքան լայն է երկկողմ հարաբերությունների շրջանակը, այնքան ավելի […] ...

Պուտինը Փաշինյանին առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության թեման

23:54 08.05.2024

Պուտինը Փաշինյանին առաջարկել է քննարկել տարածաշրջանային անվտանգության թեման

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել տարածաշրջանային անվտանգության թեման, բայց ոչ թե տեսախցիկների առջև, այլ հանդիպման փակ հատվածում։ «Տարածաշրջանում անվտանգության հետ կապված խնդիրներ կան, մենք այս պահին բաց ռեժիմով չենք խոսի, բայց ԵԱՏՄ-ի աշխատանքների շրջանակում հնարավորություն կա խոսելու մեր հարաբերությունների ողջ շրջանակի մասին, ներառյալ տարածաշրջանային անվտանգության հարցերը շոշափելը»,- […] ...

Գազայում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր զոհվել է մոտ 15 հազար երեխա

23:46 08.05.2024

Գազայում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր զոհվել է մոտ 15 հազար երեխա

Գազայի հատվածում առնվազն 15002 երեխա է զոհվել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման նոր փուլից ի վեր։ Այս մասին անկլավի իշխանությունների մամուլի ծառայությունը հայտնել է Telegram ալիքում։ Փոոխանցված տվյալներով՝ առնվազն 30 երեխա է զոհվել թերսնման պատճառով։ Բացի այդ, շուրջ 17 հազար անչափահասներ որբ են մնացել կամ կորցրել են իրենց ծնողներից մեկին մարտերի հետևանքով։ ...

Պուտինն ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են

23:42 08.05.2024

Պուտինն ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը։ «Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք շատ հաջող են զարգանում, մենք միշտ առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում տնտեսական համագործակցությանը», – ասել է ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ ...

Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

23:30 08.05.2024

Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Ավելի վաղ հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում` Կրեմլում, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը: Վերջինիս, բացի ԵԱՏՄ երկրների առաջնորդներից, մասնացել են նաև ԵԱՏՄ-ում […] ...

BACK_TO_TOP