17:36 27.03.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում անասնաբուծության ներկա վիճակը, առկա խնդիրները և զարգացման ուղիները:
Զեկուցվել է, որ ավարտական փուլում են գտնվում անասբուծության զարգացման ծրագրի փաթեթի մշակման աշխատանքները, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել տավարաբուծության, ոչխարաբուծության, խոզաբուծության, թռչնաբուծության զարգացման ծրագրեր, տոհմաբուծարանների և խոշոր համալիրների սուբսիդավորում, անասնաբուծական և մթերման սարքավորումների ձեռքբերման լիզինգի ծրագիր և այլն:
Առանձին ուշադրություն է ցուցաբերվելու արհեստական սերմնավորման ծրագրի իրականացմանը, որը շարունակվելու է մինչ 2024 թվականը: Դրա շրջանակում նախնական տարբերակով նախատեսվում է 2018 թվականի ընթացքում իրականացնել 20 հազար գլուխ կենդանու սերմնավորում, ինչի արդյունքում ակնկալվում է, որ մեկ կենդանու մսատվությունը կավելանա մոտ 50 կիլոգրամով, իսկ կաթի արտադրության ծավալների ավելացումը լրացուցիչ շուրջ 330 մլն դրամի սպառում կապահովի:
Անդրադարձ է կատարվել նաև չոր կաթի ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու, տոհմաբուծարանների և խոշոր համալիրների սուբսիդավորման, լիզինգի ծրագրով անասնաբուծական և մթերման սարքավորումների ձեռքբերման, արոտավայրերի վիճակի բարելավման և այլ ուղղություններով նախատեսվող միջոցառումներին:
Կարեն Կարապետյանը կարևորել է անասնաբուծության զարգացման ծրագրի իրականացումը և հանձնարարել փաստաթուղթը դնել շրջանառության մեջ՝ ներկայացված տարբեր առաջարկությունները քննարկելու և ծրագիրը լրամշակելու ու վերջնական տեսքի բերելու համար: Միաժամանակ, վարչապետն անհրաժեշտ է համարել գնահատել գործող անասնաբուծական կոոպերատիվների գործունեության արդյունավետությունը, համայնքներում անասնաբույժների հաստիքների ներդրման հնարավորությունները և հանձնարարել ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
11:18 30.04.2025
Կտրել-տարել էին նոր կառուցվող բարձրավոլտ էլեկտրացանցի հաղորդալարեր. Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի երեք բնակիչ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 198-199-րդ կիլոմետրերի հատվածում կառուցվող և կարևորագույն նշանակություն ունեցող բարձրավոլտ ցանցի էլեկտրասյուներից կատարում են հաղորդալարերի գողություն: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք կտրած-գողացված հաղորդալարերը տեղափոխելու համար բարձել են 33-ամյա հարթաշենցու վարած բեռնատարը, գողության ժամանակ օգտագործած գործիքներն էլ թաքցրել են […] ...
11:07 30.04.2025
Անձը զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով պաշտոնատար անձանց կաշառք տալու միջնորդության պատրվակով ստացել է դրամական միջոցներՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի բնակիչը որոշակի գումարի դիմաց ստանձնել է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակիչների վերաբերյալ բժշկական կեղծ փաստաթղթեր ձեռք բերելու և վերջիններիս պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու […] ...
10:57 30.04.2025
Եվրոպան պետք է առաջնորդի Ուկրաինային օգնություն տրամադրելու ապագա նախաձեռնությունները․ Մայք ՈւոլցԵվրոպան պետք է առաջնորդի Ուկրաինային օգնություն տրամադրելու ապագա նախաձեռնությունները։ Այս մասին New York Post-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Մենք հստակեցրել ենք, որ Ուկրաինային ապագա օգնությունը պետք է ղեկավարի Եվրոպան», – ասել է Ուոլցը։ Ապրիլի 19-ին The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ […] ...
10:52 30.04.2025
Թրամփը կարծում է, որ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետՌուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խաղաղության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում։ «Նա կցանկանար դադարեցնել պատերազմը։ Ես կարծում եմ՝ այո», – ասել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր առաջին նախագահական ժամկետի ավարտին ուկրաինական ճգնաժամի առաջացման հավանականություն անգամ չկար։ Նա նշել է, որ հակամարտությունը հնարավոր դարձավ նախկին […] ...
10:45 30.04.2025
Հուսով եմ՝ նա գերազանց պաշտպանության նախարար է լինելու․ Թրամփը աջակցություն է հայտնել ՀեգսեթինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած Signal Messenger-ում զրույցների հետ կապված սկանդալին, որին ներգրավված էր պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ինքը հավատում է Հեգսեթի կարողությանը՝ դառնալ գերատեսչության լավ ղեկավար։ «Նա տաղանդավոր տղա է։ Նա երիտասարդ է։ Նա խելացի է, շատ կրթված։ Եվ ես կարծում եմ, որ նա շատ լավ, հուսով եմ՝ գերազանց պաշտպանության նախարար […] ...
10:35 30.04.2025
Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմով» եզրափակվել է ֆրանկոֆոնիայի երկամսյակը ՀայաստանումԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպված միջոցառումների եզրափակիչ գալա համերգը՝ նվիրված ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Ֆորեի 180-ամյակին։ Հնչել է Գաբրիել Ֆորեի հանրահայտ «Ռեքվիեմը»։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր […] ...