Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք է հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+20.09 oC

Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք է հայտնաբերվել

17:37 28.03.2024

ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ապօրինի կերպով ձեռք են բերում և իրացնում զենք և զինամթերք:

Մասնավորապես, Երևանի Հաղթանակ թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդը 2023 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապօրինի կերպով իրացրել, իսկ Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղի 39-ամյա բնակիչը ապօրինի կերպով ձեռք է բերել նռնակ և պահել նախապես հարմարեցված թաքստոցում: Բացի այդ, Գողթանիկի բնակիչը Երևանի Հաղթանակ թաղամասի բնակիչ 36-ամյա տղամարդու հետ 2023 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապօրենի կերպով ձեռք են բերել և նախապես հարմարեցված թաքստոցում պահել ինքնաձիգ: Իսկ Երևանի Հասրաթյան փողոցի բնակիչ 33-ամյա երիտասարդը, խմբի կազմում, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ապօրինի կերպով իրացրել, իսկ գողթանիկցի տղամարդը ապօրինի կերպով ձեռք բերել և թաքստոցում պահել է ինքնաձիգ:

Վայոց ձորի մարզի քննչական վարչությունում փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարույթի շրջանակում մարտի 15-ին ԱԱԾ Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները համատեղ խուզարկություն են կատարել 33-ամյա երիտասարդի բնակության հասցեում: Առանձնատան տարբեր հատվածներում հայտնաբերվել են «Derringer» գրառումով ատրճանակ և պլաստմասսե երկու արկղ՝ կանեփի նմանվող բույսերով, իսկ ավտոտնակում հայտնաբերված պայուսակում եղել են 2 պահեստատուփ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 62 փամփուշտով, ինչպես նաև նույն տրամաչափի մեկ փամփուշտ:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություն է կատարվել նաև 38-ամյա տղամարդու Երևանի Հաղթանակ թաղամասի տանը և կից օժանդակ շինություններում, ինչպես նաև Գողթանիկ գյուղի նրա տանն ու կից օժանդակ շինություններում: Երևանի առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տրամաչափի 11 փամփուշտ, 8 պարկուճ 1 գնդակ, իսկ Գողթանիկի առանձնատան և կից օժանդակ կառույցների խուզարկությամբ հայտնաբերվել են «TT» տեսակի ատրճանակ՝ 2 փամփշտատուփով, նույն ատրճանակի 7,62 մմ տրամաչափի 111 փամփուշտ, ինքնաձիգի 2 փամփշտատուփ՝ յուրաքանչյուրը լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտով, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 160 փամփուշտ, զինվորական պայուսակ, որի մեջ կար 215 փամփուշտ և 5 պարկուճ: Միաժամանակ, տանտերը ներկայացրել է տարբեր զենքերի և տարբեր տրամաչափի 17 փամփուշտ:

Մարտի 15-ին խուզարկություն է կատարվել նաև Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդու Հաղթանակ թաղամասի 4-րդ փողոցում գտնվող առանձնատանն ու կից օժանդակ շինություններում: Հայտնաբերվել են «ԱԿ» տեսակի մարտական ինքնաձիգ, տարբեր տամաչափերի և տարբեր զենքերի 802 փամփուշտ, «ՍԱՅԳԱ-ՄԿ 7.62×39» տեսակի հրազեն և «SPINA OPTICS» կալիմատր սարք կրող ինքնաձիգ և այլն:
Քրեական վարույթը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

15:39 12.05.2024

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

ՌԴ սահմանապահները սկսել են Սյունիքի մարզից դուրս գալ։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք սկսել են փակել իրենց շարժական տեղակայման կետերը Գորիսի և Ճակատենի միջև ընկած հատվածում։ Այս տարածքում նրանք տեղակայվել են 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերին։ Ավելի վաղ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել էր, որ Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի […] ...

Բռնցքամարտիկ, 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Առաքելյանն իր ծննդավայր Հրազդան քաղաքում հիմնել է բռնցքամարտի ակումբ երեխաների համար

15:02 12.05.2024

Բռնցքամարտիկ, 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Առաքելյանն իր ծննդավայր Հրազդան քաղաքում հիմնել է բռնցքամարտի ակումբ երեխաների համար

Բռնցքամարտիկ, 44-օրյա պատերազմի մասնակից Հարություն Առաքելյանն իր ծննդավայր Հրազդան քաղաքում հիմնել է «Legends» բռնցքամարտի ակումբը, որտեղ մարզում է երեխաներին։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր

11:46 12.05.2024

Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր

Երևանում. Կարմիր բլուր Ուրարտական ամրոցը կառուցվել է մ.թ.ա. 7-րդ դարում՝ Ռուսա երկրորդի օրոք: Այսօր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լույս աշխարհ է եկել անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը

11:20 12.05.2024

Լույս աշխարհ է եկել անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը

Լույս աշխարհ է եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի համանուն եղբայրը: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, հաղթել է Շվեյցարիան

10:16 12.05.2024

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, հաղթել է Շվեյցարիան

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթել է Շվեյցարիան, որը հանդես էր գալիս Նեմոն «The Code» երգով: Երկրորդ հորիզոնականում Խորվաթիան էր, երրորդում՝ Ուկրաինան: Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ն հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում «Ժակո» երգով վաստակել է 183 միավոր և զբաղեցրել 8-րդ հորիզոնականը:     ...

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո

23:06 11.05.2024

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչը. «Լադանիվա»-ն ելույթ կունենա 19 համարի ներքո

Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի մեկնարկել է «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը «Ժակո» երգով հանդես կգա 19 համարի ներքո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթը Հայաստանում հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով: Այն մեկնաբանում են Հրաչուհի Ութմազյանն ու Սևակ Հակոբյանը: Հայաստանից բացի եզրափակչում հանդես կգան Շվեդիան, Ուկրաինան, Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Իսրայելը, Լիտվան, Իսպանիան, Էստոնիան, […] ...

BACK_TO_TOP