Տաջիկստանում ահաբեկչություն նախապատրաստող 15 մարդ է ձերբակալվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2024
  • $
    387.69
  • RUBLE
    4.24
  • 418.59
WEATHER
+14.09 oC

Տաջիկստանում ահաբեկչություն նախապատրաստող 15 մարդ է ձերբակալվել

19:37 29.03.2024

Տաջիկստանի հատուկ ծառայությունները Նավրուզի տոնին (մարտի 21-23-ը) ահաբեկչություններ ծրագրող 15 մարդու են ձերբակալել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով հանրապետության հատուկ ծառայությունների աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ այժմ քննիչները ստուգում են ձերբակալվածների կապը Մոսկվայի մերձակայքում գտնվող Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն իրականացրած անձանց հետ։
Ինչպես պարզաբանել է աղբյուրը, կասկածյալները բերման են ենթարկվել Նովրուզի տոնակատարությունից առաջ։
Մարտի 29-ին հայտնի դարձավ, որ Դուշանբեի արվարձաններից մեկի ինը բնակիչներ ձերբակալվել են «Կրոկուսի» ահաբեկչության հեղինակների հետ շփումների համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի թագավորը մայիսի 17-ին Մադրիդում կընդունի Ուկրաինայի նախագահին

18:32 14.05.2024

Իսպանիայի թագավորը մայիսի 17-ին Մադրիդում կընդունի Ուկրաինայի նախագահին

Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը մայիսի 17-ին Մադրիդում կընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին ասվում է թագավորական արքունիքի մամուլի հաղորդագրությունում։ «Հանդիպում Նորին Գերազանցություն Ուկրաինայի նախագահի հետ»,-ասված է միապետի` մայիսի 17-ի օրակարգում։ Ավելի վաղ` El Pas թերթը, հղում անելով կառավարական աղբյուրներին, հայտնել էր, որ Զելենսկին մոտ օրերս կայցելի Մադրիդ, որտեղ նա և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը […] ...

ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին

17:41 14.05.2024

ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին

Հնդկաստանի և Իրանի` Չաբահար նավահանգստի համատեղ շահագործման շուրջ համաձայնագիրը կարող է ենթարկվել ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Մեզ հայտնի են այն տեղեկությունները, որ Հնդկաստանը և Իրանը պայմանագիր են ստորագրել Չաբահար նավահանգստի վերաբերյալ: Հնդկաստանի կառավարությունն ինքը կարող է խոսել Չաբահար նավահանգստի հետ […] ...

Հուսով ենք` գլոբալ ժողովրդավարությունը կկանգնի մեր կողքին մարտահրավերներին դիմակայելու հարցում. վարչապետ

16:59 14.05.2024

Հուսով ենք` գլոբալ ժողովրդավարությունը կկանգնի մեր կողքին մարտահրավերներին դիմակայելու հարցում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին: ՀՀ վարչապետը «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (From the frontline: Armenia’s defence of democracy) թեմայով քննարկմանը հանդես է եկել ելույթով և պատասխանել մի քանի հարցերի: Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի հարգելի մասնակիցներ, Տիկնայք և պարոնայք, Պատիվ ունեմ ձեզ հետ կիսելու այն մարտահրավերները, որոնց բախվում […] ...

Մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ Փաշինյան

16:54 14.05.2024

Մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հարավային Կովկասում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր, իսկ այժմ ակնհայտորեն տեղի է ունենում գլոբալ աշխարհակարգի փլուզում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարել է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում կայացած «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկման ընթացքում՝ պատասխանելով Հայաստանի շուրջ անվտանգային բարդ […] ...

Oտարերկրացիները փորձել են մաքսանենգ ճանապարհով Թուրքիա տեղափոխել 73 կիլոգրամ ոսկի

16:23 14.05.2024

Oտարերկրացիները փորձել են մաքսանենգ ճանապարհով Թուրքիա տեղափոխել 73 կիլոգրամ ոսկի

Երկու օտարերկրացի փորձել են ապօրինի կերպով Թուրքիա տեղափոխել 73 կիլոգրամ ոսկու ձուլակտորներ՝ թաքցնելով դրանք մանկասայլակի մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը։ Դուբայից ժամանած օտարազգի զույգը՝ տղամարդ և կին, կասկածելի վարքագծով գրավել է Ստամբուլի միջազգային օդանավակայանի մաքսավորների ուշադրությունը։ Ոստիկանները ստուգել են մանկասայլակը և հայտնաբերել 73 կիլոգրամ ոսկու ձուլակտոր, որը թաքցված է եղել մանկասայլակի գաղտնի հատվածում։ Հաղորդվում է, […] ...

Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով

16:16 14.05.2024

Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով

Վերջին շաբաթվա ընթացքում շուրջ 450 000 մարդ ստիպված է եղել լքել Ռաֆահ քաղաքը Գազայի հատվածի հարավում Իսրայելի գործողության պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տվյալները հայտել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը (UNRWA): «Ռաֆահում դատարկ փողոցներ են, մինչ ընտանիքները փորձում են փախչել՝ անվտանգություն որոնելով։ UNRWA-ի գնահատումներով՝ մայիսի 6-ից Ռաֆահից բռնի տեղահանվել է շուրջ […] ...

BACK_TO_TOP