ՌԴ-ի հետ կապված մեր հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+32.09 oC

ՌԴ-ի հետ կապված մեր հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել. Նիկոլ Փաշինյան

20:51 02.04.2024

ՌԴ-ի հետ կապված մեր հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում:

«Մեր գործընկերները չեն կարող ցույց տալ մի տեղ, որտեղ կարող են ասել, որ դուք այստեղ այսինչ պարտավորությունը ունեիք, և այդ պարտավորությունը չեք կատարել: Մենք կարող ենք ցույց տալ և ցույց ենք տալիս: Լեգիտիմ հարցեր ենք բարձրացնում և ակնկալում ենք լեգիտիմ հարցերի բովանդակային պատասխան: Քանի դեռ այդ պատասխանը չի հնչել, ուրիշ ինչ էլ ասվի, հարցը չի լուծվելու»,-ասել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վադիմ Հարությունյանի առաջին գոլն ընթացիկ մրցաշրջանում

17:30 02.06.2025

Վադիմ Հարությունյանի առաջին գոլն ընթացիկ մրցաշրջանում

Բելառուսի առաջնության 11-րդ տուրում Դերժինսկի «Արսենալը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթել է «Մոլոդեչնոյին»։ Ամբողջ հանդիպմանը մասնակցել է հայ կիսապաշտպան Վադիմ Հարությունյանը, որը 46-րդ րոպեին բացել է հաշիվը։ Վադիմը ընթացիկ մրցաշրջանում խփել է իր առաջին գոլը։ 19-ամյա ֆուտբոլիստը 2025 թ. հունվարին է վարձավճարով տեղափոխվել «Արսենալ»։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի «Լոկոմոտիվին»։ «Արսենալն» առաջին հաղթանակն […] ...

Կբացվի «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրությունը. ԿԳՄՍՆ

17:23 02.06.2025

Կբացվի «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրությունը. ԿԳՄՍՆ

Հայաստանի պատմության թանգարանում հունիսի 3-ին կբացվի «Հին աշխարհի զուգահեռներում․ Հայաստան-Նիդերլանդներ» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակում կներկայացվի 15 բնօրինակ ցուցանմուշների ընտրանի Ասսենի Դրենց թանգարանից՝ համադրված Հայաստանի պատմության թանգարանի նմուշների ընտրանիով։ Ցուցադրության բացմանն ընդառաջ Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե […] ...

Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները

17:14 02.06.2025

Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները

Ստամբուլում ավարտվել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Հանդիպումը տևել է մեկ ժամից ավելի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինական պատվիրակությունը՝ երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Ստամբուլում ընթացող բանակցություններին թուրքական պատվիրակության կազմում են ԱԳ նախարարը, հետախուզության ղեկավարը և գլխավոր շտաբի պետը: […] ...

Մենք պետք է ոչ միայն լսենք երեխաներին, այլև ստեղծենք անհրաժեշտ պայմաններ որոշումների կայացման գործընթացում նրանց լիարժեք մասնակցության համար. ՀՀ ՄԻՊ

17:10 02.06.2025

Մենք պետք է ոչ միայն լսենք երեխաներին, այլև ստեղծենք անհրաժեշտ պայմաններ որոշումների կայացման գործընթացում նրանց լիարժեք մասնակցության համար. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ հունիսի 1-2-ը անցկացվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը։ Միջոցառումը բացառիկ հնարավորություն էր երեխաների համար՝ ուղղել իրենց հարցերը տարբեր ոլորտների պատասխանատուներին և որոշում կայացնողներին: Նիստի երկրորդ օրը բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե […] ...

ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի  փոխքարտուղարի տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17:03 02.06.2025

ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի փոխքարտուղարի տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայաստան է այցելել ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջազգային միջուկային քաղաքականության և համագործակցության հարցերով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջազգային միջուկային քաղաքականության և համագործակցության հարցերով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հիշատակի տուրք մատուցելու և անմար կրակի մոտ ծաղիկներ դնելու»,-ասվում է հաղորդագրությունում: ...

Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ. նրանց վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

16:56 02.06.2025

Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ. նրանց վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահատվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի երկու պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպք: Նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված անձինք, զբաղեցնելով Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի առաջատար մասնագետների պաշտոնը և տեղյակ լինելով Երևանում […] ...

BACK_TO_TOP