20:18 10.04.2024
ԱՄՆ վարչակազմը ելնում է նրանից, որ Ուկրաինան ինքը կորոշի՝ ինչպես և ինչ պայմաններով բանակցել Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստ Վոլանդերը։
«Մեր քաղաքականությունն է աջակցել Ուկրաինային, որպեսզի նա ինքնիշխան լինի և կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։
Նա ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ:
«Բայց մենք պետք է հասկանանք, որ ի վերջո ուկրաինացի ժողովուրդը և նրա ղեկավարությունը կորոշեն, թե ինչպես և ինչ պայմաններով կարող են պատրաստ լինել Ռուսաստանի հետ բանակցելու, պատրա՞ստ են արդյոք դրան: Եվ դա շատ կարևոր է հիշել», – ասել է Պենտագոնը՝ ի պատասխան ԱՄՆ-ի իշխող Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսական Ադամ Սմիթի (Վաշինգտոն նահանգից) մեկնաբանությանը:
Սմիթը, մասնավորապես, անիրատեսական է անվանել Կիևի՝ Ուկրաինան մինչև 2014-ի սահմանները վերադարձնելու ձգտումները։
«Ուկրաինան կցանկանար ստանալ բոլոր տարածքները և վերադառնալ մինչև 2014-ի սահմանները: Այս պահին դա անիրատեսական է թվում»,- ընդգծել է ամերիկացի օրենսդիրը։
22:21 20.06.2025
Էդվարդ Ասրյանը հետևել է զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքինԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
22:10 20.06.2025
ՊՍԺ-ն և Դոնարուման վերսկսել են բանակցություններըՖրանսիական ՊՍԺ-ն և դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման վերսկսել են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները շարունակվում են: 26-այա Դոնարումայի պայմանագիրը լրանալու է հաջորդ տարվա հունիսին: ...
21:53 20.06.2025
Իրանը և ԵՄ-ի եռյակը համաձայնել են շարունակել բանակցություններըԻրանը և եվրաեռյակի (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) Ժնևում համաձայնության են եկել շարունակել բանակցությունները, Reuters-ը մեջբերում է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասի խոսքերը։ Նշվում է, որ քննարկվել են ոչ միայն միջուկային հարց: «Մենք համաձայնության ենք եկել շարունակել բանակցությունները, շատ կարևոր է բանակցային գործընթացը բաց պահել։ Մենք քննարկել ենք ոչ միայն միջուկային հարցը», – ասել է […] ...
21:36 20.06.2025
Ստամբուլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումըՍտամբուլում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության և կոնկրետ արդյունքների հասնելու կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային իրադարձություններին և այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության […] ...
21:26 20.06.2025
Բաստոնին մերժել է «Ալ Հիլալի» առաջարկը հանուն «Ինտերի»«Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: «Ալ Հիլալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է իր նախկին ֆուտբոլիստին տեսնել նոր թիմում: 26-ամյա ֆուտբոլիստը սակայն մերժել է առաջարկը հանուն «Ինտերի»: ...