17:44 11.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 29-ամյա բնակչի կողմից 2019թ․ ստեղծված և մինչ օրս գործող, առանձանպես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և դրա արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպքի հանգամանքները:
Քննությամբ պարզվել է, որ 2023թ․ հունվարին 29-ամյա երիտասարդը, տեսնելով «Տելեգրամ» հավելվածում գործող «Kanachu Shuka» հարթակը, որտեղ գրանցված են թմրամիջոցների իրացմամբ զբաղվող շուրջ 50 խանութ-հարթակներ, կապ է հաստատել նշված հարթակը կառավարող տելեգրամյան օգտատիրոջ հետ՝ ցանկություն հայտնելով ձեռք բերել նշված հարթակում գործող խանութ-հարթակ և զբաղվել թմրամիջոցների ապօրինի իրացմամբ:
«Kanachu Shuka» հարթակը կառավարող օգտատերը երիտասարդին հայտնել է, որ խանութ-հարթակ ձեռք բերելու համար անհրաժեշտ է «դաշքոին» տեսակի կրիպտոարժույթի միջոցով վճարել 10․000 ԱՄՆ դոլար: Նշված պահանջը կատարելուց հետո վերջինս երիտասարդին ուղարկել է հեռախոսահամար, ինտերնետային համար և գաղտնաբառ, որոնց միջոցով նա ստացել է իր կողմից ձեռք բերված «Տելեգրամ» հավելվածում թմրամիջոցների վաճառքով զբաղվելու համար նախատեսված «Pablito» հարթակ մուտք գործելու հնարավորություն:
29-ամյա երիտասարդը, տելեգրամյան վերոնշյալ հարթակը կառավարող օգտատիրոջ հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ներգրավվել է հանցավոր կազմակերպության մեջ և իր կողմից ձեռք բերված էջի միջոցով, իրացնելու նպատակով, «Kanachu Shuka» հարթակի օգտատիրոջից ստացել է թմրամիջոցների թաքստոցների գտնվելու վայրերի վերաբերյալ տեղեկություններ, որոնք փոխանցել է իր ցուցումներով գործող «Տելեգրամ» հավելվածում 3 տարբեր կեղծանուններով գրանցված թմրամիջոց տեղադրողներին։
Վերջիններս վերցրել են տրամադրված թմրամիջոցները, ըստ տրված հրահանգների, տեղադրել դրանք Երևան քաղաքի տարբեր հատվածներում գտնվող թաքստոցներում և տեղադրված փաթեթների կոորդինատներն ուղարկել են 29-ամյա երիտասարդին։ Վերջինս իրացրել է դրանք բազմաթիվ անձանց: Նշված եղանակով երիտասարդի կողմից 2023թ․ հունվար-ապրիլ ամիսների ընթացքում վաճառվել է առանձնապես խոշոր չափերով շուրջ 13․000 ԱՄՆ դոլար արժեքով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի հերթական խմբաքանակը՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրված 9 փաթեթներում՝ հայտնաբերվել է 2023թ․ ապրիլի 28-ին՝ երիտասարդի մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննությամբ:
Բացի այդ, վերջինս, 2023 թ․ աշնանը ապահովել է, որպեսզի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներն առանձնացվեն ըստ քաշերի, փաթեթավորվեն, տեղափոխվեն և նախապես տեղադրվեն Երևանում գտնվող թաքստոցներում։ Թմրամիջոցների գտնվելու այդ վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները և ուղարկվել երիտասարդին, որից հետո այդ տվյալները փոխանցվել են տելեգրամյան հիշյալ խանութ-հարթակների միջոցով թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և պայմանների շուրջ համաձայնած անձանց, ովքեր դրանց հիման վրա ձեռք են բերել թմրամիջոցները:
Պարզվել է նաև, որ 29-ամյա երիտասարդի կողմից «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածի «Kanachu Shuka» անվամբ հարթակներում գործող մի քանի խանութ-հարթակների միջոցով թմրամիջոցների իրացումից գոյացել է հսկայական ֆինանսական միջոցներ։ Դրանցից ընդհանուր 107․029․20 ԱՄՆ դոլարին համարժեք 43․296․441․37 ՀՀ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների տեղաշարժը քողարկելու, այդ միջոցներին օրինական տեսք հաղորդելու նպատակով՝ երիտասարդը թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրել է պարբերաբար փոփոխվող տարատեսակ կրիպտոարժույթային դրամապանակների տվյալներ՝ գումարը փոխանցելու համար։ Այնուհետև նշված դրամապանակներին ստացված միջոցները փոխանցվել են «Բինանս» համակարգում 29-ամյա երիտասարդի անվամբ գրանցված կրիպտոարժույթային դրամապանակին, որից հետո փոխանցվելով այլ կրիպտոարժույթային դրամապանակների և տարատեսակ փոխարկումների և կանխիկացումների արդյունքում բերվել օրինական շրջանառության դաշտ և օգտագործվել վերջինիս կողմից, այսինքն կատարվել է փողերի լվացում։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 29-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Առանձանպես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և դրա արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպության ղեկավարին և մյուս անդամներին հայտնաբերելու, նրանց գործողություններին համարժեք իրավական գնահատական տալու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:48 06.06.2025
WSJ. Թրամփը կարծում է, որ Մասկը երեխայի պես է վարվումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը երեխայի պես է վարվում, երբ կոշտ քննադատում է պետության ղեկավարին, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Թրամփի օգնականները հունիսի 5-ի օրվա մի մասն անցկացրել են՝ փորձելով հասկանալ, թե ինչի էր փորձում հասնել գործարարը այս հակամարտության […] ...
12:43 06.06.2025
CBC. Քարնին և Թրամփը քննարկում են ԱՄՆ-ի մաքսատուրքերըԿանադայի վարչապետ Մարկ Քարնին ներկայումս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մասնավոր կերպով քննարկում է ԱՄՆ-ի մաքսատուրքերը՝ «Յոթի խմբի» (G7) գագաթնաժողովից առաջ՝ հույս ունենալով դրանք չեղարկել, հաղորդում է CBC-ն։ Դրա աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին օրերին առաջնորդները մի քանի հեռախոսազրույցներ են ունեցել և հաղորդագրություններ փոխանակել։ Նշվում է, որ Օտտավան հույս ունի առևտրային համաձայնագիր կնքել Կանադայի և Միացյալ Նահանգների […] ...
12:38 06.06.2025
Atlantic․ ԱՄՆ-ը կարող է դադարեցնել Ուկրաինային աջակցելը ռուսական օդանավակայանների վրա հարձակումների պատճառովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Ուկրաինայի՝ ռուսական ռազմական օդանավակայաններին հարվածելու որոշումից, իսկ Սպիտակ տունը քննարկում է Կիևին աջակցությունը դադարեցնելու հնարավորությունը։ Այս մասին հունիսի 5-ին հայտնել է The Atlantic-ը։ Վաշինգտոնի վարչակազմի աղբյուրների համաձայն, ամերիկացի առաջնորդը «անձնական շրջանում դժգոհություն է հայտնել, որ հարվածները կարող են հանգեցնել հակամարտության սրման»։ Հրատարակության համաձայն՝ «անօդաչու թռչող սարքի հարձակումը վերստին արթնացրել […] ...
12:33 06.06.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակությանըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։ Տիգրան Խաչատրյանը մեծապես կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցության շարունակական զարգացման գործընթացում էներգետիկ և ջրային ոլորտներում ՎՎԲ աջակցությամբ իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի նշանակությունը։ Այս համատեքստում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել […] ...
12:33 06.06.2025
Axios. Իսրայելը վստահեցրել է ԱՄՆ-ին, որ չի հարձակվի Իրանի վրա, քանի դեռ միջուկային համաձայնագիրը քննարկվում էԻսրայելի իշխանությունները Սպիտակ տանը վստահեցրել են, որ չեն հարվածի իրանական թիրախներին, մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհստակեցնի, որ Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ձախողվել են, հինգշաբթի օրը հաղորդել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Անցյալ շաբաթ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը, Իսրայելի հետախուզական ծառայության ղեկավար Դեյվիդ Բարնեան և Իսրայելի Ազգային […] ...
12:28 06.06.2025
Al Jazeera․ Իսրայելը 17 անգամ հարվածել է Բեյրութի հարավային արվարձանինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) Բեյրութի հարավային ծայրամասում առնվազն 17 հարված են հասցրել, հաղորդում է Al Jazeera-ն։ Լիբանանի մայրաքաղաքի հարավային շրջանները հրետակոծվել են իսրայելական կործանիչների և անօդաչու թռչող սարքերի կողմից։ Ինչպես նշել է լիբանանյան LBCI հեռուստաալիքը, Իսրայելը հասցրել է 6 ուղիղ և 10 նախազգուշական հարված, որոնցից 1-ը չի պայթել։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը […] ...