13:16 12.04.2024
Սիդնեյի հայկական, հունական և ասորական համայնքների ներկայացուցիչները քայլերթ կանցկացնեն Սիդնեյում՝ Ավստրալիայի վարչապետին և կառավարությանը կոչ անելով ճանաչել Օսմանյան կայսրության կողմից հայերի, հույների և ասորիների նկատմամբ 1915 թվականին իրականացված ցեղասպանությունը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Greekherald կայքը։
#MarchFor Justice (Արդարության քայլերթ) խորագրով ակցիան տեղի կունենա ապրիլի 21-ին։ Ակցիայի մասնակիցները հավաքվելու են Hyde Park Archibald շատրվանի մոտ, որտեղից սկսվելու է քայլերթը։
Քայլերթի կազմակերպչական հանձնաժողովի անդամ Նանոր Շոկայանը, ով նաև Ավստրալիայի հայկական երիտասարդական ֆեդերացիայի գործադիր մարմնի նախագահն է, ասել է․ «Չպատժվող հանցագործությունը կրկնվող հանցագործություն է։ Դա այն է, ինչի ականատեսն են 1915 թվականի ցեղասպանության զոհերի հետնորդները։ Իրենց պապենական հայրենիքում ապրող մեր հայրենակիցները շարունակում են մնալ Թուրքիայի և Ադրբեջանի հանցագործ ու դաժան վարչակարգերի սպառնալիքի տակ»։
13:28 06.06.2025
«Չայնիի» ոլորաններում բախվել են «BMW»-ն ու «Mazda» մակնիշի բեռնատարըՀունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Վահե Ս.-ն Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 126 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Տավուշի մարզի բնակիչ 46-ամյա Արկադի Ռ.-ի վարած «Mazda» մակնիշի բեռնատարին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդները ենթարկվել են սթափության […] ...
13:17 06.06.2025
ՆԳՆ ՓԾ-ն և ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակը ստորագրել են փոխըմբռնման հուշագիրՀունիսի 5-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայության և Հայաստանում Միավորված Ազգերի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Հուշագիրը ստորագրել են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և Հայաստանում Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին: Կամո Ցուցուլյանն ընդգծել է, որ հուշագրի ստորագրումը […] ...
13:09 06.06.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նահանգապետերի պատվիրակությանըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ Արխանգելսկի, Իրկուտսկի և Ռոստովի շրջանների, ինչպես նաև Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի նահանգապետեր Ալեքսանդր Ցիբուլսկիին, Իգոր Կոբզևին, Յուրի Սլյուսարին, Վենիամին Կոնդրատևին և Վլադիմիր Վլադիմիրովին, ովքեր Հայաստան էին ժամանել մասնակցելու Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ հոբելյանական ֆորումին: Այս մասին հայտնել է Կառավարության մամուլի ծառայությունը: Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, անդրադարձել է ապակենտրոնացված համագործակցության զարգացման կարևորությանը […] ...
13:02 06.06.2025
Մադուրո. Թրամփին խաբում են և թունավորում Վենեսուելայի նկատմամբ ատելությամբԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաբում և թունավորում են Վենեսուելայի և վենեսուելացի միգրանտների նկատմամբ ատելությամբ։ Այս մասին հայտարարել է Բոլիվարյան Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ դիմելով Սպիտակ տան ղեկավարին Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, թույլ մի՛ տուր, որ թունավորվես Վենեսուելայի նկատմամբ ատելությամբ, դու ամեն օր թունավորվում ես ստերով», – ասել է Մադուրոն՝ դիմելով […] ...
12:56 06.06.2025
Սպիտակ տուն. ԱՄՆ-ը հետաքրքրված է Չինաստանով և նրա շուկայովՎաշինգտոնը հետաքրքրված է Չինաստանի և նրա շուկայի հետ տնտեսական կապերի պահպանմամբ, հինգշաբթի օրը Fox News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների միջև հեռախոսազրույցը։ «Ինչպես արդեն այսօր ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, դա լավ և արդյունավետ հեռախոսազրույց էր։ Թրամփը միշտ հարգալից հարաբերություններ է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի […] ...
12:53 06.06.2025
Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն այցելել են Երեւանի «Հաղթանակ» զբոսայգիՌուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Երեւանի «Հաղթանակ» զբոսայգի, հայտնում են ԱԺ-ից։ «Պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...