Նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ-ում բնակվող անձանց վերաբերյալ համապարփակ և ամբողջական վարչական տվյալների բազայի ստեղծում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+24.09 oC

Նախատեսվում է ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ-ում բնակվող անձանց վերաբերյալ համապարփակ և ամբողջական վարչական տվյալների բազայի ստեղծում

16:25 12.04.2024

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրում նախատեսվում են փոփոխություններ, որոնց նպատակն է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայից և Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանումից հետո մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների վերհանման ու ինստիտուցիոնալ կերպով ռազմավարական մակարդակում դրանց հասցեագրումը: Ըստ այդմ՝ նախատեսվում է ծրագրում ավելացնել 12-րդ գլուխ՝ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանություն» վերտառությամբ՝ դրանով նախատեսելով հետևյալ գործողությունները՝

ա) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց վերաբերյալ համապարփակ և ամբողջական վարչական տվյալների, ներառյալ՝ նրանց անհատական տվյալների, հաշվառման հասցեի, տրամադրվող կենսաթոշակի, նպաստի, ինչպես նաև գույքի (այդ թվում՝ հողի) նկատմամբ իրավունքների վերաբերյալ տվյալների բազայի ստեղծում,

բ) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի և իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկման արշավների կազմակերպում և անցկացում,

գ) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ապահովում:

Ծրագիրը նախատեսվում է նաև լրացնել նոր գործողությամբ, որով նախատեսվում է «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի մշակումը և որպես գործողության կատարման պատասխանատու մարմին նախատեսել ՀՀ արդարադատության նախարարությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

WSJ. Թրամփը կարծում է, որ Մասկը երեխայի պես է վարվում

12:48 06.06.2025

WSJ. Թրամփը կարծում է, որ Մասկը երեխայի պես է վարվում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը երեխայի պես է վարվում, երբ կոշտ քննադատում է պետության ղեկավարին, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Թրամփի օգնականները հունիսի 5-ի օրվա մի մասն անցկացրել են՝ փորձելով հասկանալ, թե ինչի էր փորձում հասնել գործարարը այս հակամարտության […] ...

CBC. Քարնին և Թրամփը քննարկում են ԱՄՆ-ի մաքսատուրքերը

12:43 06.06.2025

CBC. Քարնին և Թրամփը քննարկում են ԱՄՆ-ի մաքսատուրքերը

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ներկայումս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մասնավոր կերպով քննարկում է ԱՄՆ-ի մաքսատուրքերը՝ «Յոթի խմբի» (G7) գագաթնաժողովից առաջ՝ հույս ունենալով դրանք չեղարկել, հաղորդում է CBC-ն։ Դրա աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին օրերին առաջնորդները մի քանի հեռախոսազրույցներ են ունեցել և հաղորդագրություններ փոխանակել։ Նշվում է, որ Օտտավան հույս ունի առևտրային համաձայնագիր կնքել Կանադայի և Միացյալ Նահանգների […] ...

Atlantic․ ԱՄՆ-ը կարող է դադարեցնել Ուկրաինային աջակցելը ռուսական օդանավակայանների վրա հարձակումների պատճառով

12:38 06.06.2025

Atlantic․ ԱՄՆ-ը կարող է դադարեցնել Ուկրաինային աջակցելը ռուսական օդանավակայանների վրա հարձակումների պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Ուկրաինայի՝ ռուսական ռազմական օդանավակայաններին հարվածելու որոշումից, իսկ Սպիտակ տունը քննարկում է Կիևին աջակցությունը դադարեցնելու հնարավորությունը։ Այս մասին հունիսի 5-ին հայտնել է The Atlantic-ը։ Վաշինգտոնի վարչակազմի աղբյուրների համաձայն, ամերիկացի առաջնորդը «անձնական շրջանում դժգոհություն է հայտնել, որ հարվածները կարող են հանգեցնել հակամարտության սրման»։ Հրատարակության համաձայն՝ «անօդաչու թռչող սարքի հարձակումը վերստին արթնացրել […] ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը

12:33 06.06.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։ Տիգրան Խաչատրյանը մեծապես կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցության շարունակական զարգացման գործընթացում էներգետիկ և ջրային ոլորտներում ՎՎԲ աջակցությամբ իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի նշանակությունը։ Այս համատեքստում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել […] ...

Axios. Իսրայելը վստահեցրել է ԱՄՆ-ին, որ չի հարձակվի Իրանի վրա, քանի դեռ միջուկային համաձայնագիրը քննարկվում է

12:33 06.06.2025

Axios. Իսրայելը վստահեցրել է ԱՄՆ-ին, որ չի հարձակվի Իրանի վրա, քանի դեռ միջուկային համաձայնագիրը քննարկվում է

Իսրայելի իշխանությունները Սպիտակ տանը վստահեցրել են, որ չեն հարվածի իրանական թիրախներին, մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհստակեցնի, որ Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ձախողվել են, հինգշաբթի օրը հաղորդել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Անցյալ շաբաթ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը, Իսրայելի հետախուզական ծառայության ղեկավար Դեյվիդ Բարնեան և Իսրայելի Ազգային […] ...

Al Jazeera․ Իսրայելը 17 անգամ հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին

12:28 06.06.2025

Al Jazeera․ Իսրայելը 17 անգամ հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) Բեյրութի հարավային ծայրամասում առնվազն 17 հարված են հասցրել, հաղորդում է Al Jazeera-ն։ Լիբանանի մայրաքաղաքի հարավային շրջանները հրետակոծվել են իսրայելական կործանիչների և անօդաչու թռչող սարքերի կողմից։ Ինչպես նշել է լիբանանյան LBCI հեռուստաալիքը, Իսրայելը հասցրել է 6 ուղիղ և 10 նախազգուշական հարված, որոնցից 1-ը չի պայթել։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը […] ...

BACK_TO_TOP