Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+25.09 oC

Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները

17:00 12.04.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչներին՝ քննարկելու «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները:

Հանդիպմանը ներկա են եղել Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրինության՝ երեխաների իրավունքների հարցերով համագործակցության և կարողությունների զարգացման ստորաբաժանման ղեկավար Զարուհի Գասպարյանը, ԵԽ ծրագրի հայաստանյան ղեկավար Արտյոմ Սեդրակյանը, ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության բարձր մակարդակն ու դրա հետագա զարգացումը: Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված բնակիչների կարիքներին՝ Արթուր Մարտիրոսյանը նախ ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը՝ միտված նրանց հիմնարար իրավունքների, մասնավորապես՝ կրթության իրավունքի իրացմանը:

Փոխնախարարի խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար սովորող ընդգրկվել է ՀՀ հանրակրթական դպրոցներում, ապահովվել է ավելի քան 900 ուսանողի կրթության շարունակականությունն ուսումնարաններում և քոլեջներում, ևս 1834 ուսանողի՝ բուհերում, որոնց տրամադրվել է ուսման վարձի փոխհատուցում: Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ կրթության շարունակականությունն ապահովելու հնարավորություն է ընձեռվել նաև այն ուսանողներին, որոնց ուսման վարձը նախկինում վճարվել է ԼՂ իշխանությունների կամ նրանց ընտանիքների կողմից:

Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրինության երեխաների իրավունքների հարցերով համագործակցության և կարողությունների զարգացման ստորաբաժանման ղեկավար Զարուհի Գասպարյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել՝ «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրով նախատեսվում է իրականացնել երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների վերապատրաստումներ ու ստեղծել կարողությունների զարգացման ձեռնարկ՝ նախատեսված թե՛ ուսուցիչների, թե՛ սոցիալական աշխատողների համար: Այս համատեքստում կարևորվել է ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցությունը:

Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նմանօրինակ ձեռնարկը բուհական համակարգում ներառելու հնարավորությունը՝ երկարաժամկետ զարգացման հեռանկարում: Նա տեղեկացրել է՝ դպրոցներում սեպտեմբերից պարտադիր է հոգեբանի հաստիքը, գործում են Հանրապետական մանկավարժահոգեբանական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները, սակայն մարտահրավերային իրավիճակները պահանջում են նոր ջանքեր, ինչպես նաև վերապատրաստման նոր ծրագրեր՝ այս կառույցների ներգրավմամբ:

«Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի հայաստանյան ղեկավար Արտյոմ Սեդրակյանն ընդգծել է՝ հիմնական ուշադրությունն ուղղվելու է ԼՂ-ից բռնի տեղահանված հատկապես այն երեխաներին, որոնք մնացել են առանց ընտանեկան և ծնողական խնամքի:

Արթուր Մարտիրոսյանն աշխատանքների կազմակերպման արդյունավետության նպատակով կարևորել է դաշտում նմանօրինակ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների սերտ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ ՓԾ-ն և ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

13:17 06.06.2025

ՆԳՆ ՓԾ-ն և ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Հունիսի 5-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայության և Հայաստանում Միավորված Ազգերի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Հուշագիրը ստորագրել են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և Հայաստանում Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին: Կամո Ցուցուլյանն ընդգծել է, որ հուշագրի ստորագրումը […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նահանգապետերի պատվիրակությանը

13:09 06.06.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նահանգապետերի պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ Արխանգելսկի, Իրկուտսկի և Ռոստովի շրջանների, ինչպես նաև Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի նահանգապետեր Ալեքսանդր Ցիբուլսկիին, Իգոր Կոբզևին, Յուրի Սլյուսարին, Վենիամին Կոնդրատևին և Վլադիմիր Վլադիմիրովին, ովքեր Հայաստան էին ժամանել մասնակցելու Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ հոբելյանական ֆորումին: Այս մասին հայտնել է Կառավարության մամուլի ծառայությունը: Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, անդրադարձել է ապակենտրոնացված համագործակցության զարգացման կարևորությանը […] ...

Մադուրո. Թրամփին խաբում են և թունավորում Վենեսուելայի նկատմամբ ատելությամբ

13:02 06.06.2025

Մադուրո. Թրամփին խաբում են և թունավորում Վենեսուելայի նկատմամբ ատելությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաբում և թունավորում են Վենեսուելայի և վենեսուելացի միգրանտների նկատմամբ ատելությամբ։ Այս մասին հայտարարել է Բոլիվարյան Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ դիմելով Սպիտակ տան ղեկավարին Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, թույլ մի՛ տուր, որ թունավորվես Վենեսուելայի նկատմամբ ատելությամբ, դու ամեն օր թունավորվում ես ստերով», – ասել է Մադուրոն՝ դիմելով […] ...

Սպիտակ տուն. ԱՄՆ-ը հետաքրքրված է Չինաստանով և նրա շուկայով

12:56 06.06.2025

Սպիտակ տուն. ԱՄՆ-ը հետաքրքրված է Չինաստանով և նրա շուկայով

Վաշինգտոնը հետաքրքրված է Չինաստանի և նրա շուկայի հետ տնտեսական կապերի պահպանմամբ, հինգշաբթի օրը Fox News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների միջև հեռախոսազրույցը։ «Ինչպես արդեն այսօր ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, դա լավ և արդյունավետ հեռախոսազրույց էր։ Թրամփը միշտ հարգալից հարաբերություններ է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի […] ...

Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն այցելել են Երեւանի «Հաղթանակ» զբոսայգի

12:53 06.06.2025

Ալեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն այցելել են Երեւանի «Հաղթանակ» զբոսայգի

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է Երեւանի «Հաղթանակ» զբոսայգի, հայտնում են ԱԺ-ից։ «Պատվիրակությունը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի գերեզմանին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Բոլիվիայի կառավարությունը նախկին նախագահին մեղադրել է ահաբեկչության մեջ

12:53 06.06.2025

Բոլիվիայի կառավարությունը նախկին նախագահին մեղադրել է ահաբեկչության մեջ

Բոլիվիայի կառավարությունը դատախազություն է ներկայացրել բողոք նախկին նախագահ Էվո Մորալեսի դեմ՝ նրան մեղադրելով մի քանի հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկչության մեջ, որոնք կատարվել են իր կողմնակիցների գործողությունների պատճառով, հայտարարել է արդարադատության և ինստիտուցիոնալ թափանցիկության նախարար Սեզար Սիլեսը։ «Մենք բողոք ենք ներկայացրել ութ հանցագործությունների կատարման վերաբերյալ, որոնք նախնականորեն վերագրվում են պարոն Էվո Մորալեսին և նրանց, ովքեր հանցագործներ, […] ...

BACK_TO_TOP