Պայթուցիկ նյութի հայտնաբերումը 5 րոպեում, նախկին 3 օրվա փոխարեն. Փորձագիտական կենտրոնի նոր սարքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+19.09 oC

Պայթուցիկ նյութի հայտնաբերումը 5 րոպեում, նախկին 3 օրվա փոխարեն. Փորձագիտական կենտրոնի նոր սարքը

14:32 15.04.2024

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Ձգաբանական և պայթյունատեխնիկական փորձաքննություններ իրականացնող բաժինը ձեռք է բերել ժամանակակից նոր սարքեր, որոնցով հնարավոր է դեպքի վայրից վերցված նմուշներում հայտնաբերել պայթուցիկ նյութերը: Նախկինում նման փորձաքննությունը տևում էր առնվազն 2-3 օր, իսկ այժմ այն իրականացվում է ընդամենը 5 րոպեի ընթացքում։

Կենտրոնի նոր սարքավորումներից է նաև փամփուշտների կրակման պիտանելիությունը ստուգող սարքը, որը հնարավորություն է տալիս առանց համապատասխան տրամաչափի զենքերի և փորձադաշտային պայմանների կատարել 4,5–15 մմ. տրամաչափի ակոսափող զենքերի, ինչպես նաև մինչև 12 տրամաչափի ողորկափող հրազենների, փամփուշտների ստուգում։

Նախկինում նման փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ էր համապատասխան զենքերի առկայությունը, սակայն Կենտրոնում դրանց ոչ բոլոր տեսակներն էին առկա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

11:49 16.05.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 15-16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, ֆիզիկական ներգործության՝ 11, հոգեկան ներգործության՝ 6, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ […] ...

Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող Վանաձոր քաղաքի բնակիչը կալանավորվել է

11:43 16.05.2024

Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող Վանաձոր քաղաքի բնակիչը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է հավաքներին մասնակցելուն Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակչի կողմից համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ նշված անձը, թիրախավորելով բարեգործական ճաշարանից օգտվող, սոցիալապես անապահով մի շարք քաղաքացիների, օգտվելով վերջիններիս խոցելի վիճակից, նյութապես շահագրգռելու եղանակով, նրանց մասնակից էր դարձրել ՀՀ-ում […] ...

Հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար

11:01 16.05.2024

Հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար

Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայիսի 15-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 23-ամյա Աբրահամ Պ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար: Նա ներկայացվել է դատարան: ...

Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում

10:47 16.05.2024

Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 15-ին բաժին է ներկայացել 25-ամյա Արմեն Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Արմեն Մ.-ն ներկայացվել է քննչական բաժին; ...

Կալանավորվել է քաղաքացիներից խարդախությամբ հափշտակություններ կատարած անձը․ ՔԿ

09:36 16.05.2024

Կալանավորվել է քաղաքացիներից խարդախությամբ հափշտակություններ կատարած անձը․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողություններով բացահայտվել են Ա.Ա․-ի կողմից, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու մի քանի դեպքեր: «Մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա.Ա․-ն, հանդիսանալով Երևան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցի 42/2 հասցեում կառուցվող […] ...

Առինջ գյուղում հայտնաբերել են դանակահարված հնդիկ ամուսիններին. կասկածյալը ազգությամբ հնդիկ է

19:10 15.05.2024

Առինջ գյուղում հայտնաբերել են դանակահարված հնդիկ ամուսիններին. կասկածյալը ազգությամբ հնդիկ է

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկայի ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առինջ գյուղում՝ գյուղապետարանի հարևանությամբ գտնվող երկհարկանի շենքի 2-րդ հարկում, դանակահարված օտարերկրացի քաղաքացիներ կան: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 2-րդ հարկում մարմնական […] ...

BACK_TO_TOP