«Ուդինեզե»-«Ռոմա» խաղը մնացել է անավարտ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+10.09 oC

«Ուդինեզե»-«Ռոմա» խաղը մնացել է անավարտ

23:30 15.04.2024

Իտալիայի Ա սերիայի 32-րդ տուրի «Ուդինեզե»-«Ռոմա» խաղը 72-րդ րոպեին ընդհատվել և մնացել է անավարտ:

Հանդիպումն ընդհատվել է «Ռոմայի» կոտդիվուարցի պաշտպան Էվան Ն’Դիկայի՝ վնասվածք ստանալուց հետո: 24-ամյա ֆուտբոլիստին բժիշկները պատգարակի օգնությամբ են դուրս բերել խաղադաշտից:

Հռոմեական թիմի ֆուտբոլիստի գիտակցությունը տեղն է եղել, սակայն նա ցավեր է ունեցել կրծքավանդակի հատվածում: Դանիելե դե Ռոսիի թիմի ֆուտբոլիստներն անհանգիստ են եղել իրենց խաղընկերոջ համար և մրցավար Լուկա Պայրետոն որոշել է դադարեցնել հանդիպումը:

«Ուդինեզեն» և «Ռոման» մինչև 72-րդ րոպեն խփել էին մեկական գոլ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավանեսյանի «Բալթիկան» դուրս է եկել գավաթի խաղարկության սուպերեզրափակիչ

22:53 16.05.2024

Ավանեսյանի «Բալթիկան» դուրս է եկել գավաթի խաղարկության սուպերեզրափակիչ

Կալինինգրադի «Բալթիկան» դուրս եկավ Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպերեզրափակիչ։ Ռեգիոնների ուղու եզրափակչում «Բալթիկան» 1-0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Սպարտակին»։ Կալինինգրադի թիմի կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի նորեկ Տիգրան Ավանեսյանը, որը փոխարինման է դուրս եկել 59-րդ րոպեին։ Սերգեյ Իգնաշևիչի թիմը սուպերեզրափակիչում հունիսի 2-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում մրցելու է «Զենիթի» հետ։ ...

Ռաֆայել Ղարիբյանը լքել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահի պաշտոնը

22:20 16.05.2024

Ռաֆայել Ղարիբյանը լքել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահի պաշտոնը

Ռաֆայել Ղարիբյանը հեռացել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ղեկավարի պաշտոնից։ Պրոֆեսիոնալ լիգայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ղարիբյանը պաշտոնը լքել է այլ աշխատանքի անցնելու պատճառով։ Ռաֆայել Ղարիբյանը Ղազախստանի Պրոֆեսինոլալ ֆուտբոլային լիգայի նախագանի պաշտոնը զբաղեցնում էր 2023 թ. մայիսից։ ...

Լեգենդար Շումախերի ժամացույցների հավաքածուն աճուրդի է հանվել

21:50 16.05.2024

Լեգենդար Շումախերի ժամացույցների հավաքածուն աճուրդի է հանվել

Ֆորմուլա 1-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերի թանկարժեք ժամացույցների հավաքածուն աճուրդի է հանվել, հայտնում է DW-ն: Ընդհանուր առմամբ, վաճառքի է հանվել 8 ժամացույց, որոնց արժեքը գնահատվել է 3.75 միլիոն եվրո, սակայն վաճառքի գումարը մի փոքր զիջել է նախապես սպասվող գումարին՝ 3.44 միլիոն եվրո: Հավաքածուի գլուխգործոցը եղել է F.P. Journe Vagabondage I ժամացույցը, որը «Ֆերարիի» այն ժամանակվա […] ...

Սևիկյանը չի կարողացել դառնալ Հունգարիայի գավաթակիր

21:19 16.05.2024

Սևիկյանը չի կարողացել դառնալ Հունգարիայի գավաթակիր

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշի» կազմում չի կարողացել դառնալ Հունգարիայի գավաթակիր։ Բուդապեշտը ներկայացնող ակումբը գավաթի խաղարկության եզրափակչում 0-2 հաշվով պարտվել է «Պակսին»։ Սևիկյանը նույնպես մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է մտել 100-րդ րոպեին, իսկ 112-րդ րոպեին զգուշացվել դեղին քարտով։ «Պակսը» պատմության մեջ առաջին անգամ է դարձել Հունգարիայի գավաթակիր։ ...

Նարեկ Գրիգորյանը կրկին աչքի է ընկել «Ֆարուլի» կազմում

20:56 16.05.2024

Նարեկ Գրիգորյանը կրկին աչքի է ընկել «Ֆարուլի» կազմում

Ռումինիայի առաջնության չեմպիոնական գոտու 9-րդ տուրում «Ֆարուլը» 3-3 հաշվով է ավարտել արտագնա հանդիպումը «Կրայովայի» հետ։ Մինչև 55-րդ րոպեն դաշտի տերերը հաղթում էին 3-0 հաշվով, սակայն չեն կարողացել պահպանել առավելությունը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը խաղադաշտ է դուրս եկել «Ֆարուլի» մեկնարկային կազմում ու դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ 22-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է 77-րդ րոպեին, երբ […] ...

Մխիթարյանը դեռ կասի իր խոսքը. Ռաֆայելա Պիմենտա

20:36 16.05.2024

Մխիթարյանը դեռ կասի իր խոսքը. Ռաֆայելա Պիմենտա

Հենրիխ Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտան խոսել է 35-ամյա ֆուտբոլիստի ապագայի մասին. «Ճանաչում եմ շատ չեպիոնների, սակայն քչերն են ունեցել ֆուտբոլի հանդեպ այսպիսի անհավանական կիրք, որը Մխիթարյանն ունի։ Հենց կիրքը, այլ ոչ թե փողը, նրա դեպքում հենց այդպես է։ Այդ պատճառով, Մխիթարյանը միշտ կատարելագործվում է, և նույնիսկ 35 տարեկանում լավ մարզավիճակում է։ Ե՛վ երեխաները, և՛ մեծերը […] ...

BACK_TO_TOP