Իրանի ԱԳՆ-ն Իսրայելին նախազգուշացրել է կայծակնային արձագանքի մասին՝ էսկալացիայի աճի դեպքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+11.09 oC

Իրանի ԱԳՆ-ն Իսրայելին նախազգուշացրել է կայծակնային արձագանքի մասին՝ էսկալացիայի աճի դեպքում

18:48 15.04.2024

Իսրայելը կայծակնային և ավելի մասշտաբային պատասխան կստանա, եթե որոշի շարունակել Թեհրանի հետ հարաբերությունների սրման արկածախնդրությունը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոքի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Եթե իսրայելական ռեժիմը ցանկանա շարունակել իր արկածախնդրությունները և իրադրության էսկալացումը, ապա պատասխան քայլը լինելու է կայծակնային և ավելի լայնամասշտաբ»,-ասել է Աբդոլլահիանը։

Նա նաև ընդգծել է, որ Թեհրանի նպատակն առաջին հերթին Իսրայելին զգուշացնելն է Իրանի «կարմիր գծերը» հատելու հնարավոր հետևանքների մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը՝ Ադրբեջանը անկարգություններ է հրահրում ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում

22:42 16.05.2024

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը՝ Ադրբեջանը անկարգություններ է հրահրում ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում

Ի պատասխան Փարիզի կողմից Երևանին սպառազինության մատակարարմանը, Ադրբեջանը հերթական բացահայտ սադրանքն է իրեն թույլ տվել Ֆրանսիայի դեմ:  Ֆրանսիայի հատուկ ծառայությունները պարզել են, որ Ադրբեջանը ուղիղ առնչություն ունի ֆրանսիական Նոր Կալեդոնիա նահանգում շարունակվող զանգվածային անկարգությունների կազմակերպմանը: Դրանց հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Ի՞նչ առիթով են Նոր Կալեդոնիայում սկսվել անկարգությունները, ի՞նչ դեր է խաղացել Բաքուն: Թեմային «Հորիզոնի» […] ...

Սի Ծինփինը հայտարարել է, որ պատրաստ է սերտ շփումներ պահպանել Պուտինի հետ

22:31 16.05.2024

Սի Ծինփինը հայտարարել է, որ պատրաստ է սերտ շփումներ պահպանել Պուտինի հետ

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ասել է, որ պատրաստ է սերտ կապեր պահպանել նրա հետ՝ ՉԺՀ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև կայուն հարաբերություններ զարգացնելու համար։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։ «Ես պատրաստ եմ շարունակել սերտ շփումները նախագահ Պուտինի հետ, համատեղ որոշել Չինաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացման ուղղությունը, առաջնորդել Չինաստան-Ռուսաստան […] ...

Կիևը ՆԱՏՕ-ին տեղեկացրել է մարտի դաշտում տիրող լուրջ իրավիճակի մասին

22:09 16.05.2024

Կիևը ՆԱՏՕ-ին տեղեկացրել է մարտի դաշտում տիրող լուրջ իրավիճակի մասին

Ուկրաինական հրամանատարությունը Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գլխավոր շտաբների պետերի ուշադրությանն է ներկայացրել մարտադաշտում իրավիճակի լրջությունը, որը պայմանավորված է զենքի մատակարարումների ուշացումներով։ Այս մասին հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի գլխավոր շտաբը «փակ կապի միջոցով տեղեկացրել է մարտի դաշտում տիրող իրավիճակի մասին»։ «Իրավիճակը շարունակում […] ...

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողանը՝ Կոբախիձեի հետ հանդիպմանը

21:42 16.05.2024

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ Էրդողանը՝ Կոբախիձեի հետ հանդիպմանը

Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է: Այս մասին Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Վրաստանը, որպես տարածաշրջանի երկրներ, կշարունակեն համագործակցությունը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար։ Կոբախիձեն էլ իր հերթին նշել է․ «Մեծ է Ադրբեջանի […] ...

Ուկրաինան կարող է կորցնել Խարկովը, եթե չստանա Patriot համակարգեր․ Զելենսկի

21:09 16.05.2024

Ուկրաինան կարող է կորցնել Խարկովը, եթե չստանա Patriot համակարգեր․ Զելենսկի

Ուկրաինան կարող է կորցնել Խարկովը, եթե չստանա երկու Patriot ՀՕՊ համակարգեր։ Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մեզ պետք են երկու Patriot համակարգեր, եթե դրանք ունենանք, Ռուսաստանը չի կարողանա գրավել Խարկովը»,- ասել է նա։ Զելենսկին մայիսի 14-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպմանը խնդրել է նրան երկու Patriot […] ...

«Հեզբոլլահ»-ը ռեկորդային թվով հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

21:00 16.05.2024

«Հեզբոլլահ»-ը ռեկորդային թվով հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինված ուժերը գնդակոծել են Իսրայելի տարածքը ողջ 120 կիլոմետրանոց սահմանով և մի քանի անգամ հարձակվել Գոլանի բարձունքներում գտնվող ռազմական օբյեկտների վրա։ Ինչպես հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը, ռեկորդային թվով՝ ավելի քան 200 հրթիռներ են արձակվել հյուսիսային Իսրայելի սահմանային շրջանների ուղղությամբ։ Օգտագործվել են նոր տեսակի անօդաչու թռչող սարքեր և խոշոր տրամաչափի հրթիռներ։ Կեսօրին […] ...

BACK_TO_TOP