17:17 26.04.2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը։
ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 18-ի N553-Ն որոշման համաձայն, 2024 թվականի մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2201 10 110 0, 2201 10 190 0, 2201 10 900 0, 2201 90 000 0 ծածկագրերին դասվող ջրերի (ներառյալ՝ բնական կամ արհեստական հանքային ջրերը՝ գազավորված կամ չգազավորված, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելման) դրոշմավորումն անհրաժեշտ է իրականացնել ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի համաձայն` հսկիչ (նույնականացման) նշաններով։
Մինչև ապրիլի 30-ը ներառյալ ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակներով դրոշմավորված ջրերը կարող են չդրոշմավորվել հիմնական մոդելի համաձայն։
Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի միջոցով էլեկտրոնային եղանակով գրանցումներ խմելու ջրերի համար չեն կարող կատարվել։
ԵԱՏՄ շրջանակում հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների պարտադիր դրոշմավորումը Հայաստանում մեկնարկել է 2023 թվականից․ մարտի 15-ից հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը (ԱՏԳ ԱԱ 2402), իսկ հոկտեմբերի 15-ից` ալկոհոլային ապրանքները (ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206 00, 2207 և 2208)։
16:00 14.08.2025
ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիրՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր։ Իտալիայի Ուդինե քաղաքում կայացած խաղում փարիզյան ակումբը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց «Տոտենհեմին»։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը 85-րդ րոպեի դրությամբ պարտվում էր երկու գնդակի տարբերությամբ, սակայն Լի Կան Ինի ու Գոնսալու Ռամուշի գոլերի աշնորհիվ խաղը տեղափոխվեց հետխաղյա 11-մետրանոցներ։ Հարվածաշարի ժամանակ վճռորոշ եղան «Տոտենհեմի» ֆուտբոլիստներ Միկի վան դե Վենի ու […] ...
15:57 14.08.2025
Հետիոտնի կողմից չնախատեսված հատվածով փողոցը հատելու տուգանքը կրկնապատկվել է․ փոփոխություն օրենսգրքումՀաշվի առնելով քաղաքացիների առաջարկները՝ ՆԳ նախարարության նախաձեռնությամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ օգոստոսի 2-ից այն հետիոտները, որոնք կխախտեն երթևեկելի մասը հատելու կարգը՝ այսինքն փողոցը կանցնեն չնախատեսված հատվածով, կենթարկվեն առավել խիստ պատասխանատվության։ Եթե նախկինում նման խախտման համար նախատեսված էր վարչական պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի հնգապատիկի, այսինքն՝ հինգ հազար դրամի չափով, ապա այժմ […] ...
15:54 14.08.2025
710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակումՀՀ կառավարության օգոստոսի 14-ի նիստի որոշմամբ շուրջ 710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ Պետական ցուցակներում ընգրկված նորահայտ հուշարձանները սահմանված կարգով քննարկվել են նախարարության փորձագիտական հանձնաժողովում և արժևորվել են պատմամշակութային տեսանկյունից, միաժամանակ, համապատասխանում են ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2196-Ն որոշմամբ հաստատված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների […] ...
15:50 14.08.2025
Թրամփը կտեղեկացնի Եվրահանձնաժողովին Պուտինի հետ բանակցությունների արդյունքների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին կտեղեկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների մասին, ամենայն հավանականությամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Արիանա Պոդեստան։ «Եվրահանձնաժողովի ղեկավարը հետևում է Եվրոպայի համար կարևոր բոլոր թեմաներին, և, իհարկե, սա ( ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցությունները ) ակնհայտ հարց […] ...
15:48 14.08.2025
Եվրահանձնաժողովը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ ընդունելու մտադրության մասինԵվրամիությունն արդեն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի վրա և ակնկալում է այն ընդունել սեպտեմբերին, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Արիանա Պոդեստան։ «Մենք արդեն ընդունել ենք պատժամիջոցների տասնութ փաթեթ և աշխատում ենք 19-րդի վրա։ Հուսով եմ՝ կկարողանանք այն ընդունել հաջորդ ամիս», – ասել է նա։ Եվրահանձնաժողովի խոսնակի խոսքով ՝ Բրյուսելը […] ...
15:42 14.08.2025
Պուտինը բարձր է գնահատել Թրամփի ջանքերը Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու հարցումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը եռանդուն ջանքեր է գործադրում Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ինչպես բոլորը գիտեն, ( Թրամփի վարչակազմը – խմբ.) իմ կարծիքով բավականին մեծ և անկեղծ ջանքեր է գործադրում ռազմական գործողությունները դադարեցնելու, ճգնաժամը դադարեցնելու և այս հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին հետաքրքրող համաձայնությունների հասնելու համար։Դա նրա համար […] ...