Անկարայում հայտարարել են, որ Ռուսաստանը փրկել է Թուրքիային էներգետիկ ճգնաժամից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+18.09 oC

Անկարայում հայտարարել են, որ Ռուսաստանը փրկել է Թուրքիային էներգետիկ ճգնաժամից

23:20 28.04.2024

Ռուսաստանի հետ գազի մատակարարման գործարքներն օգնեցին Թուրքիային խուսափել էներգետիկ ճգնաժամից, որը պատել է Արևմուտքը, ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

«Ռուսաստանի հետ մրցակցային գործարքներն օգնեցին Թուրքիային խուսափել էներգետիկ ճգնաժամից, որը պատել է արևմտյան երկրները»,- նախարարի խոսքերն է մեջբերում բրիտանական Financial Times թերթը։

Ըստ հրապարակման՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Թուրքիային բնական գազի ամենամեծ մատակարարը, որն անցյալ տարի կազմել է նրա սպառման ավելի քան 40%-ը:

Թուրքիան նաև ջանքեր է գործադրում գազի ընդունման և պահեստավորման ենթակառուցվածքի ընդլայնման ուղղությամբ, գրում է թերթը։

«Անկարան ձգտում է բնական գազի նոր մատակարարներ գտնել, մինչև Ռուսաստանի Դաշնության և Իրանի հետ պայմանագրերի ժամկետը լրանալը՝ 2025-2026 թվականներին: Մատակարարումների անվտանգությունն ապահովելու համար մենք պետք է գազ ստանանք ինչ-որ տեղից, դա կարող է լինել Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը…»,- ասել է Բայրաքթարը՝ հավելելով, որ Անկարան պետք է դիտարկի, թե որ գազն է ավելի էժան:

Պարբերականը, հղում անելով Բայրաքթարին, հայտնում է նաև, որ Թուրքիան բանակցություններ է վարում ամերիկյան ExxonMobil-ի հետ հեղուկացված բնական գազի գնման շուրջ՝ ակնկալելով ստանալ տարեկան մինչև 2,5 մլն տոննա, որը կարժենա մոտ 1,1 մլրդ դոլար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

23:42 10.05.2025

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

23:26 10.05.2025

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

Իտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...

BACK_TO_TOP